Զամբիայի նախագահ
Զամբիայի Հանրապետության նախագահ
| |
---|---|
Զամբիայի նախագահի դրոշը | |
Տիտղոս | Նորին Գերազանցություն Պարոն Նախագահ |
Նստավայր | Նախագահական նստավայր |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի, մեկ անգամ երկարաձգվող |
Անդրանիկ պաշտոնավար | Քենեթ Կաունդա |
Ձևավորում | հոկտեմբերի 24, 1964 |
Տեղակալ | Զամբիայի փոխնախագահ |
Աշխատավարձ | տարեկան 1,280,299 Զամբիական կվաչա (63,100 ԱՄՆ դոլար)[1] |
Կայք | https://www.sh.gov.zm/ |
Զամբիայի նախագահ, Զամբիայի պետության գլուխը և կառավարության ղեկավարը։ Այս պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է Քենեթ Կաունդան՝ 1964 թվականի անկախությունից հետո։ 1991 թվականից, երբ Կաունդան լքեց նախագահի պաշտոնը, ևս յոթ մարդ զբաղեցրել է այս պաշտոնը՝ դոկտոր Ֆրեդերիկ Չիլուբան, Լևի Մվանավասան, Ռուփիա Բանդան, Մայքլ Սատան, Էդգար Լունգուն և ներկայիս նախագահ Հակաինդե Հիչիլեման, ով հաղթեց 2021 թվականի նախագահական ընտրություններում։ Բացի այդ, գործող նախագահի պաշտոնակատար Գայ Սքոթը ժամանակավոր պաշտոնավարել է նախագահ Մայքլ Սատայի մահից հետո։
1991 թվականի օգոստոսի 31-ից նախագահը նաև կառավարության ղեկավարն է, քանի որ վարչապետի պաշտոնը վերացվել է Կաունդայի նախագահական ժամկետի վերջին ամիսներին՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ բանակցություններից հետո։
Նախագահական ժամկետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ 1991 թվականից սկսած Զամբիայի Սահմանադրությունը երկու ժամկետ ունի նախագահության համար։ 2001 թվականին փորձ է արվել փոխել Չիլուբայի պաշտոնավարման ժամկետները, սակայն դա չի իրականացել[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Ռոդեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Բրիտանիայի Հյուսիսային Ռոդեզիա գաղութը անջատվեց Հարավային Ռոդեզիայից և Բրիտանական Հարավ-Աֆրիկյան ընկերության կառավարումից, պետության ղեկավարը դարձավ բրիտանական միապետը, որը գաղութում ներկայացված էր Հյուսիսային Ռոդեզիայի նահանգապետի կողմից, որն իրականացնում էր գործադիր իշխանությունը որպես պետության և կառավարության ղեկավար։ 1964 թվականին Հյուսիսային Ռոդեզիայի համընդհանուր ընտրություններում ստեղծվում է Հյուսիսային Ռոդեզիայի վարչապետի գրասենյակը՝ անկախության հռչակումից առաջ կառավարության ղեկավար դառնալու համար։ 1964 թվականի մայիսի 19-ին Համագործակցության հարաբերությունների գծով պետքարտուղար Դունկան Սանդիսը հայտարարում է, որ Հյուսիսային Ռոդեզիան անկախանալու է նախագահի գլխավորությամբ։ Առաջին նախագահի ընտրությունն անցկացվում է Օրենսդիր խորհրդի ընտրված անդամների գաղտնի քվեարկությամբ[3]։
Զամբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախությունից և երկիրը Զամբիա վերանվանելուց հետո վարչապետ Քենեթ Կաունդան ընտրվեց որպես առաջին նախագահ։ Վերացվում է նաև վարչապետի պաշտոնը, իսկ նախագահի պաշտոնը դառնում է գործադիր պաշտոն[4]։ Սկզբնական շրջանում երկիրը կառավարվելու էր որպես բազմակուսակցական ժողովրդավարական երկիր։ Սակայն, Միացյալ ազգային անկախություն կուսակցության («ՄԱԱԿ») հետ Աֆրիկյան ազգային կոնգրեսի միաձուլումից հետո, նախագահ Կաունդան հայտարարում է, որ 1973 թվականին Զամբիայի Սահմանադրությունը կփոխվի՝ երկիրը միակուսակցական պետության վերածելու համար, որտեղ «ՄԱԱԿ»-ը միակ օրինական կուսակցությունն