Գրիգոր Հայրապետյան
Ծնվել է | 1889 |
---|---|
Ծննդավայր | Տեղ |
Մահացել է | 1948 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գրիգոր Սիմոնի Հայրապետյան (1889, Տեղ, Գորիսի շրջան-հոկտեմբերի 5,1948), հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1889 թվականին, Տեղ գյուղում։ Նա սերում է քահանայի ընտանիքից։ Սովորել է Տեղի, Շուշիի թեմական դպրոցներում, ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դրանից հետո երեք տարի դասավանդել է Շուշիի ռեալական ուսումնարանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Խարկովի բժշկական ինստիտուտում և աշխատել Պավլովի անվան ֆիզիոլոգիական ինստիտուտում։
Գիտական աշխատանքները վերաբերում են ուղեղի ֆիզիոլոգիայի և նյարդաբջջային համակարգի հիմնախնդիրներին։ Տպագրել է 120 գիտական հոդվածներ, հեղինակել մի շարք ուսումնական ձեռնարկներ։ 1936 թվականին զեկուցումով հանդես է եկել Մոսկվայում։ 1937 թվականին անարդարացիորեն ձերբակալվել է և աքսորվել Մագադան։ 1948 թվականին աքսորավայրից վերադարձել է և բնակություն հաստատել Աշխաբադում։ Նույն տարվա հոկտեմբերի 5-ին զոհվել է երկրաշարժից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրապետյան Գրիգոր Սիմոնի Արխիվացված 2021-06-03 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան
|