Jump to content

Էնթոնի Ազիզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնի Ազիզիզ
Ի ծնե անուն՝Anthony Azizi
Ծննդյան թիվ՝մայիսի 29, 1969(1969-05-29) (55 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 0044318
anthonyazizi.com

էնթոնի Ազիզի (անգլ.՝ Anthony Azizi, մայիսի 29, 1969(1969-05-29), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Ազիզին ծնվել է 1969 թվականի մայիսի 29-ին Նյու Յորքում։ Նա համարվում է ամերիկացի՝ իրանական ծագումով։ Ավելի հայտնի է որպես հեռուստադերասան։ Ազիզին ունեցել է էպիզոդային դերեր «24 ժամ» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Մահմուդ Ռաշիդ Ֆախինին երկրորդ եթերաշրջանում և Ռաֆիկին՝ չորրորդում։ 2003-2004 թվականներին նկարահանվել է «Մատրիցա.Սպառնալիք», 2008 և 2010 խաղացել է Օմարի վարձկանը հայտնի դրամատիկական «Կորուսյալները» հեռուստասերիալում։ Նա նաև նկարահանվել է ուրիշ սերիլաներում. «Մտածել ինչպես հանցագործը», «C.S.I.: Հանցագործության ոայրը Մայամին է», «Զինվորական-իրավաբանական ծառայություն», «Աղջիկ Գիլմորը», «Վահան», «Հուսահատ տնտեսատիրուհիները», «Վերոնիկա Մարս», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Փախուստ բանտից», «Չակ», «Լաս Վեգաս», «Հիշիր ինչ կլինի»։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանուն Դեր
1997-2002 Զինորական-իրավաբանական ծառայություն JAG լեյտենանտ Ալեքս Զախար
2002-2005 24 ժամ 24 Մահմուդ Ռաշիդ Ֆախին/ Ռաֆիկ
2003-2004 Մատրիցա. Սպառնալիք Threat Matrix Մուհամեդ «Մո» Խասեյն
2004 Վահանակ The Shield Պետրոշ
2004 Աղջիկ Գիլմորը Glimore girls Լյուցիանո
2005 Նյու Յորքի ոսռիկանությունը NYPD blue Նեստոր Դյուարտ
2005-2006 Գլխավոր հրամանատար Commander in Chief Վինս Տեյլեր
2006 Մտածել ինչպես հանցաքործ Criminal Minds Ջինջ Ալահ
2006 Ինքնասպաները. Սիրո պատմություն Wristcutters: A Love Story Խասան
2006 Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives պարոն Ֆալատի
2007 C.S.I.: Հանցագործության ոայրը Մայամին է CSI: Miami Ալլեն Կոմդեն
2007 Լաս Վեգաս Las Vegas Լևոն Նաջեր
2007 Վերոնիկա Մարս Veronica Mars Ռաշադ Կիրմանի
2008 Չակ Chuck Շեյխ Ռաջիվ Ամադ
2008 Հակահաբեկիչների ջոկատը The Unit Ամին Ալ-Նուրա
2008 Ճարմանդի վրա Eagle Eye Ռանիմ Կալիդ
2008-2010 Կորուսյալները Lost Օմար
2009 Գալիքի Պահը Flash Forward Սամադ
2009 Փախուստ բանտից Prison Break Նավին Բանարջի
2009 90210: Նոր սերունդ 90210 քեռի Ամալ
2011 Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը Transformers: Dark of the Moon լեյտենանտ Սուլիման

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]