է, իսկ մնացած բոլորն արգելված են[5]։ Կաունդան պնդում էր, որ դա արվել է ցեղականությունը (տրիբալիզմ) ընկճելու համար[6]։ Սակայն սահմանադրությունը նաև վերականգնում է վարչապետի պաշտոնը որպես կառավարության ղեկավար[7]։ 1973 թվականի Զամբիայի համընդհանուր ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել միայն «ՄԱԱԿ»-ի կողմից հովանավորվող Կաունդայի օգտին, և նրանց միակ տարբերակը քվեարկելն էր, թե արդյոք նրանք հաստատում էին կամ մերժում նրա թեկնածությունը[8]։
Նախագահների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
- Քաղաքական կուսակցություններ
Միացյալ ազգային անկախություն կուսակցություն (ՄԱԱԿ) Շարժում հանուն բազմակուսակցական ժողովրդավարության (ՇԲԺ) Հայրենասիրական ճակատ (ՀՃ) Միացյալ ազգային զարգացման կուսակցություն (ՄԱԶԿ)
- Խորհրդանշաններ
Նախագահի պարտականությունները կատարող փոխնախագահ [§] Ընտրվել է անընդդիմադիր
[†] Մահացել է պաշտոնավարման ժամանակ
№ | Նկար | Անուն (Ծնունդ–Մահ) |
Ընտրվել է | Պաշտոնավարման ժամկետ | Քաղաքական կուսակցություն | ||
---|---|---|---|---|---|---|---|
Ստանձնել է պաշտոնը | Լքել է պաշտոնը | Պաշտոնավարման ժամանակը | |||||
1 | Քենեթ Կաունդա (1924–2021) |
1968 1973[§] 1978[§] 1983[§] 1988[§] |
հոկտեմբերի 24, 1964 | նոյեմբերի 2, 1991 | 27 տարի, 9 օր | ՄԱԱԿ | |
2 | Ֆրեդերիկ Չիլուբա (1943–2011) |
1991 1996 |
նոյեմբերի 2, 1991 | հունվարի 2, 2002 | 10 տարի, 61 օր | ՇԲԺ | |
3 | Լևի Մվանավասա (1948–2008) |
2001 2006 |
հունվարի 2, 2002 | օգոստոսի 19, 2008[†] | 6 տարի, 230 օր | ՇԲԺ | |
4 | Ռուփիա Բանդա (1937–2022) |
2008 | օգոստոսի 19, 2008 | սեպտեմբերի 23, 2011 | 3 տարի, 35 օր | ՇԲԺ | |
5 | Մայքլ Սատա (1937–2014) |
2011 | սեպտեմբերի 23, 2011 | հոկտեմբերի 28, 2014[†] | 3 տարի, 35 օր | ՀՃ | |
– | Գայ Սքոթ (ծն․ 1944) |
— | հոկտեմբերի 28, 2014 | հունվարի 25, 2015 | 89 օր | ՀՃ | |
6 | Էդգար Լունգու (ծն․ 1956) |
2015 2016 |
հունվարի 25, 2015 | օգոստոսի 24, 2021 | 6 տարի, 211 օր | ՀՃ | |
7 | Հակաինդե Հիչելմա (ծն․ 1962) |
2021 | օգոստոսի 24, 2021 | Պաշտոնավարում է | 3 տարի, 82 օր | ՄԱԶԿ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Presidential Emoluments (Amendment) Regulations, 2012 | Zambia Legal Information Institute». zambialii.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Cook, Candace; Siegle, Joseph. «Circumvention of Term Limits Weakens Governance in Africa». Africa Center for Strategic Studies.
- ↑ «Free Rhodesia Set». The Philadelphia Inquirer. 1964 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին – via Newspapers.com.
- ↑ Brown, Spencer (1967). The Journal of Developing Areas. Vol. 2. Western Illinois University. էջ 483. ASIN B000LL6FJ8.
- ↑ «The_State_of_Political_Parties_in_Zambia_2003» (PDF). NDI. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «After 27 years, Zambia elects new President». The News Journal. 1991 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին – via Newspapers.com.
- ↑ «10 Ministers join Zambia's "Politburo"». The Guardian. 1973 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին – via Newspapers.com.
- ↑ Nohlen, Dieter (1999). Elections in Africa: A data handbook. էջ 953. ISBN 0-19-829645-2.