Համացանցային ժարգոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համացանցային ժարգոն են կոչվում այն բառերը, արտահայատությունները, որոնք տարածում և հաճախ ստեղծում են համացանց գործածողները։ Այդ բառերը հաճախ ստեղծում են ստեղնահարվածները խնայելու նպատակով, իսկ շատերն էլ օգտագործում են միևնույն հապավումները տեքստային հաղորդագրություններում և անհապաղ հաղորդման ժամանակ։ Սեղմանունները (acronyms), ստեղնաշարի պայմանանշանները և կարճեցված բառերը համացանցային ժարգոնում ընդունված հապավման մեթոդներ են։ Բացի այդ, համացանցային ժարգոնի նոր տարատեսակներ, ինչպիսին են leet-ը կամ Lolspeak-ը, զարգանում են ոչ թե ժամանակ խնայելու նպատակով, այլ որպես ներխմբային լեզուներ։ leet speak-ում տառերը կարող են փոխարինվել նման տեսք ունեցող ստեղնահարվածներով։
Համացանցային ժարգոնի ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին Ռաֆայել Ֆինկելը Սթենֆորդում կազմեց նենգորդային (hacker) ժարգոնի հավաքածու՝ Ժարգոնի նշոց (Jargon File), այնպիսի տեխնիկական մշակույթներից, ինչպիսին են MIT AI Lab-ը, Stanford AI Lab-ը (SAIL), ինչպես նաև ARPANET AI/LISP/PDP-10-ի այլ հին համայնքներից։ Այդ ցուցակից ներկայումս որպես համացանցային ժարգոն գործածվող երկու արտահայտություններն են "flame"-ը և "loser"-ը։ Մինչև 1990 թ. Ժարգոնի նշոցը հարստացավ երկու վերջնասարքերի (terminal) միջև խոսելու կերպում օգտագործվող համառոտագրերի օրինակներով (օրինակ՝ "BTW", "FYI" և "TNX"), ինչպես նաև Usenet-ում և Compuserve-ի նման նոր առևտրային ցանցերում օգտագործվող որոշ ժարգոնային արտահայտություններով (օրինակ՝ "LOL", "ROTF" և "AFK")։
Ներկայումս օգտագործվող ժարգոնային որոշ եզրերի ծագմանը նվիրված Computerworld-ի հոդվածում հղում է արվում դեռևս առցանց Fidonet-ի 1989 թվականի մի հոդվածի, որտեղ բացի մեծատառերով գրվող համառոտագրերից ("LOL" և "BRB"), նշվում են նաև հուզապատկերակները (emoticons)։