Հակահարված
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակահարված (այլ կիրառումներ)
Հակահարված, հակագրոհ, պաշտպանական մարտերում պաշտպանությունը ճեղքած և նրա մեջ մխրճված հակառակորդի զորքերին հասցված հարված, որի նպատակն է վերականգնել կորցրած օպերատիվ դրությունը։ Ձեռնարկվում է մեկ կամ երկու ուղղություններով՝ բանակային միավորումների երկրորդ էշելոնների ուժերով է, որպես կանոն, հարձակվող թշնամու թևերի վրա։ Հակահարվածի զորքերի գործողություններին աջակցում են ավիացիան, հրետանին և այլ կրակային միջոցներ։ Երբ պաշտպանվող կողմը ի վիճակի չէ վերականգնել կորցրած դրությունը, հակահարվածը հետապնդում է սահմանափակ նպատակներ՝ կանգնեցնել հակառակորդի հարձակումը, ազատել շրջապատման մեջ ընկած իր զորամիավորումները, հակառակորդի ուշադրությունը և ուժերը շեղել հարձակման գլխավոր ուղղությունից։ Հակահարվածը պաշտպանական մարտերի կարևոր նախապայմաններից է, և նրա կիրառումը ակտիվություն ու կայունություն է տալիս պաշտպանությանը (տես նաև Հակահարձակում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 61)։ |