Բուլտերիեր
Բուլտերիեր | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Մականուններ | բուլլի, գլադիատոր, անգլիական բուլտերիեր |
Բնաշխարհ | Մեծ Բրիտանիա |
Առանձնահատկություններ | |
Զանգված | Արու 22–38 կգ |
Հասակ | Արու 45–55 սմ |
Մորթի | կարճ, խիտ |
Գույն | Սպիտակ, խայտաբղետ և սպիտակ, դեղնա-շագանակագույն, սև ու սպիտակ |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Բուլտերիեր, շան ցեղատեսակ, որը պատկանում է տերիերների ցեղատեսակին։ Կա նաև այս տեսակի «մինի» տարբերակը, որին անվանում են փոքր բուլտերիեր։
Ցեղատեսակի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի 50-ական թվականներին Ջեյմս Հինքսը՝ Բիրմինգհեմից, սկսեց նոր ցեղատեսակի ստեղծումը՝ սպիտակ բուլ տերիերը։ Արդյունքը ստացվեց երկար տարիների տարբեր ցեղատեսակների խաչասերումից, որտեղ բացի անգլիական բուլդոգից և անգլիական սպիտակ տերիերից, մասնակցել է նաև դալմատինը։ Ջեյմս Հինքսը առաջին անգամ սպիտակ բուլտերյերին ներկայացրեց 1862 թվականի շների ցուցահանդեսին։
Ցեղատեսակի բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլտերիերը կառուցված է պինդ և ներդաշնակ, մկանուտ, արագաշարժ, վճռական և խելացի աչքերի արտահայտությամբ։ Շունն ունի զվարթ բնավորություն, հնարավոր է սովորեցնել կարգապահության։
Ցեղատեսակի ստանդարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլտերիեր՝ շուն, որն ունի մկանուտ և ուժեղ մարմնակազմություն, ճկուն շարժուներով և բավականին թեթև վազք[1]։
Գլուխը երկար է, ուժեղ, գտնվում է ներքևում, բայց չունի կոպիտ տեսք, կողքից նայելու դեպքում գլուխը պետք է ունենա ձվի տեսք, առանց որևէ անհարթությունների։ Վերևի մասը համարյա լիովին հարթ է, քթածակերը բաց են և վառ արտահայտված։ Ներքևի ծնոտը շատ ուժեղ է։ Ատամները պետք է լինեն սպիտակ, ամուր և առողջ, պետք է ունենան մկրատանման ատամնաշար։
Աչքերը նեղ են և միամյանց մոտիկ, գտնվում են գանգի խորը մասում, ունեն եռանկյան տեսք։ Ըստ ստանդարտի, պետք է լինեն մուգ շագանակագույն։
Ականջները փոքր են և բարակ, գտնվում են իրար բավականին մոտիկ։ Դրանք պետք է լինեն ուղիղ։
Վերջույթները պետք է լինեն պինդ, մկանուտ։
Իրանը կլորավուն է, կուրծքը խորն է և ավելի մոտ է գտնվում գետնին քան փորը, ուսերը՝ դուրս ցցված։ Մեջքը պինդ է և կարճ։ Եթե կենդանուն նայենք դիմացից, ապա կտեսնենք, որ կրծքվանդակը բավականին լայն է, իսկ մկաններն արտահայտված։
Գունավորումը սպիտակ է և գունավոր։ Եթե շունը սպիտակ է, ապա այն պետք է լինի մաքուր սպիտակ, գլխին թույլատրելի են գունավոր պտեր։ Կաշվի պիգմենտը կարող է լինել գունավոր, սակայն չպետք է տարբերվի, կամ երևա աչքին։
Պոչը բուլ տերյերի մոտ գտնվում է ներքևի մասում։ Այն կարճ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Стандарт МКФ № 359 от 23.12.2011». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Безобразов С. В. (1890–1907). «Буль-терьер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - А. Фалкон Бультерьер // Мой друг собака : Журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2012. — № 7. — С. 24.
- Эрнест С. Томпсон // Снап : История одного бультерьера