Jump to content

Հևիզ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հևիզ լիճ
Տեսակhot lake?
Երկիր Հունգարիա
ՎարչատարածքՀևիզ և Բալատոնֆյուրեդ
Խորություն38 մետր
Մակերես0,0475 կմ²
Մասն էBalaton Uplands Cultural Landscape?
Ավազանի երկիր Հունգարիա
Քարտեզ
Քարտեզ

Հևիզ — թերմալ լիճ Հունգարիայի արևմուտքում։

Լիճը գտնվում է Հևիզ կուրորտային քաղաքում՝ ոչ հեռու Բալատոն լճի արևմտյան ծայրից, Կեսթհեյ քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Այն ըստ մակերեսի (47 500 մ²) ամենամեծ թերմալ լիճն է Եվրոպայում, ջրի ջերմությունը 24 °C-ից ձմռանը մինչև 36 °C ամռանը։ Ջուրն ամբողջությամբ թարմացվում է 48 ժամվա ընթացքում։ Հանգստի ճանաչված վայր է տարվա ցանկացած եղանակին։

Հևիզ լճի ջրի պարունակություն. կալցիում, նատրիում, ամոնիում, կալցիում, մագնիում, քլոր, բրոմ, յոդ, ֆտորիդ, սուլֆատ, կարբոնատի պերեկիս, սուլֆիդ, մետաբորի թթու, մետակրեմնային թթու, ազատ ածխաթթու, լուրծված թթվածին։

Լճում բուժման ցուցումներ. հենաշարժային ապարատի հիվանդություններ, հոդացավեր, պոլիարտրիտ, օստեոխոնդրոզ, հոդերի քրոնիկ բորբոքում, ռադիկուլիտ, նյարդային վերջույթների բորբոքում և շարժման խախտում՝ կապված ոսկրային ապարատի բորբոքման հետ, արյան շրջանառության խախտում, հոդատապ, պոտենցիայի անկում, շարժական համակարգի հիվանդություններ՝ կապված նյութափոխանակության խանգարման հետ։

Հակացուցումներ. ակտիվ թոքաբորբ, վահանաձև գեղձի բարձրացած ֆունկցիա, չարորակ գոյացությունների պրոցեսներ, տրոմբոզներ, բրոնխիալ ասթմա, հղիություն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հևիզ լիճ» հոդվածին։