Jump to content

Էնթոնի Ֆրեդերիկ Օգաստաս Սենդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Ֆրեդերիկ Օգաստաս Սենդիս
անգլ.՝ Frederick Sandys
Ի ծնեանգլ.՝ Antonio Frederic Augustus Sands
Ծնվել էմայիսի 1, 1829(1829-05-01)[1][2][3]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 25, 1904(1904-06-25)[4][5][1][…] (75 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունNorwich University of the Arts? և Նորվիչ դպրոց
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
ՈճՊրեռաֆայելիտներ և Նորվիչի նկարիչների դպրոց
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն և գծանկար
Ուշագրավ աշխատանքներՄեդեա (նկար)
 Anthony Frederick Augustus Sandys Վիքիպահեստում

Էնթոնի Ֆրեդերիկ Օգաստաս Սենդիս (անգլ.՝ Anthony Frederick Augustus Sandys, մայիսի 1, 1829(1829-05-01)[1][2][3], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 25, 1904(1904-06-25)[4][5][1][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի պրեռաֆայելիտ գեղանկարիչ, պատկերազարդող և գծանկարիչ, որը մեծամասամբ նկարել է դիմանկարներ, ինչպես նաև ստեղծել է աշխատանքներ դիցաբանական գեղանկարչության ժանրում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենդիսի «Գիշերային մղձավանջ» ծաղրանկարը

Ֆրեդերիկ Սենդիսը (իրական անունը՝ Անտոնիո Ֆրեդերիկ Օգաստաս Սենդս, անգլ.՝ Antonio Frederic Augustus Sands) ծնվել է 1829 թվականի մայիսի 1-ին Նորիջում, Նորֆոլկ կոմսություն։ Նկարչության առաջին դասերն ստացել է հորից, որը ևս նկարիչ էր։ 1846 թվականին Սենդիսը, ցուցաբերելով բացառիկ կարողություններ[6], հոր խորհրդով մեկնել է Նորվիչի դիզայներական դպրոց (անգլ.՝ Norwich School of Design), ճանաչման է հասել Ջոն Էվերեթ Միլլեի 1857 թվականի «Սըր Իզյումբրաս» նկարի ծաղրանկարման շնորհիվ։ Նա ձիու փոխարեն էշ է նկարել՝ նշված «J. R., Oxon» տառերով (J. R.՝ Ջոն Ռասկին, Oxon՝ Օքսֆորդ), վրան ասպետական հանդերձանքով նստած էր Միլլեն, իսկ առջևի և հետևի երկու փոքր երեխաներին մարմնավորել են Պրեռաֆայելտիների եղբայրությունում Միլլեի ընկերներ Դանթե Գաբրիել Ռոսսետտին և Ուիլյամ Հոլման Հանտը։ Ծաղրանկարը կոչվել է «Գիշերային մղձավանջ» (անգլ.՝ «A Nightmare»)[7]։ Որքան էլ տարօրինակ է, Սենդիսը և Ռոսսետտին դարձել են մտերիմ ընկերներ, Սենդիսը որոշ ժամանակ նույնիսկ ապրել է Չեյնի Վոկում Ռոսսետտիի տանը (Չելսի)։ Սենդիսի բազմաթիվ նկարներ ստեղծված են Ռոսսետտիի ուժեղ ազդեցությամբ, որը հետագայում նրան մեղադրել է գրագողության մեջ[8]։

1860-ական թվականներին Սենդիսը որոշակի ճանաչման է հասնում՝ աշխատելով այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են «Once a Week», «Cornhill Magazine» և «Good Words»։ Սենդիսի պատկերազարդումները երբեք չեն հրապարակվել գրքերում, այլ միայն ամսագրերում, ներկայումս բարձր են գնահատվում հավաքորդների շրջանում։ Այդ նույն շրջանում նրա նկարները հայտնվել են նաև պատկերասրահներում։ Առավել հայտնի են «Վիվիեն» (անգլ.՝ Vivien, 1863), «Փերի Մորգանա» (անգլ.՝ Morgan le Fay, 1864), «Կասանդրա» (անգլ.՝ Cassandra), «Հեղինե Տրոյացի» (անգլ.՝ Helen of Troy, 1867) և «Մեդեա» (անգլ.՝ Medea, 1868) կտավները։ Սենդիսը գեղանկարչությանը քիչ ժամանակ է հատկացրել, այդպես էլ իր կյանքի ընթացքում հայտնի նկարիչ չի դարձել։

Սենդիսը միշտ տառապել է գումարի պակասությունից, այդ իսկ պատճառով շատ է խմել[8]։ 27 տարեկանում նա ամուսնացել է Ջորջիանա Կրիդի հետ (անգլ.՝ Georgiana Creed)[9], սակայն նրա հետ ապրել է միայն երեք տարի, թեպետ պաշտոնապես ամուսնալուծությունը այդպես էլ չի գրանցվել։ Կյանքի մնացած մասը Սենդիսն անցկացրել է դերասանուհի Մերի Ջոնսի հետ (բեմական կեղծանունը՝ Միսս Կլիվ, անգլ.՝ Miss Clive)[7], որը հայտնի է դարձել որպես «միսիս Սենդիս», ունեցել են տասը երեխա[9]։ Սենդիսը մահացել է Լոնդոնում 1904 թվականին։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Սենդիսի նկարները և կտավները կարելի է տեսնել բազմաթիվ հայտնի թանգարաններում, մասնավորապես Դիմանկարների ազգային պատկերասրահում, Մանչեսթերի գեղարվեստի պատկերասրահում, Թեյթ պատկերասրահում, Նորիջի թանգարաններում, Բոստոնի Գեղարվեստի թանգարանում։

Սենդիսը համարվում է ամենատաղանդավոր պրեռաֆայելիտներից մեկը[7]։ Նրա սիրելի թեմաները եղել են արթուրյան շարքը («Փերի Մորգանա») և սկանդինավյան դիցաբանությունը («Վալկիրիա»), նա նաև համարվում է հայտնի մարդկանց, օրինակ Ալֆրեդ Թեննիսոնի և Բրաունինգի որոշ դիմանկարների հեղինակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Elzea B. Sandys, (Anthony) Frederick (Augustus) // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T075670
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. «Биография Фредерика Сэндиса: Ранние годы» (անգլերեն). Norwich Castle Museum & Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 7.05.2008 г.-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Anthony Frederick Sandys» (անգլերեն). Victorian Art in Britain. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 7.05.2008 г.-ին.
  8. 8,0 8,1 «Биография Фредерика Сэндиса: Поздние годы» (անգլերեն). Norwich Castle Museum & Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 7.05.2008 г.-ին.
  9. 9,0 9,1 «Sandys' Love Life» (անգլերեն). Norwich Castle Museum & Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 7.05.2008 г.-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Ֆրեդերիկ Օգաստաս Սենդիս» հոդվածին։