Գերնսի
Bailliage de Guernesey Գերսնի |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ "Աստված պահպանիր թագուհուն" | ||||
|
||||
Մայրաքաղաք | Սեն Պետեր պորտ (Սեն Պյեր Պորտ) | |||
Պետական լեզուներ | անգլերեն (հիմնական) ֆրանսերեն (օրենսդրական) |
|||
Էթնիկ խմբեր | Գերազանցապես հյուսիս Եվրոպական | |||
Կառավարում | Բրիտանական թագից կախյալ | |||
- | հերցոգ | Էլիզաբեթ II | ||
- | Գերսնիի փոխգուբերնատոր | Պետեր Վոլկեր | ||
- | Գերսնիի գլխավոր նախարար | Պետեր Հարվուդ | ||
Բրիտանական Թագից կախյալ | ||||
- | Նորմանդիայից առանձնացված | 1204 |
||
- | Ազատագրված նացիստական Գերմանիայից |
1945 թ մայիսի 9 |
||
- | Ջրային (%) | 0 | ||
Բնակչություն | ||||
- | 2014 նախահաշիվը | 65 849 (206-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2003 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2.1 միլիարդ3 (176-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | £33,1233 (10-րդ) | ||
Արժույթ | ֆունտ ստեռլինգ3 (GBP) | |||
Ժամային գոտի | GMT | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+1) | ||
Ազգային դոմեն | .gg | |||
Հեռախոսային կոդ | ++44 spec. +44-1481 (landline) +44-7781 (Cable and Wireless Guernsey Ltd) +44-7839 (Guernsey Airtel Limited and Cable and Wireless Guernsey Ltd) +44-7911 (Wave Telecom and 24 Seven Communications Ltd) |
Գերնսի (անգլ.՝ Bailiwick of Guernsey [ˈɡɜrnzi], ֆր.՝ bailliage de Guernesey [baˈjaʒ də ɡɛʁnəˈzɛ], նորմանդ. Guernési), պաշտոնապես «Գերնսի շրջան», Բրիտանական թագից կախյալ տարածք Նորմանդիայի ափի մոտ Անգլիական նեղուցում։
2012 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 65 345 մարդ, իսկ 2014 թվականի դրությամբ՝ 65 849 մարդ։ Մայրաքաղաքը Սենտ Փիթեր Պորտ քաղաքն է։ Պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը։ Գերնսին Բրիտանական թագի կախյալ տարածք է, սակայն չի համարվում Մեծ Բրիտանիայի մաս։ Գերնսիի թագավորական տիրապետության կազմի մեջ բացի համանուն կղզուց մտնում են Օլդերնի, Սարկ, Հերմ, Ջետու, Բրեկու, Լիհու, Բերու, Կասկետս, Օրտակ, Կրևիշոն, Ումե կղզիները և բազմաթիվ մանր անմարդաբնակ կղզյակներ և ժայռեր։
Գերնսին չի մտնում Եվրամիության մեջ, սակայն համարվում է Եվրամիության մաքսային տարածքի մասը[1]։
Գերնսին ունի իր սեփական դոմենը՝ .gg:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]933 թվականին Նորմանդյան կղզիները դարձել են Նորմանդական դքսության մի մասը։ 1066 թվականին Նորմանդիայի դուքսը դարձել է անգլիական թագավոր Վիլհելմ I-ը։ 138 տարի անց Ջոն Լեքլենդը կորցրել է Նորմանդական դքսության մեծ մասը, սակայն Գերնսին և այլ Նորմանդյան կղզիները մնացել են անգլիական ղեկավարության տակ։ Այդ ժամանակ կղզին զարգացրել է ղեկավարման իր սեփական համակարգը և խորհրդարանի ինստիտուտները, իսկ այսօր այն ինքնուրույն ղեկավարում ունեցող տարածք է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերնսիում զարգացած է բուսաբուծությունը (այգեգործություն, ջերմոցային ծաղկաբուծություն, խաղողագործություն, կարտոֆիլ, լոլիկ, ծաղկակաղամբ), անասնաբուծություն (խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխարաբուծություն)։
Տարածված է ձկնորսությունը (տափակաձուկ, թյունիկ) և ոստրեների բազմացումը։
Բնակիչներին մեծ եկամուտ է բերում «օֆշորային գոտու» կարգավիճակը։ 1960-ական թվականներին այստեղ գրանցվում են օֆշորային ընկերություններ։ Զարգացած է նաև զբոսաշրջությունը։ Կղզին տպագրում է սեփական թղթադրամ՝ գերնսիական ֆունտ։
