Jump to content

Կոկանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարժան վայրերի կոլաժ

Կոկանդ, քաղաք Ուզբեկստանի Ֆերգանայի մարզում, Ֆերգանայի հովտի արևմտյան մասում։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութային կենտրոն։ 153 հազար բնակիչ (1979 թ.)։ Տնտեսության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է։ Ունի մանկավարժական ինստիտուտ, դրամատիկական թատրոն։ Կոկանդում է գործում Ֆերգանայի պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական ֆակուլտետը։
Պահպանված ճարտարապետական հուշարձաններից են Մեդրեսե-ի Միրը (XVIII դարի վերջ), Դահմա-ի Շոհոն խաների դամբարանների անսամբլը (1825 թ.), Խուդոյար խանի պալատը (1871 թ.), որ երեսապատված է դեղին ու կանաչ ջնարակված սալերով, քանդակազարդերով, որմնանկարներով (վարպետներ՝ Մա-Ռասուլ, Մա-Աոլեխ և Հակիմբայ

Կաղապար:Ուզբեկստան-անավարտ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկանդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 525