Jump to content

Ժան Վալժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ֆր.՝ Jean Valjean
Գուստավ Բրիոսի «Թշվառները» գրքի նկարազարդումը, 1864 թվական
Առաջին անգամ հայտնվել էՄաս 1, գիրք երկրորդ․ «Անկում»
Վերջին անգամ հայտնվել էՄաս 5, գիրք յոթերորդ․ «Վերջին խավարը, վերջին լուսաբացը»
ՍտեղծողՎիկտոր Հյուգո
Տեղեկություններ
Մականուն(ներ)24601, քեռի Մադլեն, 9430, Ուիլթիմ Ֆոշլևան, պարոն Լեբլան, Ուրբեն Ֆաբրե
Սեռարական
ԸնտանիքԺաննա Վալժան (քույր)
ԵրեխաներԿոզետ (խորթ դուստր)
Ազգությունֆրանսիացի

Ժան Վալժան (ֆր.՝ Jean Valjean), Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի գլխավոր հերոսը՝ պրոտագոնիստը։ Նախկին դատապարտյալ՝ դատապարտված 5 տարի ազատազրկման՝ քրոջ ընտանիքի համար հաց գողանալու մեղադրանքով։ Ընդհանուր առմամբ պատիժը կրել է (հատագա դատապարտվածությունները ներառյալ) 19 տարի։ Ժան Վալժանը, ինչպես նաև ոստիկանության տեսուչ Ժավերը, ով Ժան Վալժանին անողոքաբար հետևում էր, դարձան համաշխարհային գրականության արխետիպային կերպարներ[1]։ Վեպում Ժան Վալժանը հայտնի է նաև որպես 24601, քեռի Մադլեն, 9430, Ուիլթիմ Ֆոշլևան, պարոն Լեբլան և Ուրբեն Ֆաբրե։

Կերպարը վեպում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Վալժանը ծնվել է 1769 թվականին, Ֆավրոլում՝ Էնա գավառի նահանգներից մեկում։ Նրա ծնողները մահացան, երբ նա դեռ երեխա էր, և նրան խնամեց իր ավագ քույրը՝ Ժաննան։ Ժաննայի ամուսինը մահացավ 1774 թվականին՝ թողնելով նրան յոթ երեխաների հետ։ Աղքատությունն այս ընտանիքին շրջապատել էր բոլոր կողմերից։ 1795 թվականի ձմեռը շատ դաժան էր։ Ընտանիքը մնացել էր առանց հացի։ Ժան Վալժանին ոչինչ չէր մնում անել, քան գողանալ մի հաց տեղական հացթուխից։ Նա դատապարտվեց հինգ տարվա ծանր աշխատանքի «գիշերը բնակելի շենքում կողոպուտի համար» և ուղարկվեց Տուլոն, որտեղ նա ստացավ 24601 համարը։ Փախուստի չորս փորձերի համար, որոնք նա կատարել էր 1800 թվականին (բանտարկության փաստացի ավարտից կարճ ժամանակ առաջ), 1802, 1806 և 1809 թվականներին, նրան ավելացվել էր ընդհանուր տասներկու տարի, ինչպես նաև ևս երկու տարի՝ երկրորդ փախուստից հետո ձերբակալությանը դիմադրելու համար։ Տասնինը տարվա դատապարտվածությունից հետո նա ազատ արձակվեց, բայց ստացավ, այսպես կոչված, դեղին անձնագիր՝ ազատազրկման մասին կնիքով։ Օրենքի համաձայն՝ բանտարկյալները չէին կարող ընտրել իրենց բնակության վայրը, և Ժան Վալժանին ուղարկեցին Պոնտարլե։

Բանտից դուրս գալուց հետո Վալժանը դարձավ վտարանդի անձնագրի պատճառով, ինչը վկայում էր, որ նա նախկին հանցագործ էր, չնայած այն ժամանակ ինքը՝ Վալժանը, խոստովանում էր, որ տխրահռչակ հանցագործների հետ ընկերակցության տարիներն էին իրեն այդպիսին դարձել։ Միակը, ով նրան վերաբերվում էր որպես հարգարժան անձնավորություն, Դինի եպիսկոպոս Միրիելն էր, որի հետ հանդիպումը փոխում է Ժան Վալժանի ներքին աշխարհը։ Եպիսկոպոսը չի մատնել նախկին բանտարկյալին, երբ նա իր տնից գողացել է ընտանիքի արծաթը (մոմակալներ և գդալներ), և ոստիկաններին ասել է, որ ինքն է իրեն տվել այն։ Դրանից հետո Ժան Վալժանը ընդունեց ապաշխարությունը ՝ դառնալով ազնիվ և արժանի մարդ[2]։

