Երդվյալ հավատարմատար
Արտաքին տեսք
Երդվյալ հավատարմատար (ռուս.՝ Прися́жный пове́ренный), Ռուսական կայսրությունում շրջանային դատարանին կամ դատական պալատին կից աշխատող փաստաբան 1863-1917 թվականներին։
Կարգավիճակի շնորհման պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավաբանական բարձրագույն կրթություն,
- Դատական վարչությունմ 5-ամյա ծառայություն կամ երդվյալ հավատարմատարի օգնականի 5-ամյա ծառայություն,
- Հավատարմատարների խորհրդի համաձայնությունը կամ երդվյալ հավատարմատարների գործունեությանը հետևող դատարանի համաձայնությունը։
Երդվյալ հավատարմատար չէին կարող լինել՝
- 25 տարեկանից ցածր անձինք,
- օտարերկրյա քաղաքացիներ,
- անկարող հայտարարված պարտապաններ,
- Կառավարությունում աշխատող, բացառությամբ առանց պարգևավճարի հասարակական պաշտոններ կամ պատվավոր պաշտոններ զբաղեցնող անձանց,
- դատավճռի համաձայն դրության իրավունքից (ռուս.՝ Права состояния) զրկված կամ այդ իրավունքը սահմանափակ ունեցող անձինք, ինչպես նաև հոգևոր դատարանի դատավճռով հոգևոր աստիճանից զրկված հոգևորականները,
- դրության իրավունքի զրկումը կամ սահմանափակումը հետևանք ունեցող հանցագործությունների և զանցանքների համար քննության ներքո գտնվողները, ինչպես նաև նրանք, ովքեր դատված են եղել նման հիմունքներով։
- դատարանի որոշմամբ աշխարհիկ կամ հոգևոր ծառայությունից արատների համար կամ էլ ազնվականների միությունից այդ դասի որոշման համաձայն ազատված անձինք,
- նրանք, ում դատարանի որոշմամբ արգելված է այլոց գործերին առնչվելը, ինչպես նաև երդվյալ հավատարմատարների ցանկից հանվածները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мельник Г. К., Можейко И. В. Должностные знаки Российской империи. — М., 1993. — С.181.
- Полное собрание законов Российской империи. — СПб., 1867. — собрание II. — Т. 40, отделение 2. — Л. 403, № 42846 от 31.12.1865. // Высочайше утверждённые рисунки знаков мировых судей, судебных приставов и присяжных поверенных. Рисунки см. в конце тома, лист 35 (II) к № 42846.