Էմպիրիզմ
Էմպիրիզմը տեսություն է, համաձայն որի գիտելիքը գալիս է միայն կամ հիմնականում զգայական փորձից[1]։ Էպիստեմոլոգիայի մի շարք դիտարկումներից մեկն է, մարդկային գիտելիքի ուսումնասիրությունը՝ ռացիոնալիզմի և սկեպտիցիզմի հետ համատեղ, էմպիրիզմը առաջնային է համարում փորձի և ապացույցների դերը, հատկապես զգայական փորձը՝ գաղափարների ձևով[2]։ Էմպիրիցիստները կարող են վիճել այն հարցի շուրջ, որ ավանդույթները ձևավորվում են նախկին զգայական փորձերի հարաբերությունների հիման վրա[3]։
Գիտության փիլիսոփայության մեջ էմպիրիզմը շեշտը դնում է ապացույցի վրա, հատկապես փորձի արդյունքում ի հայտ եկած ապացույցի։ Գիտական մեթոդի հիմնական մաս է համարվում այն հանգամանքը, որ բոլոր վարկածները և թեորիաները պետք է փորձարկվեն բնական աշխարհի դիտարկումների վրա և պարզապես չհիմնվեն առաջնային պատճառի, ինտուիցիայի կամ բացահայտման վրա։ Էմպիրիզմը, որը հաճախ կիրառվում է բնական գիտնականների կողմից, պնդում է, որ գիտելիքը հիմնված է փորձի վրա և որ գիտելիքը նախնական և հավանականային է և ենթակա է շարունակական վերանայման և կեղծիքի[4]։ Այն, որ զգայական փորձը ստեղծում է գիտելիք, համարվում է Էպիստեմոլոգիական դրույթներից մեկը։ Գիտական մեթոդը, ներառյալ փորձը և վավերացումը չափելու միջոցները, ուղեկցում է էմպիրիկ ուսումնասիրությանը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]անգլ.՝ empirical եզրը ծագել է հունարեն՝ ἐμπειρίαբառից, որը համապատասխանում է և լատիներեն թարգմանվում է փորձ (լատին․՝ experientia)։ Տերմինը կիրառվել է հին հունական էմպիրիկ դպրոցի բժիշկների կողմից, ովքեր հերքում էին Դոգմատիկ դպրոցի երեք ուսումունքները՝ նախընտրելով ապավինել երևույթի դիտարկման վրա[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության և գիտական մեթոդի հիմնական գաղափարը այն է, որ ամենը պետք է հիմնված լինի զգայարանների ապացույցի վրա։ Եվ բնական գիտությունները և հասարակական գիտությունները կիրառում են գործող վարկածներ, որոնք փորձարկվում են դիտարկումների և փորձի կողմից։ Սեմիէմպիրիկ տերմինը երբեմն կիրառվում է տեսական մեթոդներ նկարագրելու համար, որոնք օգտվում են աքսիոմներից, սահմանված գիտական օրենքներից և նախկին փորձարարական արդյունքներից՝ որպեսզի ներգրավվեն պատճառական մոդելի ստեղծման և տեսական հետազոտության մեջ։ Փիլիսոփա էմպիրիցիստները ոչ մի գիտելիք չունեին, որը կլիներ ենթադրողական կամ ամփոփիչ, հակառակ դեպքում այն բխում էր զգայականի վրա հիմնված փորձից։ Այս տեսակետը սովորաբար հակադարձվում է ռացիոնալիզմին, որը պնդում է, որ գիտելիքը բխում է պատճառից՝ զգայարաններից անկախ։ Օրինակ՝ Ջոն Լոքը կարծում էր, որ գիտելիքի որոշ չափաբաժին կարող է ստացվել ճիշտ ինտուիցիայի և պատճառաբանության արդյունքում։ Ռոբերտ Բոյլը նմանապես (փորձարարական մեթոդի նշանավոր ջատագով) կարծում էր, որ մեզ մոտ կան բնածին գաղափարներ[6][7]։ Եվրոպացի հիմնական ռացիոնալիստները նույնպես համարվում են էմպիրիկ գիտական մեթոդի ջատագովներ[8][9]։
