Էլեն Թեսլեֆ
Էլեն Թեսլեֆ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1869[1][2][3][…] |
Ծննդավայր | Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա[2] |
Վախճանվել է | հունվարի 12, 1954[1][2][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա և Svenska fruntimmersskolan i Helsingfors? |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ և արվեստագետ |
Ոճ | սիմվոլիզմ, էքսպրեսիոնիզմ[4][5], նատուրալիզմ և մոդեռնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն[6] և գրաֆիկա[6] |
Պարգևներ | |
Ellen Thesleff Վիքիպահեստում |
Էլեն Թեսլեֆ (ֆիններեն՝ Ellen Thesleff, հոկտեմբերի 5, 1869[1][2][3][…], Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա[2] - հունվարի 12, 1954[1][2][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն նկարչուհի և գծագրող, առաջին էքսպրեսիոնիստ նկարչուհին Ֆինլանդիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1869 թվականի հոկտենբերի 5-ին Հելսինգֆորսում, նկարչի ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունը Էլենն ապրել է ընտանիքի հետ Կոպիո կղզում (ընտանեկան ֆերմայում)։ Աղջիկը սիրում էր երգել և դաշնամուր նվագել, իսկ նկարչության առաջին ուսուցիչը հայրն էր։
1885-1886 թվականներին սովորել է Հելսինկիի Ադոլֆ ֆոն Բեքերի մասնավոր ակադեմիայում, իսկ 1887-1890 թվականներին՝ Ֆինլանդիայի գեղարվեստական ընկերության նկարչական դպրոցում։ 1890–1891 թվականներին սովորել է Գունար Ֆրեդրիկ Բերնդցոնի մոտ՝ Գեղարվեստի ակադեմիայում։
Կրթությունը Փարիզում
[խմբագրել | խմբագրել կոդը]1891-1892 թվականներին և 1893 թվականից մինչև 1894 թվականը ուսումը շարունակել է Փարիզում՝ Կոլարոսիի ակադեմիայում, Գուստավ Կուրտոյի արհեստանոցում, որտեղ սովորել է ընկերուհիների՝ Բեդա Ստյերնսանչցի և Աննա Բրեմերի (Anna Bremer) հետ։ Փարիզում նա հետաքրքրված էր Պյուվի դը Շավանի աշխատանքով։ Այնտեղ առաջին անգամ տեսել է Լեոնարդո դա Վինչիի, Բոտիչելլիի և Միքելանջելոյի գործերը, որոնք ուժեղացրել են Իտալիա այցելելու նրա ցանկությունը։
1892 թվականին նա նկարել է իր ամենահայտնի գործերից մեկը՝ «Thyra Elisabethin» (1892) քրոջ դիմանկարը, որը քննադատները համարել են սիմվոլիստական արվեստի «մաքուր» գործերից մեկը։
1892 թվականին մահացել է նկարչուհու հայրը, և նա մի քանի տարի թողել է գեղանկարչությունը։ Երբ Թեսլեֆն սկսել է նորից նկարել, ակնհայտ է դարձել, որ նկարչուհին շարունակել է «սև գունափոխության» շրջանը, որով սկսել էր։ Այս ժամանակահատվածում հայտնվել են մուգ երանգներով նկարներ և գծանկարներ։ Դրա վառ օրինակը «Ինքնանկարն» է, որը թվագրվել է 1894-1895 թվականներին։ Մռայլ հիշողություններից կտրվելու համար նա մեկնել է ճանապարհորդության, իր աշխատանքները ցուցադրել տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ Շվեդիայում, Ռուսաստանում և Նորվեգիայում։
Ուղևորություն Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1894 թվականին նա այցելել է Ֆլորենցիա, Հռոմ և Նեապոլ՝ ուսումնասիրելով հին վարպետների՝ մասնավորապես Մազաչչիոյի և Ֆրա Անժելիկոյի արվեստը։ Իտալիան դարձել էր նրա ոգեշնչման ամենահզոր աղբյուրներից մեկը. «Հին վարպետներից կարելի է շատ բան սովորել , քանի որ նրանց արվեստն ազնիվ է»,- գրել է նկարչուհին։ Գեղանկարչության պատմաբանները Թեսլեֆի բնանկարներից առանձնացրել են Տոսկանայի կապտա-մանուշակագույն լեռնային տեսարանները։
1895 թվականին նա կրկին վերադարձել է Իտալիա, բայց այս անգամ մոր և քրոջ հետ։ 1897 թվականի ձմռանը նա աշխատել է Ֆլորենցիայում՝ նկարիչների «Ֆիննական գաղութում», որտեղ շփվել է Բեդա Ստյերնսանչցի, Հուգո Սիմբերգի, Մագնուս Էնկելի և Ակսելի Գալլեն-Կալլելայի հետ, որոնցից շատերը Իտալիա էին եկել իրենց ընտանիքների հետ։ Իտալիայում նրա նկարներն առաջին անգամ տպագրվել են, և Իտալիան աստիճանաբար դարձել է նրա երկրորդ տունը։ 1898 թվականին նա վաճառել է Ֆինլանդիայի իր վիլլան և սեփական նախագծով Իտալիայի Կասա Բիանկա լողափին կառուցել մի տուն, որը դարձել է նրա հիմնական կեցավայրը։ Նկարչուհին ամառն անցկացրել է Ֆինլանդիայում` Մուրոլեսիում՝ ընտանեկան երկրորդ վիլլայում։
