Jump to content

Դիսմենորեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիսմենորեա
Դաշտանային ցիկլ
Տեսակհիվանդություն, ախտանիշ կամ նշան և women's disease?
ՊատճառՉկա հստակ և հիմնավորված պատճառ, հնարավոր պատճառներ՝ արգանդի միոմա, ադենոմիոզ, էնդոմետրիոզ
Հիվանդության ախտանշաններՑավ դաշտանի ընթացքում, փորլուծություն, սրտխառնոց[1][2]
ԲուժաքննությունԳինեկոլոգիական զննում, գերձայնային հետազոտություն
Բժշկական մասնագիտությունընտանեկան բժշկություն
ՀՄԴ-9625.3
ՀՄԴ-10N94.4 և N94.6
ՀոմանիշներՑավոտ դաշտան, դաշտանային սպազմ
ԱխտորոշումԳինեկոլոգիական զննում, գերձայնային հետազոտություն
Տարբերակիչ ախտորոշումԱրտարգանդային հղիություն, կոնքի օրգանների բորբոքում, ինտերստիցիալ ցիստիտ, խրոնիկական կոնքի ցավեր
ԲուժումՋեռակ, դեղամիջոցներ
Հաճախություն20-ից 90% (վերարտադրողական տարիքում գտնվող կանանց)
ՍկիզբըՄինչև մեկ տարվա ընթացքում մենարխից(առաջին դաշտան) հետո[1]
ՏևողությունՄինչև 3 օր[1]
ԿանխատեսումՀաճախ բարելավվում է տարիքի հետ
 Dysmenorrhea Վիքիպահեստում

Դիսմենորեա, հայտնի է նաև ցավոտ դաշտան կամ դաշտանային սպազմ անվանումներով, դաշտանի ընթացքում ուղեկցվող ցավ[2]։ Սովորաբար այն սկսվում է դաշտանի սկզբից[1]։ Ախտանիշները դրսևորվում են 3 օրվա ընթացքում։ Ցավը սովորաբար առաջանում է կոնքում կամ ստորորովայնային հատվածում։ Կարող է լինել նաև ցավ մեջքի շրջանում, փորլուծություն և սրտխառնոց[1]։

Երիտասարդ կանանց շրջանում ցավոտ դաշտանը ընթանում է առանց հստակ և հիմնավոր պատճառի[3][4]։ Ավելի մեծ տարիքի կանանց մոտ այն հանդիպում է այնպիսի պատճառների հետևանքով ինչպիսիք են՝ արգանդի միոման, ադենոմիոզը և էնդոմետրիոզը[3]։ Այն առավել հաճախ հանդիպում է մենորագիա (ծանր դաշտան), անկանոն դաշտան ունեցողների և նրանց շրջանում ում դաշտանը սկսվել է մինչև 12 տարեկանը և կամ ունեն ցածր քաշ[1]։ Գինեկոլոգիական զննումը սեռական կյանք ունեցող կանանց դեպքում և գերձայնային հետազոտությունը կարող են նպաստել ախտորոշմանը[1]։ Վիճակները, որ պետք է պարտադիր բացառել ներառում են՝ արտարգանդային հղիություն, կոնքի բորբոքային հիվանդություն, ինտերստիցիալ ցիստիտ և քրոնիկական ցավեր կոնքում[4]։

Դիսմենորեա հաճախ հանդիպում է հաճախ և ինտենսիվ մարզվող և վաղ հասակում ծննդաբերածների շրջանում։ Բուժումը կարող է ներառել ջեռակի (տաքացնող հարմարանք) օգտագործում[3]։ Օգնող դեղամիջոցներից են՝ ՈՍՀԲԴ-ները ինչպիսիներից է՝ իբուպրոֆենը, հղիության հորմոնային կարգավորումը և ՆԱՊ-երը[1][3]։ B վիտամինային կոմպլեքսի ընդունումը կարող է օգտակար լինել։ Յոգայի, ասեղնաբուժության և մերսումների արդյունավետության վերաբերյալ ապացույցները բավարար չեն։ Իսկ վիրահատական միջամտությունը արդյունավետ է հստակ վիրաբուժական խնդիրների առկայության դեպքում[2]։