Վաղ շրջանի էմպիրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դատարկ գրառման» հասկացողությունը նշանակում է մտքի տեսակետ, որը ի սկզբանե դատարկ գրառում է, որտեղ փորձը նշումներ է անում։ Սա հերքում է բնածին գաղափարների առկայությունը։ Արիստոտել՝ "Այն,ինչ միտքը մտածում է, պետք է լինի նույն իմաստով, ինչպես որ նամակներն են լինում հուշատետրում գրված, որը ոչ մի իրական գրառում չի պարունակում. Ահա թե ինչ է տեղի ունենում մտքի դեպքում": (Արիստոտել, "Հոգում") Արիստոտելի բացատրությունը բացառապես էմպիրիկ չէ ժամանակակից իմաստով, այլ հիմնված է նրա հնարավորության և իրականության ուսմունքների վրա, իսկ իմաստային ընկալման փորձը դեռ պահանջում է ակտիվ մտքի օգնությունը։ Այս գաղափարները հակադարձվում են պլատոնական գաղափարներին մարդկային մտքին վերաբերվող, որպես անձ, որը նախկինում գոյություն է ունեցել երկնքի ինչ որ մասում, նախքան երկիր ուղարկվելը՝ միանալու իր մարմնին։ Համարվում է, որ Արիստոտելը մտքի ընկալմանը ավելի շատ կարևորություն է տալիս, քան Պլատոնը։ Միջին դարերում Արիստոտելի "Դատարկ գրառման" ուսմունքը մշակվել է իսլամական փիլիսոփաների կողմից (Ալ Ֆարաբի)՝ այն դարձնելով մշակված տեսություն (Ավիչենա) և ներկայացվել է որպես մտքի փորձ (Իբն Տուֆեյլ)։ Ավիչենայի(Իբն Սինա) դեպքում, օրինակ "Դատարկ գրառումը" մաքուր հնարավորություն է, որը իրականացվում է կրթության միջոցով, իսկ գիտելիքը ձեռք է բերվում այս աշխարհում օբյեկտների հետ էմպիրիկ նմանության միջոցով, որոնցից մեկը վերացական է դարձնում համընդհանուր գաղափարները, որոնք մշակվել են պատճառաբանման սիլոջիստիկ մեթոդի միջոցով, որտեղ դիտարկումները հանգեցնում են պնդումների։ Միտքը ինքնին ստեղծվում է նյութական մտքից, որը ներունակություն է, որը կարող է գիտելիք փոխանցել ակտիվ մտքին. մարդկային մտքի վիճակը գիտելիքի փայլուն աղբյուրի հետ համատեղ[10]։ Այսպիսով անիրական "ակտիվ միտքը", յուրաքանչյուր անհատից զատ, դեռևս կարևոր է հասկացողության առաջացման համար։
XII դարում անդալուզացի մուսուլման փիլիսոփա և վիպագիր Աբու Բակր Իբն Տուֆեյլը իր փիլիսոփայական վեպում (Hayy ibn Yaqdhan) է ներառել "Դատարկ գրառման" տեսությունը, որպես մտքի փորձ։ Նրա փիլիսոփայական նովելի լատիներեն թարգմանությունը (Philosophus Autodidactus) հրատարակվել է Էդվարդ Պոկոկ Կրտսերի կողմից 1671 թվականին. այն ազդեցություն է ունեցել Ջոն Լոքի "Մարդկային հասկացողությանը ուղղված ակնարկում" "Դատարկ գրառման" ձևակերպման վրա[11]։ Նմանատիպ իսլամական աստվածաբանակն վեպը (Theologus Autodidactus) գրվել է արաբ աստվածաբան և բժիշկ Իբն ալ-Նաֆիսի կողմից XII դարում։ Այն նույնպես անդրադառնում է էմպիրիզմի թեմային՝ նկարագրելով գլխավոր հերոսի մտքի զարգացումը՝ ավելի շուտ հասարակության հետ կապի միջոցով[12]։ XIII դարի ընթացքում Թոմաս Աքուինասը յուրացրեց արիստոտելյան այն գաղափարը, որ զգայարանները կարևոր են մտքի դեպքում Սխոլաստիկայում։ Բոնավենտուրան, Աքուինասի ինտելեկտուլա ախոյաններից մեկը, որոշ հաստատուն պնդումներ է արել մտքի պլատոնիկ գաղափարի օգտին։
