Գամակ
Գամակ (ցանցաճոճ) (ֆր.՝ hamac, от իսպ.՝ hamaca, այն վերցված է Կարիբյան հնդիկների լեզվից, բխում է արաբական (տաինո) բառից, որը նշանակում է «հյուսվածքների շերտ»), գործվածքե կահույք քնելու և հանգստանալու համար, որը իրենից ներկայացնում է երկու և ավելի կետերից կախված մահճակալ՝ պատրաստված գործվածքից կամ հյուսված ցանցից։
Ցանցաճոճերի չափը սովորաբար 2×1 մետր է (1,8 × 0,9-ից մինչև 3,3×1,2): Ամենացածր կետը մոտ 1 մետր բարձր է գետնի վրայից։ Հարմար թեքվածության անկյունը ամրացման կետում մոտ 30 աստիճան է[1]։
Առավելություններն են՝ համեմատաբար հեշտ արտադրություն, տեղափոխում, մաքրում։ Թերություններն են՝ պահանջվում է հենակետ տեղադրման վայրում։
Հանգստացնող ազդեցություն ունի, դրական ազդեցություն է թողնում վեստիբուլյար ապարատի վրա, վերացնում է սթրեսը։
Ցանցաճոճը հաճախ ներկայացվում է որպես ամռան, հանգստի, պարզ, հեշտ կյանքի խորհրդանիշ։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե պատրաստվել են բամբակի, արմավենու և բնական այլ մանրաթելերի պարանների միահյուսման միջոցով։ Հյուսվածքային տեխնոլոգիաների զարգացմամբ ցանցաճոճերը սկսել են պատրաստվել ամբողջ ուղղանկյուն կտորից։ Ներկայումս կարող են արտադրվել սինթետիկ մանրաթելերից։ Հյուսվածքի կամ ցանցի կտրվածքը պարաններով ամրացվում է երկու հակադիր եզրերին՝ երկու միջադիր բարձր հենակետերի` ծառերի, սյուների, պատերի կամ հատուկ հենքի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանցաճոճ է պատկերված Լատրելի սաղմոսագրքում, որը թվագրվում է մոտ 1330 թվականին։ Անգլիայի միջնադարյան ձեռագրի մանրանկարչությունը ապացուցում է Եվրոպայում գամակների գոյությունը մինչ Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը[2]։
Գամակը հայտնագործել են հարավամերիկյան հնդկացիները՝ նախքան իսպանացիների կողմից Նոր աշխարհի հայտնաբերումը։ Արտադրության տեխնոլոգիան հնդկացիներից անցել է եվրոպացիներին, որոնք սկսել են լայնորեն կիրառել ցանցաճոճերը նավերի վրա, որպես թիմի անդամների համար կախովի մահճակալներ։
Քրիստափոր Կոլումբոսը առաջին անգամ իմացել է ցանցաճոճի մասին Ամերիկայում ճամփորդելիս։ Այսպիսով, 1492 թվականի հոկտեմբերի 17-ին նա իր նավամատյանում նշում է. «Մահճակալներն ու ծածկոցները, որոնց վրա այդ մարդիկ քնում էին, իրենց ծագումով բրդյա ցանցեր են», իսկ 1492 թվականի նոյեմբերի 3-ի գրառումներում «Hamacas» բառը արդեն հստակ նշվում է[3][4]։
Այս բառի առաջին հիշատակումը տպագիր հրատարակությունում հանդիպում է 1553 թվականին Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գրքում[5]։ Այստեղ այն ներկայացվում է որպես «hamaca»[6]:
Հետագայում ցանցաճոճերը լայն տարածում ստացան Հին աշխարհի նավահանգստային քաղաքներում, իսկ հետո՝ ամբողջ աշխարհում։ Ներկայումս կան տարբեր տեսակի ցանցաճոճեր, որոնք հանդիսանում են հայտնի և հարմարավետ կահավորման առարկա և, որպես կանոն, օգտագործվում են ամառանոցներում և բացօթյա տարածքներում։
Գամակի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ մակերևույթի գոգավորության և ցանցաթելերի առկայության
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պառկելու մակերևույթի տեսակի՝ հիմնականում գամակները լինում են գործվածքից և ցանցաձև։ Ցանցավոր գամակները պատրաստվում են համեմատաբար հաստ քուղերից, կապկպված հանգույցներով։ Պառկելու մակերևույթն հյուսելիս օգտագործում են ճարմանդային հանգույց։ Ցանցկեն գամակի վրա պառկելու հարմարավետությունը կախված է ցանցի չափից (որքան մանր, այնքան հարմարավետ) և հանգույցների ամրությունից։
Գոյություն ունի նաև արմավենու ցողունից գամակ՝ հազվագյուտ տեսակի գամակ, պատրաստվում է Մորիշ արմավենու ցողունից Վենեսուելայի Օրինոկո գետի դելտայի Վարաու հնդկացիների կողմից։ Նման ցանցաճոճերը շատ երկար են ծառայում, երբ պաշտպանվում են թրջվելուց (տեղումներից), բայց դրանք շատ աշխատատար են. մեկ ցանցաճոճ պատրաստելու համար փորձառու արհեստավորից պահանջվում է մոտ երկու ամիս։
