Լեոնոր Ֆինի
Լեոնոր Ֆինի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[4][5][6] |
Մահացել է | հունվարի 18, 1996[7][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Օբերվիլիե[8] |
Գերեզման | Q48193674?[9] |
Քաղաքացիություն | Արգենտինա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարազարդող, հագուստ ձևագծող, ակնագործ, հեղինակ, բեմանկարիչ, փորագրիչ, դիզայներ, գրող և արվեստագետ |
Կայք | leonor-fini.com |
Leonor Fini Վիքիպահեստում |
Լեոնոր Ֆինի (ֆր.՝ Leonor Fini; օգոստոսի 30, 1907[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4][5][6] - հունվարի 18, 1996[7][2][3][…], Օբերվիլիե[8]), իտալա-արգենտինական ծագումով ֆրանսիացի սյուրռեալիստ նկարչուհի, գրաֆիկ, դեկորատոր, գրող, ով աչքի է ընկել առաջին հերթին հզոր կանանց կերպարներ ստեղծելով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեոնոր-Լեոնորի հայրը Ռուսաստանից արտագաղթած արգենտինացի էր, մայրը՝ իտալուհի։ Աղջիկը ծնվել է Բուենոս Այրեսում։ Հայրը ահուսարսափի մեջ էր պահում ընտանիքը, և երբ Լեոնորը դարձել է մեկ տարեկան, մայրը վերցրել է նրան ու փախել հայրենի Իտալիա։
Ապագա նկարչուհին մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Տրիեստում։ 17 տարեկան էր, երբ իր աշխատանքներն առաջին անգամ ներկայացրել է Տրիեստի պատկերասրահում։ Հենց այդ ժամանակ էլ վերջնականապես լքել է հայրենի օջախը, որ իրեն լիովին նվիրի արվեստին։ Այցելել է թանգարաններ ու պատկերասրահներ, խորությամբ ուսումնասիրել Վերածննդի, մաներիզմի, ռոմանտիզմի վարպետների ստեղծագործությունները։ Ընդվզելով կրթության դաժան համակարգի դեմ՝ Ֆինին երբեք չի հաճախել գեղարվեստի ուսումնական հաստատություններ։
1925 թվականից ապրել է Միլանում, 1933 թվականին տեղափոխվել Փարիզ։ 1929 թվականին Միլանի Բարբարուա պատկերասրահում կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Ընդգրկվել է սյուրռեալիստների խմբում, մասնակցել լոնդոնյան (1936) և նյույորքյան (1938) խմբակային ցուցահանդեսներին, սակայն իրեն չի համարել սյուրռեալիզմի ջատագով և միշտ մնացել է ինքնուրույն ու ինքնատիպ
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնոր Ֆինին ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ, ֆանտաստիկ նկարչության գործեր, սաստիկ տարփահարույց մոտիվներով գրաֆիկական աշխատանքներ; Այս ամենի հետ մեկտեղ գրել է արձակ երկեր, զբաղվել դիզայնով, գրքերի նկարազարդմամբ (պատկերազարդել է Բոդլերի «Չարի ծաղիկները», Ժերար դը Ներվալի «Ավրելիան», Էդգար Պոյի և տասնյակ այլ ճանաչված հեղինակների բանաստեղծությունների ու այլ ստեղծագործությունների հրատարակությունները, թատրոնում աշխատակցել է Ջորջո Ստրելերին, Խորխե Լավելլիին, Ջորջ Բալանչինին, եղել է Ֆելինիի «Ութուկես» ֆիլմի զգեստների նկարիչը, ընկերություն է արել Ալիդա Վալլիի հետ։ Նրա լիբրետոյի հիման վրա, նրա պատրաստած դեկորացիաներով ու զգեստներով, Բենջամին Բրիտենի երաժշտությամբ ստեղծվել է «Լեոնորի երազը» բալետը, որի 1949 թվականին բեմադրել է Ֆրեդերիկ Աշթոնը։ Ֆինիին է նվիրված բելգիացի կինոռեժիսոր Քրիս Վերմորկենի նկարահանած փաստավավերագրական ֆիլմը (1991)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Genet J. Lettre à Léonor Fini. Paris: Loyau, 1950.
- Pierre de Mandiargues A. Masques de Leonor Fini.Paris: La Parade/André Bonne, 1951.
- Brion M. Leonor Fini et son Oeuvre. Paris: Jean-Jacques Pauvert, 1955.
- Jelenski C. Leonor Fini. Lausanne: Clairefontaine, 1968.
- Alvarez J. Le livre de Leonor fini. Peintures, dessins, écrits, notes de Leonor Fini. Lausanne: La guilde de Livre, 1975.
- Guibbert J.P. Leonor Fini: Graphique . Lausanne: Clairfontaine, 1976.
- Dedieu J.-C. Leonor Fini. Fêtes. Secrèts. Dessins. Paris: Editions du Regard, 1978.
- Gauthier X. Leonor Fini. Paris: Le Musée de Poche, 1979.
- Audiberti J. et al. Leonor Fini. Paris: Hervas, Paris, 1981.
- Borgue P. Leonor Fini ou le théâtre de l’imaginaire. Paris: Lettres Modernes, 1983.
- Chadwick W. Women Artists and the Surrealist Movement. New York: Thames & Hudson Inc., 1985.
- Godard J. Leonor Fini, ou, Les metamorphoses d’une oeuvre. Paris: Le Semaphore, 1996.
- Selsdon E. Leonor Fini. Bournemouth: Parlstone, 1999.
- Дубин С. Колдунья, дитя, андрогин: женщина(ы) в сюрреализме// Иностранная литература, 2003, № 6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Leonor Fini — 2008.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Leonor Fini — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 https://hedendaagsesieraden.nl/2019/11/20/leonor-fini/
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T028295
- ↑ 7,0 7,1 7,2 Léonor Fini (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Fichier des personnes décédées mirror
- ↑ https://www.bertrandbeyern.fr/spip.php?article883
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Leonor Fini(ֆր.)
- Leonor Fini at CFM Gallery(անգլ.)
- Spaightwood Galleries — Original Lithographs: Leonor Fini (Argentina, 1908-1996, France): Sultanes et Magiciennes des Milles et Une Nuits(անգլ.)
- Леонор Фини на сайте NNDB.com(անգլ.)
- Leonor Fini (France, 1908-1996)(անգլ.)
- Леонор Фини в галерее Вайнштейна Արխիվացված 2014-02-03 Wayback Machine(անգլ.)
- Леонор Фини на сайте Lenin Imports Արխիվացված 2019-03-10 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնոր Ֆինի» հոդվածին։ |
|