«Կաբարեում բռնվածը» (անգլ.՝ Caught in a Cabaret, այլ անվանումներ - Charlie the Waiter / Faking with Society / Jazz Waiter), Չարլի Չապլինի կարճամետրաժ ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 1914 թվականի ապրիլի 27-ին։
Չարլին սովորական մատուցող է կաբարեում։ Մի անգամ տերը նրան ուղարկում է իր շան հետ զբոսանքի, միայն թե նա ապահով հետ վերադարձնի շանը, այլապես կպատժվի։ Չարլին փրկում է Մեյբլին մի ավազակից, որն էլ ծանոթացնում է նրան իր ծնողների հետ։ Չարլին ներկայանում է որպես Հունաստանի դեսպան, իսկ նրանք հրավիրում են նրան իրենց խնջույքին։ Բնականաբար նա ուշանում է վերադառնալ կաբարե և պատիժ է ստանում։ Հետո նա գնում է խնջույքին, որտեղ լավ խմում է և կատաղեցնում Մեյբլի ընտրյալին։ Վերադառնալով կաբարե՝ նա շարունակում է իր աշխատանքը՝ դուրս վռնդելով մի հարբած հաճախորդի։ Մի անգամ կաբարե է գալիս մի աղմկոտ խումբ, որոնց թվում էին նաև Մեյբլը և նրա ծնողները։ Չարլիի սուտը բացահայտվում է։