Jump to content

Հուրդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուրդալ
նորվ.՝ Hurdal
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնՀուրդալ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)
2581 (292 տեղ)
Տարածք284.95  (284 տեղ)
Հիմնադրված է1838 թ.
Սահմանակցում էՎեստրե Տուտեն, Էստրե Տուտեն, Էյդսվոլ, Նանենսթադ և Գրան
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0239
hurdal.kommune.no
Հուրդալ կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Հուրդալ (նորվ.՝ Hurdal), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Հուրդալ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 284.95 կմ² տարածք[1]։

Նախկինում կոմունայի անվանումը գրվում էր "Urðardalr" կամ "Hurðardalr": Գտնվելով Օսլոյից 70 կմ հեռավորության վրա՝ տնտեսապես կախված է մայրաքաղաքից։ Այստեղ է գտնվում հնագույն եկեղեցու ավերակներ, որոնք հանդիսանում են կոմունայի տեսարժան վայրերից։

Հուրդալի զինանշանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրդալ կոմունայի զինանշանը հաստատվել է 1988 թվականին և իրենից ներկայացնում է բաց կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի կոն[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հուրդալ կոմունայում բնակվում է 2581 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ վերջին 10 տարում գրանցելով որոշակի աճ[1]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]