Թեղենիս, Ալիբեգ, Ալիբեգդաղ, Ալիբեկ, լեռնագագաթ ՀայաստանիԱրագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետն է (2851 մ)։ Կազմված է ստորին պալեոզոյի, կավճի և պալեոգենի ապարներից, որոնց վրա տեղադրված են միոպլիոցենյան անդեզիտներ և անդեզիտաբազալտիներ[1]։
Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն։ Հյուսիսային-արևելյան լանջին է Ծաղկաձոր քաղաքը, որից 6 կմ երկար ճոպանուղի է բարձրանում մինչև գագաթը։ Ձմեռային մարզաձևերի հանգրվան է և հանգստավայր։ Տեղ֊տեղ ծածկված է անտառներով, ունի հարուստ արոտավայրեր։ Լեռան փոսորակներում երբեմն ամռան ամիսներին ձյուն է մնում։ Գագաթից երևում է Սևանա լիճը[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 47 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 164)։