Jump to content

Ձորոյ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ձորոյ վանք
Վանք
ՏեղադրությունԱրճեշի տարածաշրջան
ԱշխարհԱրճեշ
Պատմական երկիրՎասպուրականի թագավորություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Ներսես Շինող
Ճարտարապետություն
Կարգավիճակավերակ
Ակտիվ էՈչ

Ձորավանք կամ Ձորոյ վանք, հայկական վանք պատմական Տուրուբերան նահանգում։

Ձորավանքը կամ Ձորոյ վանքը գտնվել է Վանա լճի հյուսիսում՝ Արճեշի տարածաշրջանի համանուն գյուղի մոտակայքում՝ բլրի վրա։

Ձորոյ վանքը մոտ է եղել Սալնապատի վանքին, և շատ հաճախ դրանք նույնացրել են միմյանց հետ։ Ձորավանքը կառուցվել է Ներսես Պարթևի կամ Ներսես Շինողի կողմից։

Վանքը եղել է կաթողիկոսարան։ Այդտեղ թաղված են Վասպուրական գավառի Գևորգ կաթողիկոսը, Հովհաննես պատմագիր կաթողիկոսը, Վահանիկ կաթողիկոսը։

Ձորոյ վանքի մոտակայքում հավիտենական հանգիստ են գտել նաև իշխանական տներից Համազասպուհու, Սեդա Տիկին Ապումրուանի և այլոց մարմինները։

  • Դոկտոր Հ. Համազասպ Ոսկեան, »Վասպուարական-Վանի վանքերը»