Ազատվելով դեղին անձնագրից՝ Ժան Վալժանը որոշում է կյանքը սկսել մաքուր էջից և այլ անունով։ 1815 թվականի վերջին Մոնրեյ-սյուր-Մեր քաղաքում բնակվում է մի անծանոթ մարդ։ Երկար ժամանակ Մոնտրեյ քաղաքի բնակչությունը զարդեր էր պատրաստում սև ապակե ուլունքներից։ Արդյունաբերությունը լավ զարգացած չէր, քանի որ նյութը շատ թանկ էր. սա նաև իջեցնում էր աշխատավարձը։ Մարդը, որ հանկարծակի էր հայտնվել քաղաքում, առաջարկում է խեժը փոխարինել շելլակով, իսկ թևնոցի շղթաները պատրաստել բարակ մետաղալարից։ Մի փոքր նորամուծությունը մի ամբողջ հեղաշրջում է դառնում։ Դա Ժան Վալժանն էր, որ իրեն կոչում էր քեռի Մադլեն։ Արդեն հաջորդ տարի նա բացում է «սև ապակու» արտադրության սեփական գործարանը, որը շատ շուտով դարձավ քաղաքի հիմնական ձեռնարկությունը։ Եվս մեկ հանդիպում՝ հանդիպում մահամերձ Ֆանտինայի հետ, ով նախկինում աշխատում էր իր գործարանում և ազատվեց տիկին Վիկտուրնիենի մեղքով, փոխեց նրա կյանքը։ Նրա մահից հետո նա ստանձնում է երիտասարդ Կոզետի՝ Ֆանտինայի դստեր հոր դերը։ 1832 թվականի հունիսին նրա ճակատագրի համար մտահոգությունը Ժան Վալժանին տանում է դեպի Հունիսյան ապստամբության արգելապատնեշ ՝ «Այբուբենի ընկերներ» շրջանակի հեղափոխականների հետ միասին։

Ժան Վալժանի հակառակ կողմը չարագործ և հանցագործ Տենարդիեն է։ Ժան Վալժանին մշտապես հետապնդողը տեսուչ Ժավերն էր։ Իր գործին նվիրված և տաղանդավոր ոստիկան Ժավերը, կարծես Աքաաբը Հերման Մելվիլի «Մոբի Դիք»-ում, նա տարված էր Ժան Վալժանին բռնելու մտքով և նրան տեսնում էր որպես ծայրահեղ վտանգավոր հանցագործի (չնայած Ժան Վալժանի առճակատմանը «Աքաղաղի ժամ» խմբավորման հետ)։ Թեպետև Ժան Վալժանը վեպի գլխավոր հերոսն է, նա առաջին անգամ հայտնվում է երկրորդ գրքի առաջին մասում։

Ժան Վալժանի նախատիպ համարվում է Ֆրանսուա Էժեն Վիդոկը՝ բազմակի անգամ բանտում հայտնված ֆրանսիացի հանցագործ, ով այդ ժամանակվանից հետո հաջողակ կարիերա է կառուցում ոստիկանությունում և լայնորեն հայտնի էր իր սոցիալական գործունեությամբ և բարեգործությամբ։ Հյուգոն համագործակցեց Վիդոկի հետ «Կլոդ Գե» և «Մահվան դատապարտվածների վերջին օրը» պատմվածքներում։ «Թշվառները» վեպում, մասնավորապես զամբյուղով/սայլով տեսարանը վերցված է Վիդոկի կենսագրությունից․ 1828 թվականին նա փրկեց թղթի գործարանի աշխատողներից մեկին՝ ուսերին ծանր զամբյուղ բարձրացնելով։ Ժան Վալժանը փրկում է քաղաքաբնակներից մեկին՝ ծանր սայլը ուսերին բարձրացնելով։

Հաճախ Վալժանի նախատիպ նշվում է իրական դատապարտյալ Պիտեր Մորենը, որը 1801 թվականին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման ՝ մեկ հաց գողանալու համար[3]։

Այն պահը, երբ Վալժանը փրկում է «Օրիոն»-ի նավաստուն, հիմնված է իրական դեպքի վրա, չնայած Հյուգոն դրա ականատեսը չէր։ Հյուգոն գրեթե ճշգրիտ գրեց իր ընկերոջ նամակը ՝ փոխելով միայն վերջաբանը, որտեղ Վալժանին հաջողվում է փախչել։ Կերպարի կենսագրության մի քանի պահ գրվել է գրողի սեփական փորձի հիման վրա.

