Հովազակատու
Հովազակատու | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Prionailurus bengalensis Kerr, 1792 |
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Հոմանիշեր | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Ասիական հովազակատուն (լատին․՝ Prionailurus bengalensis) կատվազգիների ընտանիքի փոքր կատուների ենթաընտանիքին պատկանող տեսակից է։ Տարածված է Հարավային և Արևելյան Ասիայում։ Չափերով համապատասխանում է ընտանի կատուներին, իսկ իրենց գույներով շատ զանազան է։
Արտաքին տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովազակատուների տեսակի մեջ արտաքին տեսքը շատ տարբեր է։ Պրիմորիեի երկրամասում նրանց արտաքին տեսքը բոլորովին տարբերվում է Ինդոնեզիայում ապրող նույն տեսակի կատուների տեսքից։ Հարավում իրենց հիմնական գույնը դեղինն է, ինչպես ընձառյուծի մոտ, իսկ հյուսիսում՝ առավելապես գորշ-դարչնագույն։ Մորթին ունի մուգ բծեր, իսկ գլխի վրա կան սև շերտագծեր։ Հյուսիսային պոպուլյացիաների մոտ բծերը կլորաձև են, մինչդեռ հարավային պոպուլյացիաների մոտ դրանք ընդամենը վրձնախազերի են։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովազակատուները նախընտրում են բնակվել ջրի մոտ։ Հավասարապես լավ են ընտելանում և՛ արևադարձային անտառներում, և՛ սավաննաներում, և՛ լեռներում։ Խուսափում են մարդկանց բնակավայրերից և շատ հազվադեպ անցնում են մշակված արտերով։
Հովազակատուները տարածված են սկսած Մերձամուրյան շրջանից, Կորեայից և Չինաստանից մինչև Հնդկաստան, Պակիստան և Ինդոնեզիա։ Նրանց նաև կարելի է հանդիպել Ջեջու, Ցուսիմա, Թայվան, Հայնան, Սումատրա, Ճավա, Կալիմանտան, Բալի, Լոմբոկ և Ֆիլիպինների մի որոշ այլ կղզիներում։ Հարավ-Արևելյան Ասիայի կղզիների վրա հովազակատուները ներկայացված են բազում ենթատեսակներով, որոնք կենդանաբանների կողմից երբեմն համարվում են որպես առանձին տեսակներ։
Որսորդությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովազակատուներին որսում են Չինաստանում թանկարժեք մորթու պատճառով։ Եվրամիությունն արգելել է մորթու ներմուծումը, սակայն այն մեծ խմբաքանակներով արտահանվում է Ճապոնիա։ Չնայած, որ հովազակատուն վտանգված տեսակներին չի պատկանում, բայց որոշ տարածաշրջաններում այն արդեն դարձել է սակավաթիվ կենդանի։
Խառնածինը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում ընտանի կատվի հետ խաչասերման արդյունքում ստացել են ընտանի նոր ցեղատեսակ, որը անվանվել է բենգալյան կատու։
Ենթատեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prionailurus bengalensis bengalensis՝ հնդկական կատու, տարածված է Հնդկաստանում և Հնդկաչինում.
- Prionailurus bengalensis chinensis` տարածված է Չինաստանում և Թայվանում.
- Prionailurus bengalensis horsfieldi՝ տարածված է Քաշմիրից մինչև Սիկկիմ.
- Prionailurus bengalensis iriomotensis` իրիոմոտյան կատու, բնակվում է Իրիոմոտե կղզում, հաճախ առանձնացվում է որպես ինքնուրույն տեսակ.
- Prionailurus bengalensis euptilurus՝ ամուրյան անտառային կատո, կամ ամուրյան հովազակատու։ Բնակվում է Մերձամուրյան հարավում, Պրիմորիեի երկրամասում և Հյուսիս-Արևելյան Չինաստանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազակատու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազակատու» հոդվածին։ |
|