Կարե (սանրվածք)
Արտաքին տեսք
Կարե (ֆր.՝ carré), միջին երկարության սանրվածք՝ ուղիղ մազափնջով։ Մազերը հարդարվում են ականջից ներքև և ուսերից վերև մեկ գծով։ Բնութագրվում է մազագծի հստակ ուրվագծով։ «Կարե» սանրվածքի ժամանակ կիրառվում է դեպի ներս ուղղված աստիճանավորման մեթոդը[1]։ «Կեղծ կարե» սանրվածքի ժամանակ կիրառվում է դեպի դուրս ուղղված աստիճանավորումը, ինչի հաշվին մազերի ծայրերը նույնպես թեքվում են դեպի դուրս։ «Կարե» սանրվածքն առավել հայտնի է դարձել Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Գոյություն ունի «Կարե» սանրվածքի հետևյալ տեսակները․
- Առջևից երկար մազափնջով «Կարե»
- Մազերի ծայրերը դեպի վերև թեքված «Կարե»
- Կարճ «Կարե»
- Ձվաձև ուրվագծով
- Անհամաչափ «Կարե»
- «Կարե» սանրվածք՝ երկու գույնով։
Սովորական կարեին յուրօրինակություն կարելի է հաղորդել տպավորիչ ներկման շնորհիվ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What is the difference between a bob and a lob hairstyle?». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "History: 25 Hairstyles of the Last 100 Years" - 25: Bob/Finger Wave, 1920s. Retrieved 2011, August 23 at Listverse.com.
- "How to Style a Bob" - "Wikihow" - 5 Ways to Style a Bob