1897 թվականին Ֆլորենցիայում Թեսլեֆը հանդիպել է անգլիացի հանրահայտ թատրոնի ռեֆորմատոր Գորդոն Քրեյգին, ով դարձել է նրա կյանքի ընկերը և ոգեշնչել է, որ իր կտավները փորագրի փայտի վրա։ Դրանք հետագայում հայտնի են դարձել Ֆինլանդիայում։
1900 թվականին նկարչուհին բրոնզե մեդալ է տացել Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։
Աշխատանքը Ֆինլանդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1909-1912 թվականներին Թեսլեֆը նորից բնակվել և աշխատել է Ֆինլանդիայում, որտեղ աշխատելու համար նրա սիրած վայրերն էին Մուրոլեսին (Ռուովսկի) և Հելսինկին։
1933 թվականին Թեսլեֆը Հելսինկիում ստացել է նկարիչ Լալուլկայի տնային ստուդիան։
1951 թվականին նա պարգևատրվել է Ֆինլանդիայի պետական բարձրագույն պարգևով` «Pro Finlandia» մեդալով։ 1952 թվականին նկարչուհուն հարվածել է տրամվայը և կոտրել նրա ազդրը։
Նա մահացել է 1954 թվականի հունվարի 12-ին, 84 տարեկան հասակում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականին՝ Փարիզ մեկնելուց առաջ, Թեսլեֆը Ֆինն նկարիչների հասարակության ֆիննական ցուցահանդեսում ներկայացրել է իր աշխատանքը` «Էխո»-ն (1890-1891), որը գրավել է այն քննադատների ուշադրությունը, ովքեր նրա մեջ տեսնում էին ֆիննական արվեստի գեղարվեստական միտման նոր նշաններ։
Նկարչուհին հայտնի է դարձել 1891 թվականից ի վեր` շնորհիվ մուգ գույներով իր խորհրդանշական նկարների, որոնցում մարդն ու բնությունը ռեզոնանսվում են երազների և իրականության արտացոլման մեջ։
Նա համարվել է առաջին ֆիննական ֆաևիստը, որն այս ոճով սկսել է աշխատել 1905-1906 թվականներին՝ եվրոպական այլ էքսպրեսիոնիստների հետ զուգահեռ, և իր կարիերայի ընթացքում ռեալիզմից սիմվոլիզմ անցում է կատարել։
Նրա վաղ շրջանի աշխատանքներին բնորոշ են զսպված գունային սխեման և ընդհանուր մեկուսությունը։ Նրա ստեղծագործություններում զգալի փոփոխություններ են եղան 1905 թվականից, երբ Էլեն Թեսլեֆը հանդիպել է Վասիլի Կանդինսկուն։ Նրա ազդեցությամբ Թեսլեֆի ստեղծագործություններում հայտնվել են նոր վառ գույներ, ինչպես նաև ավելի ազատ է դարձել հեղինակի մոտեցումը սյուժեի մեկնաբանությանը։
Ֆրանսիայում ուսանելու ժամանակ նրա նկարներում գերակշռել են փափուկ մոխրագույն երանգը և հանգիստ լուսաստվերը, բայց միևնույն ժամանակ նա չէր ընդունում սիմվոլիստի երևակայությունը (օրինակ` Մագնուս Էնկելի նկարներում)։ Նրա թեմաները պարզ էին՝ առանց «առարկայի վերաբերյալ տարօրինակ տեսակետների», որի հետ նա բախվել էր իր սիմվոլիստ ընկերների աշխատանքներում։
Ստեղծագործության վերջին շրջանում նկարչուհին զարգացրել է իր բանաստեղծական ոճը ավելի ֆանտաստիկ ուղղությամբ՝ ստեղծելով բազմաշերտ գունային երևակայություններ։
Էլեն Թեսլեֆի գործերը գտնվում են Աթենքի գեղարվեստի թանգարանում և Կուոպիոյի ազգային պատկերասրահում, ինչպես նաև` մասնավոր հավաքածուներում։ Կուոպիոյի պատկերասրահում գտնվում է գեղանկարների մի շարք, որը ստեղծվել է 1922 թվականին Կուոպիոյում` ներշնչված ամառային մանկական հիշողություններով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր` Ալեքսանդր Ավգուստ Թեսլեֆ (Alexander August Thesleff) (? -1892), նկարիչ
- Մայր` Էմիլիա Մաթիլդա Սանմարկ (Emilia Mathilda Sanmark)
- Քույր` Տիրա Էլիզաբեթ (1880-1959), 1892 թվականին Էլենը նկարել է նրա դիմանկարը
- Եղբայր` Ռոլֆ (1878-1938), դիվանագետ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվականին ձեռներեց Անդերս Վիկլոֆը ձեռք է բերել Թեսլեֆի նկարներից մեկը` 500,000 եվրոյի դիմաց։
- 2008 թվականի դեկտեմբերին «Գեղեցիկ վայրի ծաղիկներով աղջիկ» կտավը 126,000 եվրոյով վաճառվել է Բուկովսկու միջազգային աճուրդի ժամանակ։
- 2008 թվականին Կուոպիոյի փողոցներից մեկը անվանվել է Էլեն Թեսլեֆի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sarajas-Korte S. Thesleff, Ellen // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T084503
- ↑ https://finnishavantgardenetwork.com/2019/02/15/ellen-thesleff-nainen-avantgardistina/
- ↑ https://www.ouka.fi/oulu/luuppi-english/ellen-thesleff-kiss-of-the-sun
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Keskitalo, Lea: Sininen laulu — Suomen taiteiden tarina: Kuvataide: Thesleff, Ellen // 2003. YLE Teema. (ֆին.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Թեսլեֆ» հոդվածին։ |
|