Էմպիրիզմը տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիան Վերածննդի դարաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ վերածննդի դարաշրջանում տարբեր գրողներ կասկածի տակ դրեցին միջին դարերի և դասական շրջանի գիտելիքի ձեռք բերման հասկացողությունը ավելի սկզբունքային ձևերով։ Քաղաքական և պատմական գրվածքներում Նիկոլո Մաքիավելին և նրա ընկերը Ֆրանչեսկո Գուիչիարդինին նախաձեռնեցին գրելու նոր իրական ոճ։ Մաքիավելին մասնավորապես ծաղրական էր մոտենում քաղաքական թեմաներով գրողներին, ովքեր ամեն ինչ դատում էին մտավոր իդեալների հետ համեմատելով և պահանջում էին, որ մարդիկ փոխարենը սովորեն արդյունավետ ճշմարտությունը։ Նրանց ժամանակակից Լեոնարդո դա Վինչին ասել է, "Եթե ձեր սեփական փորձից հայտնաբերում եք, որ ինչ որ բան փաստ է և հակասում է այն բանին, որ որոշ իշխանություններ գրի են առել,ապա դուք պետք է թողնեք տվյալ իշխանությանը և ձեր պատճառը հիմնավորեք ձեր սեփական բացահայտումների հիման վրա": Անտարակույս հակաարիստոտելյան և հակակղերական երաժշտական տեսաբան Վինչենցո Գալիլեյը, Գալիլեոյի հայրը, կիրառել է մեթոդը հաջող կերպով լուծելով երաժշտական խնդիրներ՝ առաջին հերթին լարման հետ կապված խնդիրներ. եզրագծի կապը լարային լարվածության հետ և զանգվածը լարային գործիքներում և օդի չափը փողային գործիքներում, երկրորդ հեթին կոմպոզիցիայի հետ կապված խնդիրներ՝ կոմպոզիտորներին տալով տարբեր առաջարկներ (Ֆլորենցիա, 1581 թվական)։ Փորձ բառի համար նա իտալերենում կիրառեց իտալ.՝ esperienza եզրը։
Բրիտանական էմպիրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանական էմպիրիզմը սերում է XVII դարի վաղ շրջանի փիլիսոփայությունից և գիտությունից։ Տերմինը կիրառելի դարձավ նկարագրելու համար նրա երկու հիմնադիրների՝ Ֆրանցիս Բեյկոնի(էմպիրիցիստ) և Ռենե Դեսկարտեսի(ռացիոնալիստ) ըմբռնումների միջև եղած տարբերությունները։ Հոբբեսը և Սպինոզան նույնպես համարվում են էմպիրիցիստ և ռացիոնալիստ, համապատասխանաբար։ Ջոն Լոքը, Ջորջ Բերկլին և Դեյվիդ Հյումը էմպիրիզմի առաջնային ներկայացուցիչներից էին XVIII դարում անգլիական լուսավորության շրջանում։ Լոքը հայտնի էր որպես էմպիրիզմի հիմնադիր։ XVII դարի մայրցամաքային ռացիոնալիզմին ի պատասխան Ջոն Լոքը (1632–1704 թթ.) իր "Մարդկային հասկացողությանը վերաբերվող ակնարկում" (1689 թ.) առաջարկեց մի շատ ազդեցիկ տեսակետ՝ համաձայն որի միակ գիտելիքը, մարդկությունը կարող է ունենալ, գալիս է սկզբից, այսինքն՝ փորձի վրա հիմնված։ Լոքի խոսքերով "սպիտակ թղթի" (tabula rasa), վրա գրվում են զգայական տպավորություններից սերող փորձերը, որպես մարդկային կյանքի ընթացքում ստացված փորձեր։ Գոյություն ունի մեր գաղափարների երկու աղբյուր. զգացողություն և անդրադարձում։ Երկուսի դեպքում էլ, բարդ և հասարակ գաղափարներ տարբերակում կա։ Նախորդները անբացատրելի են և բաժանվում են առաջնային և երկրորդական հատկանիշներով։ Առաջնային հատկանիշները կարևոր են հարցի մեջ առարկայի դեպքում նրա ինչ լինելը։ Առանց տեսակարար առաջնային հատկանիշների առարկան չէր լինի, ինչ որ կա։ Օրինակ, խնձորը համարվում է խնձոր իր ատոմային կառուցվածքի դասավորության շնորհիվ։ Եթե խնձորը ունենար տարբեր կառուցվածք, ապա այն խնձոր չէր լինի։ Երկրորդական հատկանիշները զգայական տեղեկատվությունն է, որը մեզ է հասնում առաջնային հատկանիշներից։ Օրինակ, խնձորը կարելի է համարվել տարբեր գույների, չափսերի, սակայն այն դեռ ճանաչվում է որպես խնձոր։ Այսպիսով, առաջնային հատկանիշները թելադրում են առարկայի էությունը, իսկ նրա երկրորդական հատկանիշները սահմանուն են նրան բնորոշ հատկանիշները։ Համալիր գաղափարները միավորում են պարզ գաղափարները և բաժանվում են երկու սուբստանցիաների՝ մեթոդներ և հարաբերություններ։ Համաձայն Լոքի՝ առարկաների մասին մեր գիտելիքը գաղափարների ընկալումն է, որոնք միմյանց հետ համաձայնեցված կամ անհամաձայնեցված են, որը շատ է տարբերվում Դեսկարտեսի որոշակիության համար արված որոնումներից։ Հաջորդող սերունդը (Իռլանդացի Անգլիկան եպիսկոպոս Ջորջ Բերկլի) վճռեցին, որ Լոքի տեսակետը անմիջապես դուռ է բացում դեպի հետագա աթեիզմը։ Ի պատասխան Լոքին, նա իր "Մարդկային գիտելիքի սկզբունքների վերաբերյալ տրակտատում" առաջ է քաշում էմպիրիզմին վերաբերվող մի շատ կարևոր խնդիր, որտեղ առարկաները գոյություն ունեն կամ միայն նրանց ընկալման արդյունքում, կամ հանգամանքի այն արժանիքի շնորհիվ, որ նրանք էություն են, որոնք ընկալում են։ Բերկլին հաստատում է, որ բնության մեջ առկա յուրաքանչյուր մարդ Աստծո լեզուն է կամ ձեռագիրը[13]։ Բերկլիի էմպիրիզմի նման մոտեցումը ավելի ուշ կոչվեց սուբյեկտիվ իդեալիզմ[14]։ Շոտլանդացի փիլիսոփա Դեյվիդ Հյումը (1711–1776 թթ.) պատասխանել է Լոքի վերաբերյալ Բերկլիի քննադատությանը, ինչպես նաև վաղ շրջանի փիլիսոփաների կարծիքների միջև եղած տարբերություններին և էմպիրիզմը տեղափոխել է նոր մակարդակի վրա՝ սկեպտիցիզմի։ Հյումը պնդում էր, չհեռանալով էմպիրիզմի գաղափարներից, որ ամբողջ գիտելիքը գալիս է զգայական փորձից, սակայն նա ընդունում էր, որ սա հետևանքներ ունի, որոնք չեն ընդունվում փիլիսոփաների կողմից։ Օրինակ նա գրում է, "Պարոն Լոքը բոլոր պնդումները բաժանում է ապացուցվածի և հնարավորի։ Այս տեսանկյունից, մենք պետք է ասենք, որ հնարավոր է, որ բոլորը մահանան կամ որ արեգակը նորից կծագի վաղը"[15]: Եվ, "Պարոն Լոքը իր աշխատության ուժի վերաբերյալ գլխում գրում է, որ փորձից ելնելով բնության մեջ գոյություն ունեն մի քանի նոր արտադրանքներ՝ եզրափակելով, որ ինչ որ տեղ պետք է լինի մի ուժ, որը ստեղծում է դրանք. սրանով մենք հասնում ենք ուժի գաղափարին։ Սակայն ոչ մի պատճառ մեզ չի ընձեռում նոր, օրիգինալ, պարզ գաղափար, ինչպես որ այս փիլիսոփան է ինքն իրեն խոստովանում։ Այսպիսով սա չի կարող լինել այդ գաղափարի սկզբնաղբյուրը"[16]: Մարդկությունը մարդկային գիտելիքը բաժանել է երկու կատեգորիայի՝ գաղափարների հարաբերություններ և փաստերի հիմքեր։ Մաթեմատիկական և տրամաբանական դրույթները առաջինի օրինակ են հանդիսանում, իսկ աշխարհի վերաբերյալ կատարվող որոշ պայմանական դիտարկումները երկրորդի օրինակներ են։ Մարդկության բոլոր գաղափարները գալիս են նրանց ստացած տպավորություններից։ Հյումի դեպքում, տպավորությունը մոտավորապես համապատասխանում է այսպես կոչված զգացողությանը։ Նման տպավորությունները հիշելը կամ պատկերացնելը գաղափար ունենալն է։ Իսկ գաղափարները զգացողությունների աղոտ կրկնօրինակներն են։