  • 1841 թվականին Հյուգոն մարմնավաճառին փրկեց ձերբակալությունից ՝ հարձակման համար, ինչպես Ժան Վալժանը փրկեց Ֆանտինային[4]։
  • 1846 թվականի փետրվարի 22 -ին Հյուգոն ականատես եղավ հացը գողացած մարդու ձերբակալությանը։ Անհնար է սա համարել Վալժանի կենսագրության ոգեշնչման աղբյուր և վեպի հիմք (վեպը սկսվել է մի քանի տարի առաջ), սակայն, Հյուգոյի օրագրի գրառման հիման վրա, կարելի է դատել, որ տեսարանն անջնջելի տպավորություն է թողել նրա վրա[4]։
  • 1851 թվականի դեկտեմբերին, բարիկադների մոտ, Հյուգոն ինքը միացավ հեղափոխականներին Նապոլեոն III-ի դեմ, բայց զենք չվերցրեց, այլ օգնեց վիրավորներին։

Ծանր աշխատանքի համար Վալժանին տրված համարը ՝ 24601, կարող է հղված լինել Սուրբ Հովհաննեսի օրվան (Հունիսի 24)[5]։

Ժան ՎալԺանը ծնվել է Նապոլեոն Բոնապարտի նույն տարում, և նրա ազատազրկման տարիները համընկնում են Նապոլեոնի իշխանության գալու և Նապոլեոնյան պատերազմների հետ (1796-1815)[6]։

Ուսանողական ապստամբությունը, որին միանում է Ժան Վալժանը, հիմնված է Հունիսյան ապստամբությունների վրա։

Վալժանը՝ գրքի էկրանավորումներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր էկրանավորումները կրում են միևնույն անունը՝ «Թշվառները»։

Էկրանավորման տարեթիվ Ռեժիսոր Ժան Վալժանի դերակատար երկիր
1909 Ջեյմս Ստյուարտ Մորիս Կոստելո Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1913 Ալբեր Կապելանի Հենրի Կլաուս Ֆրանսիա Ֆրանսիա
1917 Ֆրենկ Լլոյդ Ուիլյամ Ֆարնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1925 Անրի Ֆեկուր Գաբրիել Գաբրիո Ֆրանսիա Ֆրանսիա
1934 Ռայմոն Բեռնար Հարրի Բոր Ֆրանսիա Ֆրանսիա
1935 Ռիչարդ Բոլեսլավսկի Ֆրեդրիկ Մարչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
1948 Ֆրեդա Ռիկարդո Ջինո Չերվի Իտալիա Իտալիա
1952 Լյուսիս Մայլսթոուն Մայքլ Ռեննի Իտալիա Իտալիա
1958 Ժան Պոլ լե Շանուա Ժան Գաբեն Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն, Ֆրանսիա Ֆրանսիա, Իտալիա Իտալիա
1972 Մարսել Բլյուվալ Ժորժ Ժերե Ֆրանսիա Ֆրանսիա
1974 Անտուլիո Հիմենես Պոնս Սերգիո Բուստամենտե Մեքսիկա Մեքսիկա
1978 Գլեն Ջորդան Ռիչարդ Ջորդան Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1982 Ռոբեր Օսեին Լինո Վենտուրա Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն, Ֆրանսիա Ֆրանսիա
1995 Կլոդ Լելուշ Ժան Պոլ Բելմոնդո Ֆրանսիա Ֆրանսիա
1998 Բիլլե Օուգուստ Լիամ Նիսոն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Գերմանիա Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
2000 Ժոզե Դայան Ժերար Դեպարդե Ֆրանսիա Ֆրանսիա, Իտալիա Իտալիա, Իսպանիա Իսպանիա
2012 Թոմ Հուպեր Հյու Ջեքման Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
2018 Թոմ Շենկլենդ Դոմինիկ Ուեսթ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. J Gale Where history and Fiction Meet: Napoleone Bonaparte and Jean Valjean // Historical Figures in French Literature. — Rodopi, 1981. — С. 65—76. — ISBN 9051834713
  2. Michael H. Hoffheime Jean Valjean's Nightmare: Rehabilitation and Redemption in Les Miserables // McGeorge L. Rev. — McGeorge L. Rev. — В. 43. — С. 169.
  3. Venzac G. Les engines religieuse de Victor Hugo. — Paris, 1955.
  4. 4,0 4,1 Victor Hugo Choses Vues 1830-1848. — ISBN 2070402169
  5. Anne Ubersfeld, Guy Rosa Lire les misérable. — Collectif, Edition Corti, 1985. — С. 47. — 272 с. — ISBN 2714300863
  6. Roland Desné Histoire, épopée et roman: Les Misérables à Waterloo. — Revue d'Histoire littéraire de la France. — Presses Universitaires de France, 1975. — С. 321—328.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]