Jump to content

Լի Ռեմիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Ռեմիք
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 14, 1935(1935-12-14)[1][2][3][…]
Ծննդավայր՝Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 2, 1991(1991-07-02)[1][2][3][…] (55 տարեկան)
Վախճանի վայր՝Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0001665

Լի Էնն Ռեմիք (անգլ.՝ Lee Ann Remick, դեկտեմբերի 14, 1935(1935-12-14)[1][2][3][…], Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 2, 1991(1991-07-02)[1][2][3][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր, ինչպես նաև «Օսկար » և «Թոնի» մրցանակների հավակնորդ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 14-ին Մասաչուսեթսում։ Պատանեկության տարիներին հաճախել է պարի դպրոց, ինչպես նաև դերասանական դասընթացներ Բերնարդ քոլեջում և Նյու Յորքի Դերասանական ստուդիայում։ 1953 թվականին Լին իր առաջնելույթն է կատարել Բրոդվեյում ։

Իսկ կինոյում նրա առաջնելույթը տեղի է ունեցել 1957 թվականին Էլյա Կազանի «Դեմքը ամբոխի մեջ» ֆիլմում։ Դրան հաջորդել են նշանակալից դերեր « Երկար շոգ ամառ » (1958) և « Սպանության անատոմիա » (1959) ֆիլմերում։ 1960 թվականին նա նկարահանվել է Էլյա Կազանի ևս մեկ ֆիլմում՝ «Վայրի գետը» կինոնկարում (1960 թ.)։ 1962 թվականին Ռեմիքն առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Գինու և վարդերի օրեր» ֆիլմում գլխավոր հերոսի՝ Ջեք Լեմմոնի կնոջ՝ Քիրստեն Առնեսեն Քլեյի դերի տպավորիչ կատարման համար։

1966 թվականին Լին առաջադրվել է Թոնի մրցանակի Բրոդվեյի «Սպասիր մինչև մութն ընկնի» պիեսում իր դերակատարման համար։ Մեկ տարի անց պիեսը էկրանավորվեց, բայց նույնանուն ֆիլմում գլխավոր դերը խաղաց Օդրի Հեփբըրնը։ Լի Ռեմիքի դերասանական հիշարժան աշխատանքներից է նաև Դեմիենի մոր՝ Քեթրին Թորնի կերպարի մարմնավորումը 1976 թվականին նկարահանված «Օմենը» / «The Omen»միստիկական թրիլլերում։

Իր առաջին ամուսնուց՝ Բիլ Քոլերանից (1957–1968), Լին ունեցել է մեկական որդի և դուստր։ Նրա երկրորդ ամուսինը բրիտանացի պրոդյուսեր Քիփ Գոուենսն էր (1970–1991): Լի Ռեմիքը մահացել է քաղցկեղից, լոսանջելեսյան իր տանը, 1991 թվականի հուլիսի 2-ին՝ 55 տարեկան հասակում։ Կինոարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար Լին աստղի է արժանացել Հոլիվուդյան Փառքի ծառուղում։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1957 ֆ Դեմքը՝ ամբոխում A Face in the Crowd Բեթթի
1958 ֆ Երկար, շոգ ամառ The Long, Hot Summer Յուլա Վառներ
1959 ֆ Սպանության անատոմիա Anatomy of a Murder Լորա Մենիոն
1960 ֆ Վայրի գետը Wild River Քերոլ Հարտ Բոլդուին
1962 ֆ Փորձարկում՝ սարսափով Experiment in Terror Քելլի Շերվուդ
1962 ֆ Գինու և վարդերի օրեր Days of Wine and Roses Քիրստեն Առնսեն Քլեյ
1963 ֆ Վազող մարդը The Running Man Ստելլա Բլեք
1969 ֆ Դժվարին գործարք Hard Contract Շեյլա Մեթքաֆ
1970 ֆ Երբեմն էլ՝ մեծ երանություն Sometimes a Great Notion Վիվ Սթեմփեր
1976 ֆ Օմենը Omen Քեթրին Թորն
1977 ֆ Հեռախոսը Telefon Բարբարա
1978 ֆ Մեդուզայի հպումը The Medusa Touch դոկտոր Զոնֆելդ
1979 ֆ Եվրոպացիները The Europeans Եվգենյա Յանգ
1980 ֆ Պարգև Tribute Մեգգի Սթերտոն
1989 հֆ Աշխարհի շուրջը՝ 80 օրում Around the World in 80 Days Սառա Բեռնար
  • Լավագույն դերասանուհու մրցանակ - 1963 թ. Սան Սեբաստիանի կինոփառատոնում ՝ Գինու և վարդերի օրեր ֆիլմի համար
  • Ոսկե գլոբուս 1974 - «Հեռուստատեսային դրամատիկական լավագույն դերասանուհի» («Կապույտ ասպետ»)
  • Ոսկե գլոբուս 1976 - «Հեռուստատեսային դրամատիկական լավագույն դերասանուհի» («Լեդի Ռենդոլֆ Չերչիլ»)
  • BAFTA 1975 - «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» («Ջենի. Լեդի Ռենդոլֆ Չերչիլ»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ռեմիք» հոդվածին։