Կեսելոյի բերդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նկարագրություն | |
Տեղագրություն | Կախեթի մարզ |
Երկիր | Վրաստան |
Կառուցված | XIII-րդ դար |
Keselo Վիքիպահեստում |
Կեսելո (վրաց.՝ კესელო), միջնադարյան փոքր բերդ Տուշեթում՝ Օմալո գլուղի վերևում։ Շրջապատված է Կովկասյան լեռների հյուսիսային լանջերով։ Հյուսիսից ընդհանուր սահմաններ ունի Չեչնիայի Հանրապետության և Դաղստանի հետ, արևելքից՝ Կախեթի և հարավից՝ Պշավ-Խևսուրեթի նահանգների հետ։ Այս շրջանի բնակչությունը հիմնականում վրացիներ են, ում անվանում են թուշեր կամ թուշեցիներ։ Սակայն շրջակայքում կան մի քանի գյուղեր, որ բնակեցված են դաղստանցիներով։
Միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության՝ թուշերը լքել են իրենց գյուղերը և ապրել աշտարակներում իրենց գյուղում կատարվող արշավանքների ժամանակ։ Կեսելոն կառուցվել է 1230-ական թվականների մոնղոլական արշավանքների ժամանակ։ Սկզբնականորեն այն ուներ 13 աշտարակ։ Հին Օմալոյի բնակիչները օգտագործում էին աշտարակները, որ պաշտպանեն իրենց արշավող մոնղոլներից, ավելի ուշ՝ Դաղստանի ցեղերից։
Նոր ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 20-րդ դարը աշտարակների մեծ մասը ավերակ դարձավ։ 2003 թվականին միջնադարյան բերդի վերակառուցման աշխատանքներ սկսեցին։ Նախագծի հովանավորներ էին հանդիսանում Հենկ և Էլիան Հուֆթերը՝ հոլանդական մի ընտանիք, որ ապրում էր Վրաստանում, իսկ ավելի ուշ հովանավոր հանդիսացավ Կեսելոյի հիմնադրամը։ Վերականգնման աշխատանքների ժամանակ շրջանում գտնվել է հնագիտական արժեքների զանգված, ինչպիսիք են հին ժայռանկարները, բրոնզեդարյան կացիններ և զարդեր։