Մարթա Քոն
Մարթա Քոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1920[1] (104 տարեկան) |
Ծննդավայր | Մեց, Մոզել |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | գրող, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և հետախույզ |
Պարգևներ և մրցանակներ |
Մարթա Քոն (ի ծնե՝ Մարթ Հոֆնունգ, ֆր.՝ Marthe Hoffnung, ապրիլի 13, 1920[1], Մեց, Մոզել), ֆրանսիացի գրող[2], բուժքույր, Հոլոքոստը վերապրած նախկին հետախույզ։ Նա Հոլոքոստի ժամանակ հետախույզի իր փորձառության մասին գրել է «Թշնամու թիկունքում» գրքում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարթա Քոնը ծնվել է 1920 թվականի ապրիլի 13-ին որպես Մարթ Հոֆնունգ Ֆրանսիայի Մեց քաղաքում։ Նա ծնվել է ուղղափառ հրեական ընտանիքում, յոթ երեխաներից մեկն է եղել։ Նրա ընտանիքն ապրել է Ֆրանսիայի գերմանական սահմանից ոչ հեռու, երբ Հիտլերն իշխանության է եկել։ Նացիստական օկուպացիայի էսկալացիայից հետո նրա քրոջն ուղարկել են Օսվենցում, իսկ ընտանիքը փախել է Ֆրանսիայի հարավ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականի նոյեմբերին՝ Փարիզի ազատագրումից հետո, Մարթա Հոֆնունգը հավաքագրվել է և դարձել Ֆրանսիայի մարշալ Ժան դե Լատր դե Տասինյիի ղեկավարած 1-ին ֆրանսիական բանակի հետախուզական ծառայության անդամ[2]։ Էլզասի ճակատային գիծը ճեղքելու 14 անհաջող փորձից հետո նա անցել է Գերմանիայի սահմանը Շաֆֆհաուզենից ոչ հեռու։ Լինելով բուժքույր, որն ազատորեն տիրապետել է գերմաներենի՝ նա գերմանացի բուժքրոջ կերպարանք է ընդունել և պնդել, որ փնտրում է իր կորած փեսացուին։ Հետո նա հետ է եկել շվեյցարական սահմանով, որպեսզի տեղեկատվությունը փոխանցի ֆրանսիական հետախուզությանը։ Նա կարողացել է իր ծառայությանը տեղեկություն հաղորդել այն մասին, որ Ֆրայբուրգի հյուսիս-արևմուտքում տարհանվել է Զիգֆրիդի գիծը և թե որտեղ են գտնվում գերմանական բանակի մնացորդները, որոնք դարանի մեջ էին ընկել Շվարցվալդում[3]։
Պատերազմից հետո Մարթան վերադարձել է Ֆրանսիա, շարունակել է բուժքույրական գործունեությունը, իսկ 1956 թվականին, երբ սովորել է Ժնևում, ծանոթացել է բժշկության ամերիկացի ուսանող մայոր Լ. Քոնի հետ, որը եղել է նրա ընկերոջ սենյակակիցը։ Երեք տարի անց նրանք ամուսնացել են և ապրել ԱՄՆ-ում։ Երկար տարիներ աշխատել են միասին, ամուսինը՝ որպես անեստեզիոլոգ, կինը՝ բուժքույր[2]։ Այժմ նրանք երկուսն էլ թոշակի են անցել
Քոնը 1945 թվականին երկու փաստաթղթերով պարգևատրվել է «Ռազմական խաչ» շքանշանով (որոշում № 134, 1945 թվականի օգոստոսի 9-ին ստորագրել է լեյտենանտ-գնդապետ Բուվեն, և № 1322, որը 1945 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել է մարշալ Ժուենը)։ 1999 թվականին ֆրանսիական կառավարությունը պարգևատրել է նրան զինվորական մեդալով, որոշում № 3465 MR 1999 թվական[4]։ Անդրե Բորդը՝ վետերանների հարցերով նախարարը, 2002 թվականին պարգևատրել է նրան Պատվավոր Լեգեոնի շքանշանով, հրաման № 2702, MR 2004։ 2006 թվականին Ֆրանսիայի կառավարությունը կրկին շնորհել էնրան «Հետախուզության շքանշան» պատվավոր կոչումով։
2002 թվականն Մարթան Վենդի Հոլդենի հետ համահեղինակությամբ գիրք է գրել իր փորձի մասին՝ կոչելով այն «Թշնամու թիկունքում։ ֆրանսիական հրեա լրտեսի իրական պատմությունը նացիստական Գերմանիայում», որը հրատարակել է «Հարմոնի Բուքս» հրատարակչությունը։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն, հրատարակել են Plön, Selection du Reader’s Digest և The Editions Tallandier ընկերությունները։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռազմական խաչ, 1945
- Ռազմական շքանշան, 1999[2]
- Պատվավոր Լեգեոնի շքանշան, 2002
- Սիմոնա Վիզենտալի արիության կին, 2002
- Ազգերի երախտագիտության շքանշան, 2006
- «Վաստակի համար» շքանշանի խաչ, Գերմանիայի բարձրագույն պարգև[5]
Ֆիլմ Մարթա Քոնի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին ռեժիսոր Նիկոլա Էլիս Հենսը ֆիլմ է նկարահանել Մարթա Քոնի կյանքի մասին, պրոդյուսեր՝ Ամոս Գևա։ Ֆիլմը կոչվել է «Չիչինետ. ինչպես պատահաբար դարձա լրտեսուհի», տևողությունը՝ 88 րոպե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Garrison, Jessica (2000 թ․ հուլիսի 14). «Past Catches Up to Palos Verdes Woman--Carrying a Medal». Los Angeles Times. էջ 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Mindell, Cindy (2015 թ․ հունիսի 24). «Conversation with Marthe Cohn». Connecticut Jewish Ledger.
- ↑ «Décret du 4 août 2004 portant promotion et nomination».
- ↑ Tugend, Tom. «Marthe Hoffnung Cohn Receives Germany's Highest Honor». AJC Global Jewish Advocacy. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- C-SPAN видео
- Vowinkel, Heike (2012 թ․ հուլիսի 16). «Sie war 24, Jüdin und spionierte die Wehrmacht aus». Die Welt (German).
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Vowinkel, Heike (2012 թ․ հուլիսի 16). «Sie war 24, Jüdin und spionierte die Wehrmacht aus». Die Welt (German).{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Vowinkel, Heike (2012 թ․ հուլիսի 16). «Sie war 24, Jüdin und spionierte die Wehrmacht aus». Die Welt (German).{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|