Պետական կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետության գլուխն է հանդիսանում բրիտանական միապետը, կառավարության ղեկավարը կարգադրիչն է, որը նշանակվում է միապետի կողմից։ Միապետը նաև նշանակում է նահանգապետին։
Դատական իշխանությունն իրականացնում է Թագավորական դատարանը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերնսին Նորմանդյան կղզիների թվում երկրորդ խոշոր քաղաքն է (մակերեսը՝ 63 կմ²)։ Գերնսիի կազմի մեջ մտնում են այլ մանր կղզյակներ։ Ամբողջ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 78 կմ²։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերնսիի կլիմային բնորոշ են մեղմ ձմեռները և տաք, արևոտ ամառները։ Ամենատաք ամիսները հուլիսը և օգոստոսն են, երբ ջերմաստիճանը կազմում է մոտ 20 ˚C (68 °F), որոշ օրերին գերազանցում 24 ˚C-ը (75 °F)։ Ամենացուրտ ամիսը փետրվարն է, երբ միջին ջերմաստիճանը կազմում է 6 ˚C (42.8 °F)[2]:
Գերնսիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 8.7 (47.7) |
8.4 (47.1) |
10.0 (50) |
11.8 (53.2) |
14.9 (58.8) |
17.5 (63.5) |
19.5 (67.1) |
19.8 (67.6) |
18.0 (64.4) |
15.1 (59.2) |
11.8 (53.2) |
9.5 (49.1) |
13.8 (56.8) |
Միջին օրական °C (°F) | 6.9 (44.4) |
6.5 (43.7) |
7.8 (46) |
9.2 (48.6) |
12.1 (53.8) |
14.5 (58.1) |
16.6 (61.9) |
17.0 (62.6) |
15.5 (59.9) |
13.0 (55.4) |
10.0 (50) |
7.8 (46) |
11.4 (52.5) |
Միջին ցածր °C (°F) | 5.0 (41) |
4.6 (40.3) |
5.6 (42.1) |
6.6 (43.9) |
9.2 (48.6) |
11.5 (52.7) |
13.6 (56.5) |
14.1 (57.4) |
12.9 (55.2) |
10.8 (51.4) |
8.1 (46.6) |
6.0 (42.8) |
9.0 (48.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 92.5 (3.642) |
70.2 (2.764) |
67.0 (2.638) |
53.1 (2.091) |
50.9 (2.004) |
45.5 (1.791) |
42.1 (1.657) |
47.7 (1.878) |
57.5 (2.264) |
95.0 (3.74) |
104.3 (4.106) |
112.9 (4.445) |
838.7 (33.02) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) | 19.3 | 15.7 | 15.9 | 13.2 | 11.9 | 10.4 | 11.0 | 10.6 | 12.4 | 17.3 | 18.8 | 18.6 | 175.0 |
Միջ. ձնառատ օրեր | 2.8 | 4.0 | 1.3 | 0.6 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.5 | 1.7 | 11.0 |
Միջին ամսական արևային ժամ | 61.0 | 85.6 | 127.6 | 194.7 | 234.5 | 246.6 | 250.7 | 230.1 | 180.1 | 117.1 | 77.8 | 58.2 | 1864 |
աղբյուր: Guernsey Met Office 2014 Weather Report[3] |
Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերնսիում օգտագործվում է անգլերենը, ֆրանսերենը և գերնսիական բարբառը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին մեկնարկել է կղզու ռազմա-պատմական արժեքները պահպանելուն ուղղված ծրագիրը։ Գերնսիի ափերին կարելի է տեսնել բազմաթիվ դղյակներ, բերդեր, ամրոցներ և դիտակետեր, որոնք պայմանավորված են կղզու հարուստ ռազմական անցյալով, քանի որ դրան նպաստում էր աշխարհագրական դիրքը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գերնսիի փոքր Les Vauxbelets մատուռը
-
Գերնսիի ափը
-
Գերնսիի աշտարակը
-
Գերնսիի Վիկտորիա աշտարակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Protocol 3 to the UK's Act of Accession - Протокол 3 к Акту о Присоединении Соединенного Королевства». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Met Observatory Weather and Climate Info». Guernsey Airport. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «2014 Weather Report» (PDF). Guernsey Met Office. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերնսի» հոդվածին։ |
|