Ըստ երկայնակի դրվող գերանի առկայության, ցանցաճոճերը լինում են՝ պահանգներով (բաշխիչ նշագծերով) կամ առանց դրանց։ Պահանգը պառկած մակերեսը բաց է պահում, բայց քաշի բաշխումը ոչ կենտրոնական հատվածում կարող է հանգեցնել այն բանին, որ ցանցաճոճը կախված կետերից շրջվի և մարդը ընկնի ցանցաճոճից։
Ըստ գործառնական նշանակության
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արշավային ցանցաճոճ — մոծակապաշտպան ցանցով և ներքնակով գամակ։ Մոծակապաշտպան ցանցը պաշտպանում է միջատներից և բրեզենտը անձրևից՝ ծառայելով որպես վրանի փոխարինող։
- Բազկաթոռ-ցանցաճոճ — ի տարբերություն հորիզոնական ձգված ցանցաճոճի, բազկաթոռ-ցանցաճոճն ուղղահայաց կախվում է կեռիկից։
- Մանկական ցանցաճոճ — ցանցաճոճ՝ հատուկ հարմարեցված երեխաների կարիքներին։
- Նավային ցանցաճոճ — եվրոպացի նավաստիների կողմից Ամերիկան հայտնաբերելուց ի վեր, ցանցաճոճերն ավանդաբար օգտագործվում էին որպես քնելու տեղ նավերի վրա։ Նավի տատանումը հավասարակշիռ է ցանցաճոճի շարժմանը՝ նավաստին դուրս չի սահում ցանցաճոճից ճոճման ընթացքում, ինչպես պատահում է մահճակալի դեպքում։ Տեղ խնայելու համար ցանցաճոճը կարելի է հավաքել, երբ այն չի օգտագործվում։ Նավերի վրա անբավարար տարածությունը կրկին դառնում է հասանելի օգտագործման համար։ Ցանցաճոճն ամրացվում է ցանցային հանգույցով։
Գամակի պատմական տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական մեքսիկական ցանցաճոճերը պահանգ չունեն և կազմված են բազմաթիվ խճճված բամբակյա թելերից՝ առանց հանգույցների. արդյունքում ստացվում է մանր ծակոտկեն գործվածք։ Նման գործվածքը հարատև չէ, բայց այն կարող է շատ ավելի մեծ հեղինակություն ունենալ, քան սովորական գործվածքը՝ շնորհիվ ավելի մեծ թվով թելերի վրա դասավորության ծանրաբեռնվածության։ Հյուսվածքի մեջ հանգույցների բացակայությունը թույլ է տալիս ավելի լավ հարմարեցնել գամակը մարմնի ձևին, ինչը, ծակոտկեն ցանցի կառուցվածքի հետ համատեղ, ստեղծում է հարմարավետության բարձր մակարդակ պառկելու համար։
Գամակ-գահավորակ՝ շարժական գամակ մետաղաձողի վրա, որը բռնելով պահում են այն տեղափոխող երկու մարդիկ։ Փոխարինում է գահավորակին։ Նախկինում օգտագործվում էր կտրված տեղանքներով ուղևորափոխադրումների և այդպիսի փոխադրման ժամանակ քնելու համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ցանցաճոճով աղջիկը Գուստավ Կուրբեի «Գամակ» նկարում (1844)
-
Բազկաթոռ-գամակ
-
Ցանցաճոճ աթոռի նման
-
Սարի գամակ Թամիլ Նադուում, Հնդկաստան
-
Գամակ, Բրազիլիա
-
Ավանդական գամակներ, Օտավալո շուկա, Էկվադոր
-
Մետաղե շրջանակով գամակ բակում
-
Հելունագործ գամակ
-
Էթնիկ Վարաու հնդկացիների կողմից պատրաստված գամակ
-
Նեյլոնե արշավային գամակ
-
Բրեզենտով և ներքնակով գամակ
-
Գամակները կախված են Բրազիլիայի Ամազոն գետի վրա գտնվող նավակում
-
Սինթետիկ թելերով գամակ Էլ-Սալվադորի Մորազանի դեպարտամենտի հյուրասենյակում
-
Մարդիկ ցանցավոր գամակի վրա, որն ամրացված է ծառերի բներից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Derek Hansen: The ultimate hang, page 14, 9781466263680
- ↑ André W. Sleeswyk (1990), "The Origin of the Hammock", The Mariner's Mirror, vol. 76, n. 4, p. 361–362
- ↑ Christoph Kolumbus: Bordbuch. Insel Verlag, Frankfurt a. M. 2005, S. 66. Spanisch: „y sus camas y paramentos de cosas que son como redes de algodón;“
- ↑ Christopher Columbus, Bartolomé de las Casas, Oliver Dunn, James Edward Kelley: The Diario of Christopher Columbus's First Voyage to America, 1492-1493. University of Oklahoma Press, 1991
- ↑ «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ http://www.erudit.org/revue/ttr/2000/v13/n1/037396ar.pdf Juan J. Zaro «Translation and Historical Stereotypes: The Case of Pedro Cieza de León’s Crónica del Perú»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գամակ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամակ» հոդվածին։ |
|