Jump to content

Գոթֆրիդ Բեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոթֆրիդ Բեն
գերմ.՝ Gottfried Benn
Ծնվել էմայիսի 2, 1886(1886-05-02)[1][2][3][…]
ԾննդավայրՊաուլից, Պրիգնից, Բրանդենբուրգ, Գերմանիա
Վախճանվել էհուլիսի 7, 1956(1956-07-07)[4][5][1][…] (70 տարեկան) կամ հունիսի 7, 1956(1956-06-07)[6] (70 տարեկան)
Վախճանի վայրԱրևմտյան Բեռլին, Գերմանիա[7]
ԳերեզմանԴալեմի անտառային գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, բժիշկ-գրող, ակնարկագիր, վիպասան, բժիշկ և հեղինակ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունQ99196457?, Բոննի համալսարան, Ենայի համալսարան և Մարբուրգի համալսարան
Գրական ուղղություններէքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներԴիահերձարան և այլ բանաստեղծություններ[8] և Static poems?
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինIlse Benn?
Համատեղ ապրողԷլզա Լասկեր-Շյուլեր
ԶավակներNele Poul Sørensen?
Изображение автографа
Կայքgottfriedbenn.de
 Gottfried Benn Վիքիպահեստում

Գոթֆրիդ Բեն (գերմ.՝ Gottfried Benn, մայիսի 2, 1886(1886-05-02)[1][2][3][…], Պաուլից, Պրիգնից, Բրանդենբուրգ, Գերմանիա - հուլիսի 7, 1956(1956-07-07)[4][5][1][…] կամ հունիսի 7, 1956(1956-06-07)[6], Արևմտյան Բեռլին, Գերմանիա[7]), գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, երկու համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ, վեներոլոգ և վարակաբան, հոգեախտաբույժ-կենսաբան։ 20-րդ դարի գերմանական գրականության մեջ նա առանձնահատուկ դեպք է, ում շուրջ մինչև օրս վեճերը չեն մարում։ Հեղինակել է «Ֆենոտիպի վեպը», «Պտղոմեոսականը» արձակ ստեղծագործությունները, «Դիահերձարան», «Մարմին», «Աղբ», «Ճեղքում», «Ստատիկ բանաստեղծություններ», «Դիստիլլյացիա» բանաստեղծական շարքերը և ժողովածուները, հոդվածներ, փաստագրական գրքեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականի մայիսի 2-ին, Մանսֆելդում։ Շուտով տեղափոխվում է Բեռլին և ստանում բժշկական կրթություն։ 1912 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Դիահերձարանը»։ Տպաքանակը ձերբակալվում է։ Ասպարեզ է հանվում մի պոետիկա, որը մարմնի և մահվան պոետիկա է։ «Քնարական հերոսը» մեգապոլիսների լաբիրինթոսներում թափառող մարդն է, թեման՝ նրա ես-ի հատվածավորումը, հերձումը, շերտատումը, ապամոնտաժը, կոտորակումը,- այս ամենը՝ բողոքի և թախիծի ֆոնին, որը կյանքի է կոչված այլասերված արդյունաբերական աշխարհի հանդեպ նողկանքից, որտեղ ներդաշնակությունը արդեն տեղ չունի։ Բենի յուրահատուկ գրելաոճը, որը միտված է կյանքի և մահվան վանող մանրամասները պատկերելուն, միտված է կեղծ արժեքների կործանման, մշակույթի անհոգևորության, մարդուն ոչ մի թեթևացում չբերող անհոգի քաղաքակրթության վերհանմանը։

Բենի հասուն բանաստեղծությունները ի հայտ են գալիս 20-30-ական թվականներին։ Դա մենախոսական արվեստ է մի հիմնական թեմայով. հաստատուն հենարան գտնել տիեզերքում, որտեղ միայն «դատարկությունն է և դատապարտված ես-ը»։ Նման հենարան են «ստեղծագործական կիրքը» և «արտիստականությունը»։ Ոճի առկայությունը գոյության ապացույցներից է։ Այս շրջանում կատարյալ միայնակ կյանք է վարում։ 30-ականները նրան ակտիվություն են ներարկում։