Հյումը հաստատում է, որ ամբողջ գիտելիքը, նույնիսկ բնության մասին հիմունքային հավատները վերջնականորեն չեն սահմանվում պատճառի կողմից։ Մեր հավատները ավելի շուտ կուտակված սովորությունների պատճառ են հանդիսանում, որոնք ստեղծվել են կուտակված զգայական փորձերին ի պատասխան։ Իր բազմաթիվ պնդումներին Հյումը ավելացնում է նաև մի կարևոր տեսակետ, որը հակասում է գիտական մեթոդին՝ այն է ինդուկցիայի խնդիրը։ Հյումը պնդում է, որ ինդուկտիվ պատճառ է հարկավոր, որպեսզի հասնենք ինդուկտիվ պատճառի սկզբունքների նախադրյալներին, և այսպիսով ինդուկտիվ պատճառի հիմնավորումը շրջաբերական փաստարկ է։ Ինդուկցիայի խնդրին վերաբերվող Հյումի եզրակացություններից է այն, որ ոչ մի որոշակիություն չկա, որ ապագան կարտացոլի մեր անցյալը։ Այսպիսով, որպես Հյումի կողմից կատարված պարզ պնդում մենք որոշակիորեն չենք կարող իմանալ ինդուկտիվ պատճառի միջոցով, որ արևը կշարունակի դուրս գալ արևելքում, սակայն կարող ենք սպասել դրան, քանի որ այն անցյալում միշտ ծագել է[17]։ Հյումը եզրափակում է, ասելով, որ նման բաները, ինչպիսին է հավատը, արտաքին աշխարհում և ինքնագոյության վերաբերյալ հավատը բանականորեն հիմնավորված չեն։ Համաձայն Հյումին, այս հավատները պետք է այնուամենայնիվ ընդունվեն բնազդի և սովորության մեջ նրանց ունեցած խորը հիմքերով։ Այնուամենայնիվ Հյումի մնայուն ժառանգությունը կասկած էր հարուցում այն փաստի շուրջ, որ նրա սկեպտիկ պնդումները վերաբերվում էին նաև ինդուկտիվ պատճառի լեգիտիմությանը՝ թույլ տալով մի շարք սկեպտիկների նմանատիպ կասկածներ ունենալ այդ հարցի շուրջ։
Ֆենոմենալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյումի մի շարք հետևորդներ հերքում էին նրա այն եզրակացությունը, որ հավատը արտաքին աշխարհում բանականորեն հիմնավորված չէ՝ պնդելով, որ Հյումի սեփական սկզբունքները անվերապահորեն պարունակում էին նմանատիպ հավատի համար բանական հիմնավորում։ Համաձայն ֆենոմենալիզմի (ծայրահեղ էմպիրիկ տեսություն), ելնելով Հյումի և Բարկլիի պնդումներից, ֆիզիկական առարկան մեր փորձից դուրս կատարված կառուցման ձև է[18]։ Ֆենոմենալիզմը մի տեսանկյուն է, համաձայն որի ֆիզիկական առարկաները, գույքը, իրադարձությունները(այն, ինչ ֆիզիկական է համարվում) համընկնում է մտավոր առարկաների հետ։ Վերջ ի վերջո միայն մտավոր առարկաները գոյություն ունեն, ուստի ամենամոտ առնչվող տերմինը սուբյեկտիվ իդեալիզմն է։
Մտածելու ֆենոմենալիստիկ ճյուղով իրական ֆիզիկական առարկայի վերաբերյալ տեսողական փորձ ձեռք բերելը նույնն է, ինչ որ փորձերի խմբի հստակ տեսակի փորձ ձեռք բերելը։ Նմանատիպ փորձերի շարքը ունի հաստատունություն և կապակցվածություն, որը բացակայում է օրինակ զգայախաբության փորձերի շարքում։ Ինչպես որ Ջոն Ստուարտ Միլլն է դիտարկել XIX դարի կեսերին, էությունը զգացողության մշտական հնարավորությունն է[19]։ Միլլի էմպիրիզմը էական քայլ է անցել Հյումից հետո. Համաձայն Միլլի էմպիրիզմի գիտելիքը չի գալիս ուղիղ փորձից, այլ ուղիղ փորձի ինդուկտիվ հետևությունից[20]։ Մյուս փիլիսոփաները