Jump to content

Կրեմլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկովյան Կրեմլ

Կրեմլ (ռուս.՝ кремль), հրակնատներ ու աշտարակներ ունեցող բերդապարիսպներով շրջապատված քաղաք հին Ռուսիայում։ Բազմաթիվ քաղաքներում կան կրեմլի պատից դուրս գտնվող արվարձաններ, որոնց պաշտպանության համար կառուցվում էին լրացուցիչ արտաքին ամրություններ և այդ դեպքում «կրեմլ» էին կոչում պատերով շրջապատված քաղաքի կենտրոնական մասը։ Ռուսիայում միայն այն բնակավայրերն էին քաղաքում համարում, որոնք նման բերդեր ունեին։

Մինչև 14-րդ դարը «կրեմլ» բառի փոխարեն օգտագործվում էր «դետինեց» տերմինը։ Նաև տարբեր ժամանակաշրջաններում նման ամրությունները կոչում էին կրոմ, գորոդ, գորոդոկ, գրադ, կրեպոստ և այլն։

Կրեմլի պատերը սկզբնական շրջանում եղել են փայտից և հողից, XI դարից՝ քարից և աղյուսից (Նովգորոդում, սկսվել է 1044-ին, Հին Լադոգայում՝ 1116-ին, Պսկովում՝ XIII դարից)։ Սովորաբար կառուցվել է բարձրադիր տեղում, գետափին կամ լճավփն։ Կրեմլում էին իշխանի պալատը, տաճարը, բոյարների և եկեղեցական վերնախավի բնակարանները։ Կրեմլները եղել են հին ռուս. քաղաքի կազմավորման կորիզը, որոշել նրա ուրվագիծը, իսկ դեպի դարպասները տանող ճանապարհները հաճախ կից բնակելի շրջանների շառավղաձե կամ հովհարաձև հատակագծման հիմքն են հանդիսացել։ XVI –XVII դդ. կառուցվել են մեծ թվով քարե կրեմլներ (Տուլա, Կոլոմնա, Կազան, Սմոլենսկ և այլ քաղաքներում), լավագույն օրինակը Մոսկովյան կրեմլն է (տես Մոսկովյան Կրեմլ )։ Ռուս. քաղաքների վերահատակագծման ժամանակ (XVIII դ. 2-րդ կես – XIX դ. 1-ին քառորդ) Կ., կորցնելով ռազմա–ստրատեգիական նշանակությունը, ընդգրկվել է քաղաքի համալիրի մեջ, որպես վարչական կենտրոն և պատմագեղարվեստական համալիր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Раппопорт П. А. Древние русские крепости. М.: Наука, 1965. (ռուս.)
  • Сурмина И. О. Самые знаменитые крепости России. М.: Вече, 2002.(ռուս.)
  • Тихомиров М. Н. Древнерусские города. М.: Гос. изд. полит. лит-ры, 1956.(ռուս.)
  • Яковлев В. В. Эволюция долговременной фортификации. М.: Воениздат, 1931.(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 684
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեմլ» հոդվածին։