1932-33 թվականներին Բենը նացիոնալ-սոցիալիզմի հետ համերաշխության նշաններ է ցույց տալիս։ Նա սպասում է, որ, ինչպես և իր սեփական բանաստեղծական գիտակցության մեջ, բուրժուական քաղքենիական աշխարհի ժխտման հետևում պետք է ավելի բարձր մարդկային արժեքներ կանգնած լինեն։ Նա հրապարակայնորեն խոսում է իր հույսերի մասին՝ դրանք կապելով նացիոնալ-սոցիալիզմի հետ։ Նիցշեի, Ֆիխտեի և Շպենգլերի խորունկ ազդեցությամբ նա իր ստեղծագործություններում բժշկի չոր լեզուն համադրում է քնարական բանաստեղծության սլացքներին։ Հիացած է ֆաշիստական «միստիկական կոլեկտիվականության» գաղափարով, որը, նրա կարծիքով, գերմանական ժողովրդին կազատի արևմտյան քաղաքակրթությունը լափող ռացիոնալիզմից։ Բենը կարծում է, որ անհատական «ես»-ը պետք է իր տեղը զիջի առավել հզոր և կենսական «մենք»-ին։ Նրա իդեալը Գերմանիայի ազգային-մշակութային վերածնունդն է։ Նման կարծիքների հետ է կապված այն սկանդալը, որը 1933 թվականին ծագեց մտավորական-հակաֆաշիստների մեջ՝ Թոմաս Մանի որդու՝ Կլաուս Մանի՝ Գոթֆրիդ Բենին ուղղված հայտնի բաց նամակից։ Նամակում Մանը զգուշացնում է Բենին, որ «քաղաքակրթության» դեմ նրա վերաբերմունքը հեշտությամբ կարող է վերածվել ուժի պաշտամունքի, իսկ այդտեղից մինչև Ադոլֆ Հիտլեր մի քայլ է։ Բենի պատասխանը իր դեմ է շրջում ողջ գերմանական մտավորականությանը։

Շատ շուտով Բենը հասկանում է, որ նացիոնալ-սոցիալիզմը շատ հեռու է իր գեղագիտական հայացքների մարմնավորումներից։ 1933 թվականից նա հեռանում է նրա գաղափարախոսությունից՝ դառնալով մոլի հակառակորդը։ Համենայն դեպս, չի հեռանում հայրենիքից։

1935 թվականին ռեժիմը նրան հայտարարում է «մշակութային բոլշևիկ» և վտարում է Արվեստների պրուսական ակադեմիայից։ Միաժամանակ արգելվում է նրա գրքերի տպագրությունը։ Մեկնում է բանակ և խոր թիկունքում իբրև բժիշկ ծառայում զինվորական մի հոսպիտալում։ 1943 թվականին անանուն հրատարակում է «Քսաներկու բանաստեղծություն» գիրքը։

Նրա գեղարվեստական էթիկայի հիմնական հասկացությունը խստությունն է։ Բենի բանաստեղծությունը հետայսու ձգտում է ավելի բարձրին և ավելի հեռավորին, ինչը պայմանականորեն կոչվում է Երկինք։ Աստված Բենի պոետիկայի հիմնական խորհրդանշական մոտիվն է։ Այդ նա է կանգնած ճշմարտության որոնման ուղուն։ Գոթֆրիդ Բենը այժմ պահանջում է, որ բանաստեղծը չպետք է զբաղվի քաղաքականութամբ։ Նրա ստեղծագործության հիմնական միջավայրն են մեկուսացումը և ճգնակեցությունը։

Պատերազմից հետո նրա ստեղծագործությունների տպագրությունը արգելում են այս անգամ դաշնակիցները։ Դրանք հրապարակվում են միայն 1948 թ.-ից։ Գերմանիայի 20-րդ դարի այս մեծագույն բանաստեղծը մահկանացուն կնքում է Բեռլինում, 1956 թվականի հուլիսի 7-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Deutsche Biographische Enzyklopädie (գերմ.) / Hrsg.: W. Killy, R. Vierhaus
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Gottfried Benn † 7.7.1956 (գերմ.) // Merkur: Deutsche Zeitschrift für europäisches Denken / Hrsg.: H. Paeschke, H. Schwab-Felisch, J. Moras, K. H. Bohrer, C. Demand, K. ScheelStg: Klett-Cotta Verlag, 1956. — Vol. 10, Iss. 102. — S. 830–832. — ISSN 0026-0096; 2510-4179
  5. 5,0 5,1 5,2 Бенн Готфрид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118509047 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթֆրիդ Բեն» հոդվածին։