Վերարտադրողական տարիքում գտնվող ախտահարված կանանց թիվը տատանվում է 20-90%-ի շրջանակներում[1][4]։ Այն հանդիսանում է դաշտանային ցիկլի խանգարման ամենահաճախ հանդիպող պատճառը։ Սովորաբար այն առաջանում է մենարխիայից (առաջին դաշտան) հետո մեկ տարվա ընթացքում[1]։ Եթե չկա հիմնական պատճառ այն վերանում է տարիքի հետ կամ ծննդաբերությունից հետո[2]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսմենորեայի հիմնական ախտանիշը ցավն է, որը կենտրոնանում է որովայնի ստորին հատվածում կամ կոնքում[1]։ Ցավը կարող է նաև տեղակայվել որովայնի աջ կամ ձախ կողմերում։ Բացի այդ ցավը կարող է ճառագայթվել դեպի իրան, ազդր և ավելի ցածր[1]։

Դաշտանային ցավն ուղեկցող ախտանիշներից են՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը կամ փորկապությունը, գլխացավը, գլխապտույտը, ցրվածությունը, գերզգայունությունը, ձայների, լույսի, հոտերի նկատմամբ, ուշագնացությունները, հոգնածությունը և թուլությունը։ Դիսմենորեայի ախտանիշները սկսվում են ձվազատումից ամիջապես հետո և շարունակվում մինչև անգամ դաշտանի դադար։ Դա կապված է ձվազատման ընթացքում օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ։ Որոշ հակաբեղմնավորիչ դեղամիջոցների օգտագործումը բերում է դիսմենորեայի ախտանիշների անհետացման՝ կապված նրանց ձվազատումը կանխող հատկությամբ։

Դիսմենորեան դասակարգվում է առաջնային և երկրորդային՝ կապված պատճառի առկայության կամ բացակայության հետ։ Առաջնային դիսմենորեան չունի առաջացման հստակ պատճառ, մինչդեռ երկրորդայինը ունի հատուկ պատճառներ, որոնք սովորաբար ախտահարում են արգանդը և մյուս վերարտադրողական օրգանները[5]։

Դիսմենորեայի առավել հաճախ հանդիպող պատճառը էնդոմետրիոզն է, որը հաստատվում է լապարասկոպիայով (որովայնադիտում) դիսմենորեա ունեցող 70% դեռահասների մոտ[6]։

Երկրորդային դիսմենորեայի հաջորդ ամենատարածված պատճառը արգանդի լեոմիոման է (հարթ մկանային ուռուցք)[7], ադենոմիոզը (արգանդի մկանային շերտում արգանդի ներքին շերտի հյուսվածքի առկայություն)[8], ձվարանների կիստա (բշտային ախտահարում) և կոնքային գերարյունության համախտանիշ[9]։

Ոտքերի անհավասար երկարության հետևանքով նույնպես կարող են լինել նմանատիպ ախտանշաններ, քանզի դրա հետևանքով թեքված կոնքը կարող է բերել գոտկային շրջանում ցավի առաջացման[10], ինչը սխալմամբ կարող է ընդունվել, որպես դաշտանային ցավ, քանի որ այդ խնդրով կանանց մոտ դաշտանի ընթացքում կա ցավի ուժգնացում։ Ոսկրային համակարգի այլ անոմալիաները՝ օրինակ սկոլիոզը, նույնպես կարող են բերել նման ցավի առաջացման։

Դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ արգանդի էնդոմետրիումը (ներքին շերտ) հաստանում է՝ պատրաստվելով պոտենցիալ հղիությանը, ձվազատումից հետո, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, և հղիություն չի առաջանում, ձևափոխված հյուսվածքը այլևս անհրաժեշտ չէ և այն հեռացվում է։

Դաշտանի ընթացքում ձերբազատվում են պրոստագլանդին կոչվող մոլեկուլյար միացությունները, էնդոմետրիալ բջիջների քայքայման և դրանց պարունակության արտազատման հետևանքով[11]։ Պրոստագլանդինների և բորբոքման այլ միջնորդանյութերի ձերբազատումը արգանդ բերում է դրա կրճատման։ Կա կարծիք, որ հենց այդ միացություններն են առաջնային դիսմենորեայի հիմնական պատճառը[12]։ Երբ արգանդի մկանները կծկվում են, խանգարվում է դեպի էնդոմետրիում արյունամատակարարումը, որի հյուսվածքն էլ իր հերթին քայքայվում է և մահանում։ Այդ կծկումները շարունակվում են, որպեսզի մահացած հյուսվածքը դուրս բերվի արգանդից՝ արգանդի վզիկով և այնուհետև հեշտոցով։ Կրճատումների արդյունքում առաջացող թթվածնաքաղցն էլ կարող է պատճառ լինել ցավի։

