Jump to content

Լարրի Ուոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարրի Ուոլ
անգլ.՝ Larry Wall
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1954(1954-09-27)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSeattle Pacific University? և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԵրկերPerl, Raku? և patch?
Մասնագիտությունծրագրավորող, ճարտարագետ, համակարգչային գիտնական և լեզվաբան
ԱշխատավայրCraigslist?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքwall.org
 Larry Wall Վիքիպահեստում

Լարրի Ուոլը (անգլ.՝ Larry Wall, սեպտեմբերի 27, 1954(1954-09-27)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4], համակարգչային ծրագրավորող է և հեղինակ։ Նա ստեղծել է Perl ծրագրավորման լեզուն։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլը մեծացել է Լոս Անջելեսում, իսկ հետո Բրեմերթոնում, նախքան 1976 թվականին բարձրագույն կրթությունը Սիթլ Փեսիֆիք համալսարանում շարունակելը, մասնագիտացել է քիմիայի և երաժշտության, ավելի ուշ նախաբժշկական բնագավառներում, դադարներով նաև աշխատել է համալսարանի համակարգչային կենտրոնում նախքան բնական և արհեստական լեզուների բնագավառում բակալավրի կոչում ստանալը[5]։

Նախքան Բերկլիի կալիֆոռնյան համալսարանի ավարտական դպրոցը, Ուոլը և նրա կինը սովորում էին լեզվաբանություն դեռևս չճանաչված լեզու հայտնաբերելու, օրինակ Աֆրիկայում, և դրա համար գրելու համակարգ ստեղծելու մտադրությամբ։ Հետագայում նրանք օգտագործելու էին նոր համակարգն այդ լեզվով տարբեր տեքստեր թարգմանելու համար, այդ թվում նաև Աստվածաշունչը[6]։ Առողջական խնդիրների պատճառով նրանց պլանները ձախողվեցին, նրանք մնացին Միացյալ նահանգներում, և փոխարենը Լարրին դպրոցն ավարտելուց հետո միացավ ՆԱՍԱ-ի ինքնաթիռների շարժիչների լաբորատորիայի թիմին[7]։

Ուոլը Նազարյան եկեղեցու ակտիվ անդամ է[8]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլը rn հաղորդավարի և լայնորեն օգտագործվող patch ծրագրերի հեղինակն է։ Նա երկու անգամ հաղթել է International Obfuscated C Code Contest-ում և առաջինն է ստացել Free Software Foundation մրցանակը 1998 թվականին[6]։

Նրա տեկնիկական հմտությունների հետ մեկտեղ, նա հայտնի էր իր սուր և ծաղրանքային հումորի զգացումով[9], որը նա ցուցադրում էր իր աղբյուրի կոդի մեկնաբանման ժամանակ։ Օրինակ․«Մենք լիովին համաձայն ենք փոխզիջման անհրաժեշտությանը։ Մենք ուղղակի չենք կարող համաձայնել, երբ զիջելը անհրաժեշտ է » և ․

Օրինակ, մի քանի տարի է անցել այն պահից, երբ Աստվածաշնչի թարգմանությունները տարածվել են, և դուք կնկատեք օրինակները՝ Նոր Անգլերեն Աստվածաշունչը, Նոր Ամերիկյան Ստանդարտ Աստվածաշունչը, Նոր Միջազգային տարբերակը և այլն։ Դա իրոք զվարճալի է։ Ես կասկածում եմ, որ մենք դեռևս «այս նոր» և «այդ նոր» անուններն ենք ասում հարյուրավոր տարիներ։ Դա շատ նման է Օքսֆորդի նոր քոլեջին։ Դուք գիտե՞ք այն երբ է հիմնադրվել, կա՞ն ենթադրություններ, նոր քոլեջը եղել է նոր 1379 թվականին[9]։

Ուոլը ստեղծել է Perl լեզվի ինտերպրետատորը երբ աշխատում էր System Development Corporation-ում, որը հետագայում դարձավ Unisys-ի մի մասը[10]։ Նա Programming Perl գրքի համահեղինակն է, ինչպես նաև խմբագրել է Perl Cookbook գիրքը։ Այնուհետև նա լիովին աշխատել է O'Reilly Media-ում հետագայում Perl լեզուն զարգացնելու և այդ առարկայի վերաբերյալ գրքեր գրելու համար[10]։

Ուոլի ուսումը որպես լեզվաբան ակնհայտորեն երևում է նրա գրքերում, հարցազրույցներում և դասախոսություններում։ Նա հաճախ էր hամեմատում Perl լեզուն բնական լեզվի հետ և բացատրում էր նրա դիզայնի հետ կապված իր որոշումները լեզվաբանական հիմնավորմամբ։ Ինչպես նաև նա հաճախ էր օգտագործում լեզվաբանական տերմիններ Perl լեզվի կառուցվածքում, ավանդական տերմինների փոխարեն,ինչպիսին էին "variable", "function" և "accessor" տերմինները, նա երբեմն ասում էր «noun(գոյական)», «verb(բայ)» և «Topic»(թեմա)։

Ուոլի քրիստոնեական հավատքը ազդել է Perl լեզվի տերմինաբանության վրա[11]։ Նմանատիպ մեջբերումներ են օրինակ ֆունկցիաների անունները՝ «bless» և այլն։

Ուոլը շարունակում է հսկել Perl լեզվի հետագա զարգացումը և ծառայում է Perl բարեգործական նախագծի ղեկավար։ Perl լեզվի պաշտոնական փաստաթղթերում նշվում է՝

  1. Լարրին միշտ ճշտորեն սահմանում է, թե ինչպես պետք է վարվի Perl լեզուն։ Սա նշանակում է, որ նա միշտ վերջնական որոշում է նրա ֆունկցիոնալությունը։
  2. Լարիին թույլատրված է փոխել իր միտքը ավելի ուշ, անկախ նրանից թե ինչ է ասել նախկինում, հասկանալի է՞, Լարրին միշտ ճիշտ է, անգամ երբ նա սխալ էր[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138937079 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://www.gnu.org/award/award-1998.html
  3. https://www.usenix.org/about/stug
  4. «The man behind the Perl - Things you might not know about Larry Wall». blog.builtinperl.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  5. Marjorie Richardson (1999 թ․ մայիսի 1). «Larry Wall, the Guru of Perl». Linux Journal. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  6. 6,0 6,1 Կաղապար:Triangulation
  7. Sims, David (1998 թ․ ապրիլի 8). «Q&A With Larry Wall, Creator of Perl». TechWeb. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Larry Wall, Fundamentalist, non-Creationist, programmer». Gene Expression. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. 9,0 9,1 Wall, Larry (1999 թ․ մարտի 3), Perl, the first postmodern computer language, San Jose Convention Center, San Jose, CA, USA: O’Reilly Media, Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին, «The following is the text of Larry Wall's talk at Linux World on Wednesday, March 3. He explains why Perl is a fitting language for the postmodern era. As a member of the audience commented: "Another mindbender from Larry."»
  10. 10,0 10,1 «Larry Wall». O’Reilly net. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  11. Silberman, Steve (2000), «Scripting on the Lido Deck», Wired, 8.10
  12. Perl 5 Porters Governance – perlpolicy

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարրի Ուոլ» հոդվածին։