Jump to content

Էդվարդ Գերեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Գերեկ
 
Կուսակցություն՝ Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն, Բելգիայի կոմունիստական կուսակցություն և Լեհաստանի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Q9186000?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հանքափոր
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունվարի 6, 1913(1913-01-06)[1][2][3][…]
Ծննդավայր Porąbka, Սոսնովեց, Լեհական թագավորություն
Վախճանի օր հուլիսի 29, 2001(2001-07-29)[1][2][3][…] (88 տարեկան)
Վախճանի վայր Ցեշին, Լեհաստան
Թաղված Q111144721?
Քաղաքացիություն Լեհական թագավորություն և  Լեհաստան
Ամուսին Stanisława Gierek?
Զավակներ Adam Gierek? և Jerzy Gierek?
 
Պարգևներ

Էդվարդ Գերեկ (լեհ.՝ Edward Gierek, հունվարի 6, 1913(1913-01-06)[1][2][3][…], Porąbka, Սոսնովեց, Լեհական թագավորություն - հուլիսի 29, 2001(2001-07-29)[1][2][3][…], Ցեշին, Լեհաստան), լեհ կոմունիստ քաղաքական գործիչ, երկրի (Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն) փաստացի ղեկավարը 1970-1980 թվականներին։ Կրթությամբ` հանքային ինժեներ։

1923 - 1934 թթ. ապրել է Ֆրանսիայում, աշխատել ածխահանքերում, 1931 թվականին մտել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը։ 1934 թվականին արտաքսվել է Լեհաստան։ 1937 թվականին վտարանդվել է Բելգիա և մտել Բելգիայի կոմկուսի շարքերը։ 1940-1944 թթ., Բելգիայի օկուպացիայի տարիներին, մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1948 թվականին վերադարձել է Լեհաստան և մինչև 1970 թվականը աշխատել ԼԲԿ ԿԿ-ի, ԼՄԲԿ ԿԿ-ի մարմիններում, Սիլեզիայի և Կատովիցեի վոյեվոդային կոմիտեներում։ 1959 թվականի մարտից եղել է ԼՄԲԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ 1970 թվականի դեկտեմբերին ընտրվել է ԼՄԲԿ ԿԿ-ի առաջին քարտուղար։ Գերեկը եղել է ԼԺՀ սեյմի պատգամավոր։

Պարգևատրվել է ԼԺՀ շքանշաններով, 1973 թվականին՝ Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Գերեկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 29