Jump to content

Մայքլ Օլիսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Օլիսե
անգլ.՝ Michael Olise
Քաղաքացիությունը  Ֆրանսիա,  Ալժիր,  Միացյալ Թագավորություն և  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 12, 2001(2001-12-12) (22 տարեկան)
Ծննդավայր Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 1,84 մետր
Դիրք կիսապաշտպան

Մայքլ Ակպովի Օլիսե (անգլ.՝ Michael Akpovie Olise, դեկտեմբերի 12, 2001(2001-12-12), Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի և ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական «Բավարիա» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերսմիթի ծնունդով Մայքլը մարզվել է «Արսենալի», «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլային ակադեմիաներում: 2016 թվականին դարձել է «Ռեդինգի» ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[1]: 2019 թվականի մարտի 12-ին նշել է իր նորամուտը «Ռեդինգի» հիմնական կազմում Չեմպիոնշիփի «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում[2]։ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին խփել է իր առաջին գոլը «Ռեդինգի» կազմում «Բարնսլիի» դեմ խաղում[3]: Ընդհանուր առմամբ, 2020/21 մրցաշրջանում Օլիսը 44 խաղում 7 գոլ է խփել «Ռեդինգի» կազմում և առաջադրվել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ խաղացողի կոչման համար[4]:

2021 թվականի հուլիսի 8-ին տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[5]։ 2021 թվականի սեպտեմբերի 11-ին նշել է նորամուտը նոր ակումբի կազմում «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում՝ փոխարինելով Ջորդան Այուին[6]: 2021 թվականի հոկտեմբերի 3-ին խփել է իր առաջին գոլը «արծիվների» կազմում «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում[7]՝ Քլինթոն Մորիսոնից հետո դառնալով Պրեմիեր լիգայի «Փելասի» ամենաերիտասարդ ռմբարկուն[8]:

2023 թվականի օգոստոսին «Չելսին» ակտիվացրել է Օլիսեի 35 միլիոն ֆունտ ստերլինգի պայմանագիրը գնելու տարբերակը, սակայն ֆուտբոլիստը մերժել է «թոշակառուների» առաջարկը և նոր պայմանագիր կնքել «Քրիսթալ Փելասի» հետ[9]։

2024 թվականի հուլիսին տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»՝ կնքելով պայմանագիր մինչև 2029 թվականը[10]։ Տրանսֆերի գումարը կազմել է 45 միլիոն ֆունտ, ևս 5 միլիոնը նախատեսվել է բոնուսների տեսքով[11] [11]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսին երկու ընկերական հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում[12]։

2022 թվականի մարտին նշել է իր նորամուտը Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականում[12]։

Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել Է Փարիզի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անգլիայում նիգերիացու և ֆրանս-ալժիրուհու ընտանիքում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «12 youngsters inducted onto Academy scholarships» (անգլերեն). ReadingFC.co.uk/. 2018-07-03. Արխիվացված է օրիգինալից 2021-10-05-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Reading 0-3 Leeds United: Pablo Hernandez scores twice as Leeds return to the top» (անգլերեն). BBC Sport. 2019-03-12. Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Reading 2-0 Barnsley: Royals overcome nine-man Tykes» (անգլերեն). BBC Sport. 2020-09-19. Արխիվացված է օրիգինալից 2021-10-28-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «EFL Awards: Norwich's Emi Buendia wins Championship player of the season award» (անգլերեն). BBC Sport. 2021-04-29. Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Michael Olise: Crystal Palace close to signing Reading forward» (անգլերեն). BBC Sport. 2021-07-07. Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Crystal Palace 3-0 Tottenham Hotspur: Eagles beat leaders Spurs for first win of league campaign» (անգլերեն). BBC Sport. 2021-09-11. Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Crystal Palace 2-2 Leicester City Palace fight back to salvage draw» (անգլերեն). BBC Sport. 2021-10-03. Արխիվացված է օրիգինալից 2021-10-20-ին. Վերցված է 2021-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Wyatt, Mark. (2021-10-05). «Patrick Vieira says Michael Olise still needs time to develop» (անգլերեն). Football.London. Արխիվացված է օրիգինալից 2021-10-05-ին. Վերցված է 2022-11-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Michael Olise turns down Chelsea and signs new four-year Crystal Palace deal» (անգլերեն). The Guardian. 2023-08-17. Արխիվացված է օրիգինալից 2023-08-18-ին. Վերցված է 2023-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «FC Bayern sign Michael Olise». fcbayern.com (գերմաներեն). FC Bayern München. 2024-07-07. Վերցված է 2024-07-07-ին.
  11. «Michael Olise targets trophies after completing Bayern Munich move». The Guardian (անգլերեն). 2024-07-07.
  12. 12,0 12,1 «Michael Olise» (ֆրանսերեն). Fédération Française de Football. Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Paris 2024. FOOTBALL - MEN - FRANCE» (անգլերեն).
  14. «Meet Michael Olise, already the Championship's most-coveted wonderkid» (անգլերեն). Daily Mirror. 2021-01-15. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]