Ի տարբերություն այլ կանանց և աղջիկների, առաջնային դիսմենորեայով կանայք ունեն արգանդի արգանդի մկանների բարձր ակտիվություն՝ ավելի բարձր և հաճախ կծկողականությամբ[13]։

Դիսմենորեա ախտորոշումը դրվում է ուղղակի հիմնվելով հիվանդության պատմության վրա, ելնելով դաշտանային ցավերից, որոնք խանգարում են ամենօրյա գործունեությանը։ Այնուամենայնիվ չկա համընդհանուր ընդունված ոսկե ստանդարտ դաշտանային ցավերի քանակական գնահատման համար[14]։ Չնայած դրան կան որոշակի քանակական գնահատման մեթոդներ դաշտանային ախտանշանները գնահատելու համար, որոնք դիտարկում են ցավից բացի նաև այնպիսի ախտանիշների ինչպիսիք են մարմնի այլ հատվածում ցավերը, դաշտանային արյունահոսությունը և այդ երևույթների անրադառնալը առօրյա աշխատունակությանը[14]։

Հետագա հետազոտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ դրվել է դիմենորեա ախտորոշումը, պարտադիր պետք է շարունակել հետագա հետազոտումը առաջնային խնդիրը հայտնաբերելու կամ ժխտելու համար, դրա առկայության դեպքում այն բուժելու նպատակով՝ բարդություններից խուսափելու կամ հիվանդության սրացումը կանխելու համար։

Հետագա աշխատանքը իր մեջ ներառում է հիվանդության պատմության հավաքում, կոնքի օրգանների հետազոտում։ Դրանց արդյունքների հիման վրա կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ ինչպիսիք են՝

  • Լաբորատոր թեստեր[2]
  • Գինեկալոգիական գերձայնային հետազոտություն[2]
  • Լապարասկոպիա ըստ նշանակության[2]

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել առաջնային դիսմենորեայի ցավի վերացման համար[15]։ Այս դեղամիջոցները ունեն մի շարք կողմնակի ազդեցություններ ինչպիսիք են՝ սրտխառնոցը, ստամոքսի թթվայնության խանգարում, և փորլուծություն[15][16]։ Կանանց ովքեր չեն կարող ընդունել ՈՍՀԲԴ-ներ նշանակվում է ՑՕԳ պաշարիչներ[17]։

Հղիության հորմոնալ կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության հորմոնալ կարգավորման դեպքում օգտագործվող դեղամիջոցները կարող են բերել վիճակի բարելավման[18][19]։ 2009 թվականի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն դեղամիջոցները որոնք ունեն իրենց կազմում էստրոգեն նվազեցնում են ցավը կապված դիսմենորեայի հետ[20]։ Չի հայտնաբերվել տարբեր հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ազդեցության տարբերությունները[20]։

Նորպլանտը[21] և Դեպո-պրովերան[22][23] նույնպես արդյունավետ են քանի որ առաջացնում են դաշտանադադար[24]։

Կան նաև ապացույցներ միջմաշկային նիտրոգլիցերինի արդյունավետության վերաբերյալ[25]։

Կնոջ որովայնի պատկեր

Ալտերնատիվ բժշկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկան դեղաբույսերի կամ սննդի արդյունավետությունը փաստող ապացույցներ, բայց օգտագործվում են մելատոնին վիտամին E, սամիթ, երիցուկ, դարչին և այլն[1][26]։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել որ կա թույլ արդյունավետություն՝ շամբալայի, կատվախոտի, ցինկի սուլֆատի, կոճապղպեղի, ձկան յուղի և վիտամին B1-ի օգտագործման դեպքում 2016 թվականի հետազոտությունները հերքել են սննդի արդյունավետությունը խնդրի դեպքում[26][27]։ Կան կարծիքներ, որ կոճապղպեղը արդյունավետ է առաջնային դիսմենորեայի դեպքում։

Ինչպես նաև վերջերս շատ են կարծիքները և ապացույցները, որ չինական խոտաբույսերը ունեն մեծ արդյունավետություն ինչպես առաջնային և երկրորդային դիմենորեայի, այնպես էլ մի շարք այլ խնդիրների դեպքում[28][29]։

Միջամտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասեղնաբուժություն։ 2016 թվականի Կոհրանյան վերլուծությունում նշված էր, որ հետազոտությունների արդյունքում չի հաստատվել ասեղնաբուժության արդյունավետությունը որպես դիսմենրեայի առաջնային պատճառների վերացման մեթոդ[30]։ Այս տվյալները այնքան էլ հստակ չեն քանզի գրականությունում կան շատ իրարամերժ կարծիքներ։ Որոշ աղբյուրներում ասեղնաբուժությունը, ջեռոցը, նյարդի էլեկտրոսիմուլյացիան, մերսումները և այլ նմանատիպ միջամտությունները ունեն որոշակի արդյունավետություն։

2007 թվականի վերլուծությունում կան տվյալներ ըստ որի վարքային միջամտությունն ունի իր արդյունավետությունը սակայն չարժի հիմնվել դրանց վրա քանզի դրա ապացույցները շատ ախքատ են[31]։

Սպինալ միջամտությունները ամենայն հավանականությամբ չեն աշխատում, սակայն դրանք կարող են բերել ախտանիշների ինչ որ չափով նվազման[32]։ 2006 թվականի հետազոտությունները ցույց տվեցին որ այդ միջամտությունները անարդյունավետ են և առաջնային և երկրորդային դիսմեորեայի բուժման հարցում[33]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տվյալների դիսմենորեան ախտահարում է կանանց մոտ 25%-ը[34]։ Դիսմենորեայով դիմելիությունը բարձր է դեռահասների շրջանում ամենաբարձրը 20 տարեկան հասակում և տարիքի ավելացման հետ գնալով նվազում է։ Հետազոտություններից մեկի արդյունքներով դեռահասների շրջանում տարածվածությունը կազմում է 67,2%[35], իսկ այլ հետազոտության արդյունքներով 90%[34]։ Ապացուցվել է, որ տարածվածության հարցում չկա ռասայական տարբերություն։ Այնուամենայնիվ լատինո-ամերիկյան պատկանելիության դեռահաս աղջիկների շրջանում հետազոտությունները ցույց են տվել մեծ հաճախականություն[36]։ Այլ հետազոտության տվյալներով գրանցվել է 36,4% տարածվածություն, սակայն դա պատճառաբանվել է աղջիկների ցածր տարիքով[37]։ Ծննդաբերությունները կարող են թուլացնել ախտանիշները, սակայն դա ոչ միշտ է պատահում։ Ըստ որոշ տվյալների մեծ թվով կանանց դեպքում դաշտանային ցավը նվազել է 40-ից հետո[38]։ Հարցումների արդյունքներով դիսմենորեան ավելի հաճախ հանդիպում է բռնության ենթարկված կանանց շրջանում[39]։

Նորվեգիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ 20-30 տարեկան աղջիկների 14%-ի դեպքում ցավերը այնքան ուժգին են, որ նրանք չեն կարողանում լքել տունը և չեն հաճախում դասերի կամ աշխատանքի[40]։ Դեռահաս աղջիկների շրջանում դիսմենորեան համարվում է կրկնվող դասերից բացակայությունների հիմնական պատճառը[41]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Osayande AS, Mehulic S (March 2014). «Diagnosis and initial management of dysmenorrhea». American Family Physician. 89 (5): 341–6. PMID 24695505.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 American College of Obstetricians and Gynecologists (Jan 2015). «FAQ046 Dynsmenorrhea: Painful Periods» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Menstruation and the menstrual cycle fact sheet». Office of Women's Health. 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Dysmenorrhea and Endometriosis in the Adolescent». ACOG. American College of Obstetricians and Gynecologists. 2018 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Period Pain». MedlinePlus. National Library of Medicine. 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. Janssen EB, Rijkers AC, Hoppenbrouwers K, Meuleman C, D'Hooghe TM (2013). «Prevalence of endometriosis diagnosed by laparoscopy in adolescents with dysmenorrhea or chronic pelvic pain: a systematic review». Human Reproduction Update. 19 (5): 570–82. doi:10.1093/humupd/dmt016. PMID 23727940.
  7. Hilário SG, Bozzini N, Borsari R, Baracat EC (January 2009). «Action of aromatase inhibitor for treatment of uterine leiomyoma in perimenopausal patients». Fertility and Sterility. 91 (1): 240–3. doi:10.1016/j.fertnstert.2007.11.006. PMID 18249392.
  8. Nabeshima H, Murakami T, Nishimoto M, Sugawara N, Sato N (2008). «Successful total laparoscopic cystic adenomyomectomy after unsuccessful open surgery using transtrocar ultrasonographic guiding». Journal of Minimally Invasive Gynecology. 15 (2): 227–30. doi:10.1016/j.jmig.2007.10.007. PMID 18312998.
  9. Hacker, Neville F., J. George Moore, and Joseph C. Gambone. Essentials of Obstetrics and Gynecology, 4th ed. Elsevier Saunders, 2004. 0-7216-0179-0
  10. Cooperstein R, Lew M (September 2009). «The relationship between pelvic torsion and anatomical leg length inequality: a review of the literature». Journal of Chiropractic Medicine. 8 (3): 107–18. doi:10.1016/j.jcm.2009.06.001. PMC 2732247. PMID 19703666.
  11. Lethaby A, Duckitt K, Farquhar C (January 2013). «Non-steroidal anti-inflammatory drugs for heavy menstrual bleeding». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD000400. doi:10.1002/14651858.CD000400.pub3. PMID 23440779.
  12. Wright, Jason and Solange Wyatt. The Washington Manual Obstetrics and Gynecology Survival Guide. Lippincott Williams and Wilkins, 2003. 0-7817-4363-X
  13. Rosenwaks Z, Seegar-Jones G (October 1980). «Menstrual pain: its origin and pathogenesis». The Journal of Reproductive Medicine. 25 (4 Suppl): 207–12. PMID 7001019.
  14. 14,0 14,1 Wyatt KM, Dimmock PW, Hayes-Gill B, Crowe J, O'Brien PM (July 2002). «Menstrual symptometrics: a simple computer-aided method to quantify menstrual cycle disorders». Fertility and Sterility. 78 (1): 96–101. doi:10.1016/s0015-0282(02)03161-8. PMID 12095497.
  15. 15,0 15,1 Marjoribanks J, Ayeleke RO, Farquhar C, Proctor M (July 2015). «Nonsteroidal anti-inflammatory drugs for dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (7): CD001751. doi:10.1002/14651858.CD001751.pub3. PMID 26224322.
  16. Rossi S, editor. Australian Medicines Handbook 2006. Adelaide: Australian Medicines Handbook; 2006. 0-9757919-2-3
  17. Chantler I, Mitchell D, Fuller A (January 2008). «The effect of three cyclo-oxygenase inhibitors on intensity of primary dysmenorrheic pain». The Clinical Journal of Pain. 24 (1): 39–44. doi:10.1097/AJP.0b013e318156dafc. PMID 18180635.
  18. Archer DF (November 2006). «Menstrual-cycle-related symptoms: a review of the rationale for continuous use of oral contraceptives». Contraception. 74 (5): 359–66. doi:10.1016/j.contraception.2006.06.003. PMID 17046376.
  19. Harel Z (December 2006). «Dysmenorrhea in adolescents and young adults: etiology and management». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 19 (6): 363–71. doi:10.1016/j.jpag.2006.09.001. PMID 17174824.
  20. 20,0 20,1 Wong CL, Farquhar C, Roberts H, Proctor M (October 2009). «Oral contraceptive pill for primary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002120. doi:10.1002/14651858.CD002120.pub3. PMID 19821293.
  21. Power J, French R, Cowan F (July 2007). Power J (ed.). «Subdermal implantable contraceptives versus other forms of reversible contraceptives or other implants as effective methods of preventing pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD001326. doi:10.1002/14651858.CD001326.pub2. PMID 17636668.
