Մակլուրա
Մակլուրա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Թթազգիներ (Moraceae) |
Ցեղ | Մակլուրա (Maclura) Nutt. |
Մակլուրա (լատին․՝ Maclura), թթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ պտղաբեր կամ նարնջագույն մակլուրա։ Մինչև 20 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով տերևաթափ ծառ է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները փայլուն են, ամբողջաեզր, ձվաձև կամ երկարավուն նշտարաձև, պարուրաձև դասավորված։ Յուրաքանչյուր տերևածոցում կա 1-2 բարակ փուշ։ Ծաղիկները կանաչ են, երկտուն, ծաղկաբույլերով։ Պտղաբույլը գնդաձև է, 10-15 սմ տրամագծով, կանաչ կամ դեղնաոսկեգույն, կնճռոտ մակերեսով, նման նարնջին, բայց ոչ ուտելի։ Հեշտությամբ բազմանում է սերմերով։ Չորադիմացկուն է, հողի նկատմամբ ոչ պահանջկոտ։
Տարածում և մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Որպես դեկորատիվ ծառատեսակ լայնորեն մշակվում է Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում, հանդիպում է Երևանի կանաչ տնկարկներում, Արարատյան դաշտում, հյուսիսարևելյան շրջանների ցածրադիր մասերում։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է 1 տեսակ՝
- Մակլուրա նարնջագույն (M. aurantiaca)։
Աճեցվում է Հայաստանի ստորին և միջին լեռն, գոտիներում, Արաքսի հովտում։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնափայտն ամուր է, արժեքավոր։ Բնափայտից և արմատներից ստանում են դեղին ներկ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 11 տեսակ[1].
- Maclura africana (Bureau) Corner
- Maclura amboinensis Blume
- Maclura andamanica (King ex J.D.Hooker) C.C.Berg
- Maclura brasiliensis (Mart.) Endl.
- Maclura cochinchinensis (Lour.) Corner
- Maclura fruticosa (Roxb.) Corner
- Maclura pomifera (Raf.) C.K.Schneid.
- Maclura pubescens (Trécul) Z.K.Zhou & M.G.Gilbert
- Maclura spinosa (Roxb. ex Willd.) C.C.Berg
- Maclura tinctoria (L.) D.Don ex Steud.
- Maclura tricuspidata Carriere
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zhengyi Wu, Zhe-Kun Zhou & Michael G. Gilbert։ Moraceae in der Flora of China, Volume 5, S. 35։ Maclura - Online.
- Abdul Ghafoor։ Moraceae in der Flora of Pakistan։ Maclura - Online.
- Maclura in Flora of Australia, Volume 3, 1989։ Flora of Australia Online. Արխիվացված 2005-03-26 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- New South Wales Flora Online.
- Maclura - Online. (dort wird die Ansicht vertreten, dass die Gattung monotypisch ist, dann sind die asiatischen Arten in der Gattung Cudrania Trécul.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 179)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակլուրա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակլուրա» հոդվածին։ |
|