Լորենց Ֆրյոլիխ
Լորենց Ֆրյոլիխ դան․՝ Lorenz Frølich | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1820[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 25, 1908[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Հելերուպ, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[5] |
Քաղաքացիություն | Դանիա և Շվեյցարիա |
Մասնագիտություն | նկարազարդող, նկարիչ, գծանկարիչ, լուսանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Թոմաս Կուտյուր[6], Ռորբյու Մարտինուս[6], Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ[6] և Christen Købke?[6] |
Զավակներ | Edma Frølich? |
Lorenz Frølich Վիքիպահեստում |
Լորենց Ֆրյոլիխ (դան․՝ Lorenz Frølich, հոկտեմբերի 25, 1820[1][2][3][…], Կոպենհագեն[4] - հոկտեմբերի 25, 1908[1][2][3][…], Հելերուպ, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[5]), դանիացի նկարիչ, պատկերազարդող, օֆորտի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորենց Ֆրյոլիխը ծնվել է Կոպենհագենի Գենտոֆտե կոմունայի Հելերոփ բնակավայրում։ Կոպենհագենում ուսանել է Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգի մոտ, Դրեզդենում՝ Էդուարդ Բենդեմանի, Փարիզում՝ Տոմա Կուտուրի մոտ։ Հետագայում ապրել է Հռոմում և Փարիզում, որտեղ շարունակել է ցուցադրվել Փարիզյան սալոնում։ 1877 թվականին նշանակվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր։ Նրա նկարազարդումները, հատկապես մանկական գրքերը, ամենուր հայտնի են և ավելի կարևոր են, քան կտավները։ Լորենց Ֆրյոլիխի դուստրը՝ Էդմա Ֆրյոլիխը, եղել է նրա սիրած մոդելը, երբ երեխա էր։
Ստեղծել է մի շարք օֆորտային աշխատանքներ Ադամ Քրիստոֆեր Ֆաբրիցիուսի Դանիայի պատկերազարդ պատմություն պարբերականի համար, Ապուլեոսի «Կուպիդոնն ու Փսիքեն», «Աղոթք», Die Götter des Nordens և բազմաթիվ այլ աշխատանքներ։ Նկարազարդումներ է կատարել Ֆլենսբուրգի (Շլեզվիգ Հոլշտայն) բողոքարկման դատարանում և իր հայրենի երկրի որոշ շենքերում։
Դագմար Ալրիկը և նրա օգնականները 18 տարի անցկացրեցին Կոպենհագենի քաղաքապետարանում՝ պատկերազարդելու Հյուսիսային Եվրոպայի երկրների դիցաբանական մոտիվները Ֆրյոլիխի գծանկարների հիման վրա[7][8]։
Կառլ Նիլսենը Ֆրյոլիխի 80-րդ տարեդարձի համար գրել է Kantate til Lorenz Frølich-Festen (CNW 103) ստեղծագործությունը, որը նշվել է Կոպենհագենի Koncertpalæet 1900 թվականի նոյեմբերի 30-ին։
Կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- King Harald Bluetooth (1840)
- Cupid and the Water-Sprite (1845, Leipzig Museum)
- Family of a Wood-God
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Iben Overgaard (red.), Lorenz Frølich – Myte og Landskab, ISBN 978-87-87191-18-0.
- Lotte Thrane, Tusmørkemesteren. Ti kapitler om Lorenz Frølich og hans tid. ISBN 978-87-7695-001-9.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SIKART — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Dansk Biografisk Lexikon (դան.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=419&wsektion=uddannelse
- ↑ Cock.Clausen, Ingeborg. «Dagmar Olrik (1860 - 1932)» (Danish). Kvinfo. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Paludan, Charlotte; Nygaard, Georg (1979). «Dagmar Olrik» (Danish). Gyldendal: Dansk Biografisk Leksikon. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Lord's Prayer, Illustrated in a series of Etchings, 1863.
- Illustrations for Nordens Guder (Nordic Gods) by Adam Oehlenschläger, 1885.
- Illustrations for Den Ældre Eddas Gudesange by Karl Gjellerup, 1895.
- Lorenz Frølichի գործերը Գուտենբերգ նախագծում
- Eight stories illustrated by Lorenz Frølich in the Baldwin Library, University of Florida
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենց Ֆրյոլիխ» հոդվածին։ |
|