խնդիրներ են ունեցել Միլլի դիրքային կենտրոնի հետ. առաջին հերթին Միլլի ձևակերպումը դժվարությունների է հանդիպում, երբ այն նկարագրում է այն, ինչ համարվում է ուղիղ փորձ՝ տարբերակելով միայն իրական կամ հնարավոր զգացողության միջև։ Այստեղ բացակայում են որոշ կարևոր քննարկումներ, որոնք վերաբերվում են պայամններին, որտեղ առաջին հերթին գտնվում են զգացողության մշտական հնարավոր խմբերը։ Բերկլին այդ բացակում է դնում Աստծուն։ Ֆենոմենալիստները այս հարցը թողել են անպատասխան։ Երկրորդ հերթին Միլլի ձևակերպումը բաց է թողնում այն հնարավորությունը, որ բացարկը լրացնող անձերը բացառապես հնարավորություններ են և ոչ իրողություններ։ Եվ երրորդ հերթին Միլլի դիրքը մաթեմատիկան կոչում է ինդուկտիվ հետևանքի պարզապես այլ տեսակ։ Այս տեսանկյունից մաթեմատիկան սխալ է ընկալվում։ Այն լիովին չի քննարկում մաթեմատիկական գիտության մեթոդը և կառուցվածքը, որի արդյունքները ստացվում են ընթացակարգերի ներքին հետևողական դեդուկտիվ շարքում, որոնք այսօր, թե Միլլի գրելու ժամանակ, ընդունվում է ինդուկցիայի համաձայնեցված իմաստով[21][22][23]։
Տրամաբանական էմպիրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրամաբանական էմպիրիզմը համարվում է XX դարի փորձ, որը համադրում է բրիտանական էմպիրիզմի հիմնական գաղափարներ։ Այս շարժման մեջ կարևոր գործիչներ էին Օտտո Նյուրաթը, Մորիս Շլիկը և Վիեննայի շրջանի մնացած հատվածը։ Նեոպոզիտիվիստները համաձայնվում են փիլիսոփայության հասկացության որպես գիտության մեթոդների, գաղափարների և հայտնագործությունների հայեցակարգային պարզաբանման իմաստի հետ։ Ֆրեջի և Ռուսսելի մշակած տրամաբանական սիմվոլիզմը նրանք տեսնում էին որպես հզոր գործիք, որը կարող է բանականորեն վերաստեղծել բոլոր գիտական դատողությունները իդեալական, տրամաբանորեն կատարյալ լեզվի մեջ, որը ազատ կլինի բնական լեզվի երկիմաստություններից և խեղաթյուրումներից։ Սրա շնորհիվ վերելք ապրեց այն, ինչ նրանց կարծիքով մետաֆիզիկական կեղծ խնդիրներ և այլ գաղափարային շփոթություններ էր։ Միահյուսելով Ֆրեջի դրույթները, որ բոլոր մաթեմատիկական ճշմարտությունները տրամաբանական են, Վինգենշտեյնի գաղափարների հետ, որ բոլոր ճշմարտությունները պարզապես լեզվաբանական նույնականություններ են, նրանք հանգեցին նրան, որ բոլոր պնդումները կրկնակի դասակարգում ունեն՝ անալիտիկ և սինթետիկ[24]։ Այս հիմունքներով նրանք ձևակերպեցին նախադասությունների (իմաստով և անիմաստ) միջև եղած սահմանազատման հաստատուն սկզբունքները(այսպես կոչված ստուգաչափական սկզբունք)։ Յուրաքանչյուր նախադասություն, որը պարզապես տրամաբանական չէ, կամ չսահմանված, ապա իմաստից զուրկ է։ Որպես արդյունք, բոլոր մետաֆիզիկական, բարոյական, գեղագիտական և այլ ավանդական փիլիսոփայական խնդիրները համարվում են կեղծ պրոբլեմատիկ[25]։
Պրագմատիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում պրագմատիկ փիլիսոփայության տարբեր ձևեր ծագեցին։ Պրագմատիզմի գաղափարները իրենց տարբեր ձևերում, ի հայտ են եկել մասնավորապես այն քննարկումներից, որոնք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Չարլզ Սանդերս Պիրսը և Վիլյամ Ջեյմսը սովորում էին Հարվարդում 1870-ական թվականներին։ Ջեյմսը ժողովրդականացրեց պրագմատիզմ տերմինը, Պիրսին շնորհելով ամբողջական վստահություն, սակայն Պիրսը ավելի ուշ տարակուսեց շոշափման գծի վերաբերյալ, որը շարժման հետևանքով էր գծվում և վերանվանեց այն պրագմատիցիզմ։ Ճշմարտության պրագմատիկ տեսության հետ այս հեռանկարը միացրել է էմպիրիկ և ռացիոնալ մտածելակերպների հիմունքային գաղափարները։ Չարլզ Պիրսը (1839–1914 թթ.) ազդեցիկ է եղել էմպիրիկ գիտական մեթոդի շրջանակներում։ Չնայած որ Պիրսը բազմիցս է քննադատել Դեսկարտեսի ռացիոնալիզմի տեսակների մի շարք տարրեր, սակայն չի հերքել ռացիոնալիզմի բացարձակությունը։ Փոխարենը, նա համաձայնում է ռացիոնալիզմի հիմնական գաղափարի հետ՝ մասնավորապես այն գաղափարի, որ ռացիոնալ գաղափարները կարող են անիմաստ լինել և այն գաղափարի, որ ռացիոնալ գաղափարները անպայմանորեն դուրս են մնում էմպիրիկ դիտարկումների տեղեկատվությունից։ Ավելի ուշ նա շեշտադրում է այն ժամանակ շարունակվող ստույգ էմպիրիզմի և ստույգ ռացիոնալիզմի միջև եղած գաղափարային բանավեճը, հակադրելու համար անհամաչափությունները, որոնք իր համախոհները համարում էին պրագմատիզմ՝ ստույգ էմպիրիցիստական տեսակետնից ելնելով։ Պիրսի կարևոր ներդրումներից է այն, որ նա ինդուկտիվ և դեդակտիվ պատճառները դնում է կոմպլեմենտար, այլ ոչ թե մրցակցային ձևում։ Այս ամենին Պիրսը ավելացնում է աբդուկտիվ պատճառի գաղափարը։ Պատճառի այս երեք միավորված ձևերը ծառայում են որպես առաջնային գաղափարային ձևակերպում էմպիրիկորեն հիմնված գիտական մեթոդի համար։ Համաձայն Պիրսի ֆոլիբիլիզմի ուսմունքի գիտական բոլոր եզրակացությունները փորձառական են։ Գիտական մեթոդի բանականությունը կախված չէ իր եզրակացության հստակությունից, այլ իր ինքնաուղղման բնույթից։
Կույրի հանելուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռլանդացի փիլիսոփա Ուիլյամ Մոլինեն բրիտանացի մտածող Ջոն Լոքին առաջարկել է էմպիրիզմի տեսությունը հերքող մի հանելուկ։
«Ի ծնե կույր մարդը, ով սովորել է հպվելով իրարից տարբերել խորանարդն ու գունդը, եթե հանկարծ սկսի տեսնել, կարո՞ղ է առանց հպվելու, միայն տեսողությամբ տարբերել խորանարդը գնդից։
Պատասխանը ոչ է, հպման միջոցով նրա ձեռք բերած փորձը չի ազդի տեսողության վրա։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Պավան Սինխը տեսողությունը վերականգնած իր հիվանդների վրա կատարած փորձարկման արդյունքներով հաստատել է Մոլինեի ենթադրությունը[26]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Empiricism» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Baird, Forrest E.; Walter Kaufmann (2008). From Plato to Derrida. Upper Saddle River, New Jersey: Pearson Prentice Hall. ISBN 0-13-158591-6.[Հղում աղբյուրներին]
- ↑ Hume, David. Inquiry Concerning Human Understanding, 1748.[Հղում աղբյուրներին]
- ↑ Shelley, M. (2006). Empiricism. In F. English (Ed.), Encyclopedia of educational leadership and administration. (pp. 338-339). Thousand Oaks, CA: SAGE Publications, Inc.
