Jump to content

Ճենապակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճենապակյա սափոր

Ճենապակի, խեցեգործական նուրբ արտադրանք, սովորաբար ունի առանց ծակոտիների, սպիտակ, գուղձավորված, բարակ շերտում լուսաթափանց, ջրի և գազի համար անթափանց թրծազանգված։ Օժտված է բարձր էլեկտրամեկուսիչ հատկություններով ու մեխանիկական ամրությամբ, ջերմային և քիմիական կայունությամբ։ Օգտագործվում է քիմիայում, էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական արդյունաբերության մեջ (լաբորատոր ամանեղեն, խողովակներ, մեկուսիչ նյութեր և այլն)։ Պատրաստում են կավի, սպիտակ ճենակավի, դաշտային սպաթի, քվարցի և ճենապակյա ջարդվածքի խառնուրդից, թրծման բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Գոյություն ունեն, այսպես կոչված, կարծր և փափուկ ճենապակիներ։ Կարծրը պարունակում է 45-60% կավ, քվարց, դաշտային սպաթ և ոչ մեծ քանակությամբ կրածին օքսիդ (թրծման ջերմաստիճանը՝ մինչև 1450°), փափուկը քիմիական բաղադրությամբ ավելի բազմազան է, ունի ցածր կարծրություն, մեխանիկական ամրություն (թրծման ջերմաստիճանը՝ մինչև 1300°) և հիմնականում օգտագործվում է գեղարվեստական իրերի արտադրությունում, տարատեսակներից է առավել ճերմակ ու թափանցիկ Ոսկրային ճենապակին (պարունակում է մինչև 50% ոսկրամոխիր)։ Ճենապակու երկու տեսակներն էլ ծածկվում են ջնարակով, լինում է երբեմն առանց ջնարակի (բիսկվիտ)։ Ճենապակու զանգվածի մշակումը բարդ է (տես խեցեգործություն

Ճենապակին առաջին անգամ ստեղծել է Չինաստանում` 620 թվականին։ Պատրաստման եղանակը երկար ժամանակ գաղտնի է պահվել և միայն 1708 թվականին սաքսոնական փորձարարներին է հաջողվել ստանալ եվրոպական ճենապակի։ Արևելյան ճենապակու պատրաստման եղանակը գտնելու փորձերը շարունակվել են մոտ երկու հարյուր տարի` Իտալիայում, Ֆրանսիայում և Անգլիայում։

Փորձերի արդյունքում առաջացան նյութեր, որոնք հիշեցնում էին ճենապակի և ավելի նման էին ապակուն։ Սաքսոնական փորձարար Յոհան Ֆրիդրիխը (1682-1719) փորձեց պատրաստել ճենապակի, որը 1707-1708 թվականներին հայտնի դարձավ, որպես «rothes Porcelain» կարմիր ճենապակի։

Կարծիքներ կան, որ կարմիր ճենապակուց զատ, փորձեր են կատարվել սպիտակ ճենապակի ստեղծելու համար։ Վերջինս, երկու տարի անց՝ 1709 թվականին, հայտնաբերվեց սպիտակ ճենապակու պատրաստման եղանակը։ 1708 թվականի ապրիլի 24-ին հրաման է արձակվում բացել ճենապակու գործարան Դրեզդենում։ Որոնք սկսեցին թրջվել 1708 թվականին գլազուրով պատված չէին, բայց հարցը լուծվեց։

1709 թվականին Յոհան Ֆրիդրիխը լուծեց այդ խնդիրը և սկսեց գլազուրապատել։ Սակայն թագավորին գլազուրապատ եղանակով ներկայացրեցին միայն 1710 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 95
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճենապակի» հոդվածին։