Jump to content

Իվրի Գիտլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվրի Գիտլիս
Բնօրինակ անունעברי גיטליס
Ի ծնե անունեբրայերեն՝ Itzhak Ivry Gitlis[1]
Ծնվել էօգոստոսի 25, 1922(1922-08-25)[2][3]
Հայֆա, Մանդատային Պաղեստին[2]
Երկիր Ֆրանսիա և  Իսրայել
Մահացել էդեկտեմբերի 24, 2020(2020-12-24)[4][5][6] (98 տարեկան)
Փարիզի 3-րդ շրջան, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ[7]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԼեյբլVox Records? և Philips Records
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինSabine Glaser?
 Ivry Gitlis Վիքիպահեստում

Իվրի Գիտլիս (եբրայերեն՝ עברי גיטליס‎, օգոստոսի 25, 1922(1922-08-25)[2][3], Հայֆա, Մանդատային Պաղեստին[2] - դեկտեմբերի 24, 2020(2020-12-24)[4][5][6], Փարիզի 3-րդ շրջան, Ֆրանսիա), հրեա ջութակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հայֆայում Ռուսաստանից հայրենադարձվածների ընտանիքում։ Երաժշտական կրթությունը զարգացնելու համար մեկնել է Փարիզ, որտեղ մասնագիտացել է կոնսերվատորիայում Կարլ Ֆլեշի, Ջորջե Էնեսկուի և Ժակ Տիբոյի մոտ։ 1939 թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ և անց է կացրել Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիները։ Այնտեղ էլ ելույթ է ունեցել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և կատարել առաջին ձայնագրությունները BBC-ի համար։ 1951 թվականին վերադարձել է Իսրայել։ 1955 թվականից աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս մենահամերգներով։ 1960-ականների վերջից ապրում է Ֆրանսիայում։

Բարեկամական կապերն ու համատեղ նախագծերը Գիտլիսին միավորել են տարբեր երկրների և ուղղությունների երաժիշտների հետ։ Բրունո Մադերնան նրան մի պիես է նվիրել, որն այդպես էլ կոչվում է «Պիես Իրվիի համար» (անգլ.՝ Piece for Ivry, 19711968 թվականին Գիտլիսը մասնակցել է Յոկո Օնոյի «Whole Lotta Yoko» երգի ձայնագրմանը։

1990 թվականին Գիտլիսը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան կոչումը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվրի Գիտլիս» հոդվածին։