Հուրան
Արտաքին տեսք
Հուրան (լատին․՝ Panicula), բարդ ծաղկաբուղ, որի գլխավոր առանցքի տարբեր բարձրությունների վրա զարգանում են կողմնային ճյուղերը, որոնք իրենց հերթին ճյուղավորվում և կրում են ծաղիկներ կամ փոքրիկ ծաղկաբույլեր (օրինակ, հացազգիների հասկիկները, բարդածաղկավորների զամբյուղները և այլն)։ Ճյուղերը կարող են լինել գլխավոր առանցքին սեղմված (սեղմված կամ ուղձային հուրան) կամ դրանից հեռու (ցրված հուրան)։ Կարճ ճյուղերով սեղմված հուրան, որը նման է հացազգիների հասկին (եգիպտացորեն, սիզախոտ և այլն), կոչվում է հասկափունջ (փետրափունջ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 684)։ |