Հացեկաց
Արտաքին տեսք
Հացեկաց (Հասիկ[1], Հացիկ[1]), գյուղ պատմական Հայաստանի Տարոն (կամ Տուրուբերան) գավառում։ Այն հայտնի է որպես Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր, որի պատճառով համարվել է սրբավայր, ուր անպակաս էին հայ ուխտավորները։
Առաջին անգամ հիշատակվում է Փավստոս Բուզանդի մոտ 4-րդ դարի կեսերին[2] տեղի ունեցած իրադարձությունների նկարագրության մեջ։ Հացեկացի մասին գրում են նաև Մովսես Խորենացին[3], Կորյունը և Ղազար Փարպեցին՝ որպես անտիկ աշխարհի խոշորագույն գիտնական-լեզվաբաններից մեկի՝ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր։
1909 թվականին Հացիկում բնակվել է 30 հայ ընտանիք[1]։ Բնակիչները սպանվել են են 1915-1923 թթ.-ին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան. — Т. 6. — С. 327.
- ↑ Фавстос Бузанд, кн. III, гл. XIX
- ↑ Мовсес Хоренаци, кн. III, гл. 47