Jump to content

Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միություն
ՏեսակԻրավաբանական անձանց միություն, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Երկիր Ավստրալիա
Հիմնադրված1983
Գլխադասային գրասենյակԱվստրալիա
Կայքaria.com.au(անգլ.)

Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միություն (անգլ.՝ Australian Recording Industry Association, ARIA), երաժշտության ձայնագրող ընկերությունների շահերը ներկայացնող միություն Ավստրալիայում։ Հիմնվել է 1983 թվականին[1][2]։ Ներառված է միջազգային չարթ-կազմակերպությունների ցանկում, որոնք ընդունվել են Ֆոնոգրամմաների արտադրողների միջազգային դաշնության կողմից[3]։

ARIA-ն ստեղծվել է 1983 թվականին վեց հիմնական ձայնագրող կազմակերպությունների կողմից՝ «EMI», «Festival», «CBS», «RCA», «WEA», ավելի վաղ գոյություն ունեցող «Ավստրալիական ձայնագրման ֆիրմաների միության» (AARM) փոխարեն, որը իր հերթին հիմնվել էր 1956 թվականին[1][2]։

Այս միության կազմի մեջ են մտնում ավելին քան հարյուր ձայնագրող կազմակերպություններ։ Միությունը ղեկավարում է տնօրենների խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում որոշ լեյբլների տնօրեններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Siobhan O'Connor, ed. (1997) [1990]. The book of Australia : almanac 1997–98. Balmain, New South Wales: Ken Fin: Watermark Press for Social Club Books. էջ 515. ISBN 1-875973-71-0.
  2. 2,0 2,1 Australian Recording Industry Association (ARIA) Արխիվացված 2012-03-29 Wayback Machine
  3. «International chart companies — ifpi.org» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]