Երեկո
Երեկո, օրվա ժամանակահատված, հաջորդում է ցերեկին և նախորդում՝ գիշերին։ Երբեմն դրա մեկնարկը կապված է Արեգակի՝ հորիզոն հասնելու (մայրամուտ) և մթնշաղի սկսելու հետ, սակայն, կախված տարվա եղանակներից, դա տեղի է ունենում տարբեր ժամերի։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Վլադիմիր Դալի բացատրական բառարանի` «երեկոն, սովորաբար, կեսօրից հետո ժամը 6-ից կամ 7-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածն է»[1], այսինքն` ժամը 18:00-ից կամ 19:00-ից մինչև 00:00` ըստ տեղական արևային ժամանակի[2]։
Ռուսաստանում ընդհուպ մինչև 1920-ական թվականների սկիզբը «երեկո» բառն օրվա ժամանակի ճշգրտման համար պաշտոնական հավելում էր։ Օրինակ` 1921 թվականին լույս տեսած «Գուդոկ» օրաթերթում[3][4] մարդատար գնացքների չվացուցակները նշում են Մոսկվայից ճանապարհ ընկնելու ժամերը` ժամը 6:00-ից մինչև 11:40, այսինքն` ժամը 18:00-ից մինչև 23:40 (երեկոյան գնացքների համար ամենաթանկ գներն են տրվում, պահպանվում է ժամանակի հրահանգման ձևաչափը)։
Օրվա՝ 11:00-18:00-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ժամանակակից պաշտոնական վարվելակարգն առաջարկում է գործածել «բարի օր», իսկ ավելի ուշ՝ «բարի երեկո» արտահայտությունները, սակայն ձմռան պայմաններում երբեմն «բարի երեկո»-ն տեղին է ասել նաև մթնելուց հետո[5]։
Երեկոյան կատարվող հացկերույթն ընդունված է անվանել ընթրիք։ Քանի որ երեկոյան մարդկանց մեծամասնությունն ավարտում է աշխատանքային օրը, շատերի համար երեկոն հանգստի և ազատ ժամանակի շրջան է։ Երեկոն հեռուստատեսության հեռարձակման առավել կարևոր ժամանակն է, քանի որ այդ պահին հեռուստացույցի դիմաց հեռուստադիտողների ամենամեծ թվաքանակն է։ Որպես կանոն` երեկոն օրվա այն ժամանակահատվածն է, որի համար նախատեսված են ճաշկերույթներ, տոնակատարություններ և երեկույթներ, որոնց ընթացքում անցկացվում են թատերական ներկայացումներ և այլն։ Այս պատճառով տոնակատարությունները, հանդիպումներն ու ճաշկերույթները նույնպես անվանվում են «երեկո» բառով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Толковый словарь Даля. 1863—1866
- ↑ Местное среднее солнечное время применялось на территории России до установления в 1919—1924 годах поясного времени.
- ↑ Расписание пассажирских поездов пригородного движения Московского узла. Газета «Гудок» от 26.11.1921
- ↑ Расписание пассажирских поездов дальнего следования Московского узла. Газета «Гудок» от 27.11.1921
- ↑ Архангельская М. Д. Бизнес-этикет, или Игра по правилам. — Питер, 2010. — С. 20. — 240 с. — ISBN 5423700299
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեկո» հոդվածին։ |
|
|