Բորիս Պուգո
Բորիս Պուգո լատիշ․՝ Boriss Pugo | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1937[1] |
Ծննդավայր | Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 22, 1991[1] (54 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ռիգայի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ներքին գործերի նախարար |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Արտակարգ դրության պետական կոմիտե |
Boris Pugo Վիքիպահեստում |
Բորիս Կարլովիչ Պուգո (ռուսերեն` Бори́с Ка́рлович Пу́го, փետրվարի 19, 1937[1], Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 1991[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ կուսակցական, պետական գործիչ։ Խորհրդային բանակի գեներալ-գնդապետ (1991)։ ԽՄԿԿ անդամ 1963-ից։
Ավարտել է Ռիգայի ճարտարագիտական ինստիտուտը (1960)։ 1977-80-ին աշխատել է պետական անվտանգության մարմիններում. Լատվիական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ, 1980-84-ին՝ նախագահ։ 1984-88-ին՝ Լատվիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1988-90-ին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ, 1990-91-ին՝ ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար։ Արտակարգ դրության պետական կոմիտեի (ԳԿՉՊ) անդամ. մասնակցել է 1991-ի օգոստոսի 19-21-ի պետական հեղաշրջման փորձերին, որի ձախողումից հետո ինքնասպան է եղել։
Պուգոյի թույլտվությամբ կամ անմիջական ցուցումով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները գործադրել են բռնություններ, իրականացրել պատժիչ գործողություններ, մարդկանց անհարկի ձերբակալություններ, բնակարանների խուզարկություններ ու ահաբեկչություններ, ինչպես նաև իրականացվել է Շահումյանի (Գետաշենի, Մարտունաշենի և հարակից գյուղեր), Հադրութի և Շուշիի շրջանների հայկական բնակավայրերի բնակչության բռնի տեղահանումը, կողոպուտն ու սպանությունները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պուգո» հոդվածին։ |
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Օգոստոսի 22 մահեր
- 1991 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Գեներալ-գնդապետներ
- Ինքնասպաններ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