- ↑ Sini, Carlo. "Empirismo" in Enciclopedia Garzanti della Filosofia (ed.) Gianni Vattimo et al. 2004[Հղում աղբյուրներին]
- ↑ Loeb, Luis E. (1981), From Descartes to Hume: Continental Metaphysics and the Development of Modern Philosophy, Ithaca, Cornell University Press.[Հղում աղբյուրներին]
- ↑ Engfer, Hans-Jürgen (1996), Empirismus versus Rationalismus? Kritik eines philosophiegeschichtlichen Schemas, Padeborn: Schöningh.[Հղում աղբյուրներին]
- ↑ Buckle, Stephen (1999), "British Sceptical Realism. A Fresh Look at the British Tradition", European Journal of Philosophy, 7, pp. 1–2.
- ↑ Peter Anstey, "ESP is best Արխիվացված 2013-12-31 Wayback Machine", Early Modern Experimental Philosophy, 2010.
- ↑ Sajjad H. Rizvi (2006), Avicenna/Ibn Sina (CA. 980–1037), Internet Encyclopedia of Philosophy
- ↑ G. A. Russell (1994), The 'Arabick' Interest of the Natural Philosophers in Seventeenth-Century England, pp. 224–62, Brill Publishers, ISBN 90-04-09459-8
- ↑ Dr. Abu Shadi Al-Roubi (1982), "Ibn Al-Nafis as a philosopher", Symposium on Ibn al-Nafis, Second International Conference on Islamic Medicine: Islamic Medical Organization, Kuwait (cf. Ibn al-Nafis As a Philosopher Արխիվացված 2008-02-06 Wayback Machine, Encyclopedia of Islamic World)
- ↑ Thornton, Stephen (1987) "Berkeley's Theory of Reality" in The Journal of the Limerick Philosophical Society, UL.ie Արխիվացված 2011-09-18 Wayback Machine
- ↑ Macmillan Encyclopedia of Philosophy (1969), "George Berkeley", vol. 1, p. 297.
- ↑ Hume. «Of Probability». Enquiries Concerning the Human Understanding and Concerning the Principles of Morals.
- ↑ Hume. «Of the Idea of a Necessary Connexion». Enquiries Concerning the Human Understanding and Concerning the Principles of Morals.
- ↑ Hume, D. "An Enquiry Concerning Human Understanding", in Enquiries Concerning the Human Understanding and Concerning the Principles of Morals, 2nd edition, L.A. Selby-Bigge (ed.), Oxford University Press, Oxford, UK, 1902. (Orig. 1748).[Հղում աղբյուրներին]
- ↑ Marconi, D (2004), "Fenomenismo"', in Gianni Vattimo and Gaetano Chiurazzi (eds.), L'Enciclopedia Garzanti di Filosofia, 3rd edition, Garzanti, Milan, Italy.[Հղում աղբյուրներին]
- ↑ Mill, J.S., "An Examination of Sir William Rowan Hamilton's Philosophy", in A.J. Ayer and Ramond Winch (eds.), British Empirical Philosophers, Simon and Schuster, New York, NY, 1968.[Հղում աղբյուրներին]
- ↑ Wilson, Fred (2005), "John Stuart Mill", in Edward N. Zalta (ed.), Stanford Encyclopedia of Philosophy.
- ↑ Macmillan Encyclopedia of Philosophy (1969), "Empiricism", vol. 2, p. 503.
- ↑ Macmillan Encyclopedia of Philosophy (1969), "Phenomenalism", vol. 6, p. 131.
- ↑ Macmillan Encyclopedia of Philosophy (1969), "Axiomatic Method", vol. 5, p.188–189, 191ff.
- ↑ Achinstein, Peter, and Barker, Stephen F. (1969), The Legacy of Logical Positivism: Studies in the Philosophy of Science, Johns Hopkins University Press, Baltimore, MD.[Հղում աղբյուրներին]
- ↑ Barone, Francesco (1986), Il neopositivismo logico, Laterza, Roma Bari.[Հղում աղբյուրներին]
- ↑ Կույրի հանելուկը, MediaMag.am 2013 թվականի օգոստոսի 30
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռացիոնալիզմը ընդդեմ էմպիրիզմի
- Էմպիրիզմը ընդդեմ ռացիոնալիզմի Արխիվացված 2017-06-25 Wayback Machine
- Էմպիրիզմ, ԲիԲԻՍի
- Էմպիրիզմ Արխիվացված 2012-07-14 archive.today
- Գիտելիքի մասին տեսություն Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմպիրիզմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 47)։ |