  22. Glasier A (2006). «Contraception». In DeGroot LJ, Larry JJ (eds.). Endocrinology (5th ed.). Philadelphia: Elsevier Saunders. էջեր 2993–3003. ISBN 0-7216-0376-9.
  23. Loose DS, Stancel GM (2006). «Estrogens and Progestins». In Brunton LL, Lazo JS, Parker KL (eds.). Goodman & Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (11th ed.). New York: McGraw-Hill. էջեր 1541–1571. ISBN 0-07-142280-3.
  24. Gupta HP, Singh U, Sinha S (July 2007). «Laevonorgestrel intra-uterine system--a revolutionary intra-uterine device». Journal of the Indian Medical Association. 105 (7): 380, 382–5. PMID 18178990.
  25. Morgan PJ, Kung R, Tarshis J (May 2002). «Nitroglycerin as a uterine relaxant: a systematic review». Journal of Obstetrics and Gynaecology Canada. 24 (5): 403–9. PMID 12196860.
  26. 26,0 26,1 Pattanittum P, Kunyanone N, Brown J, Sangkomkamhang US, Barnes J, Seyfoddin V, Marjoribanks J (March 2016). «Dietary supplements for dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews. 3: CD002124. doi:10.1002/14651858.CD002124.pub2. PMID 27000311.
  27. Daily JW, Zhang X, Kim DS, Park S (December 2015). «Efficacy of Ginger for Alleviating the Symptoms of Primary Dysmenorrhea: A Systematic Review and Meta-analysis of Randomized Clinical Trials». Pain Medicine. 16 (12): 2243–55. doi:10.1111/pme.12853. PMID 26177393.
  28. Zhu X, Proctor M, Bensoussan A, Wu E, Smith CA (April 2008). Zhu X (ed.). «Chinese herbal medicine for primary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD005288. doi:10.1002/14651858.CD005288.pub3. PMID 18425916.
  29. Gao L, Jia C, Zhang H, Ma C (October 2017). «Wenjing decoction (herbal medicine) for the treatment of primary dysmenorrhea: a systematic review and meta-analysis». Archives of Gynecology and Obstetrics. 296 (4): 679–689. doi:10.1007/s00404-017-4485-7. PMID 28791471.
  30. Smith CA, Armour M, Zhu X, Li X, Lu ZY, Song J (April 2016). «Acupuncture for dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews. 4: CD007854. doi:10.1002/14651858.CD007854.pub3. PMID 27087494.
  31. Proctor ML, Murphy PA, Pattison HM, Suckling J, Farquhar CM (July 2007). Proctor M (ed.). «Behavioural interventions for primary and secondary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD002248. doi:10.1002/14651858.CD002248.pub3. PMID 17636702.
  32. Chapman-Smith D (2000). «Scope of practice». The Chiropractic Profession: Its Education, Practice, Research and Future Directions. West Des Moines, IA: NCMIC. ISBN 1-892734-02-8.
  33. Proctor ML, Hing W, Johnson TC, Murphy PA (July 2006). Proctor M (ed.). «Spinal manipulation for primary and secondary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews. 3 (3): CD002119. doi:10.1002/14651858.CD002119.pub3. PMID 16855988.
  34. 34,0 34,1 Holder A, Edmundson LD, Erogul M (2009 թ․ դեկտեմբերի 31). «Dysmenorrhea». eMedicine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  35. Sharma P, Malhotra C, Taneja DK, Saha R (February 2008). «Problems related to menstruation amongst adolescent girls». Indian Journal of Pediatrics. 75 (2): 125–9. doi:10.1007/s12098-008-0018-5. PMID 18334791.
  36. Banikarim C, Chacko MR, Kelder SH (December 2000). «Prevalence and impact of dysmenorrhea on Hispanic female adolescents». Archives of Pediatrics & Adolescent Medicine. 154 (12): 1226–9. doi:10.1001/archpedi.154.12.1226. PMID 11115307.
  37. Sule ST, Umar HS, Madugu NH (June 2007). «Premenstrual symptoms and dysmenorrhoea among Muslim women in Zaria, Nigeria». Annals of African Medicine. 6 (2): 68–72. doi:10.4103/1596-3519.55713. PMID 18240706.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  38. Juang CM, Yen MS, Horng HC, Cheng CY, Yuan CC, Chang CM (October 2006). «Natural progression of menstrual pain in nulliparous women at reproductive age: an observational study». Journal of the Chinese Medical Association. 69 (10): 484–8. doi:10.1016/S1726-4901(09)70313-2. PMID 17098673.
  39. Vink CW, Labots-Vogelesang SM, Lagro-Janssen AL (August 2006). «[Menstruation disorders more frequent in women with a history of sexual abuse]». Nederlands Tijdschrift Voor Geneeskunde (Dutch and Flemish). 150 (34): 1886–90. PMID 16970013.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Mozon: Sykemelder seg på grunn av menssmerter». Mozon. 2004 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
  41. French L (2008). «Dysmenorrhea in adolescents: diagnosis and treatment». Paediatric Drugs. 10 (1): 1–7. doi:10.2165/00148581-200810010-00001. PMID 18162003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիսմենորեա» հոդվածին։