Մարկ Մարգուլիս
Մարկ Մարգուլիս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Պուշկինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Մարկ Մոիսեևիչ Մարգուլիս (ռուս.՝ Марк Моисеевич Маргулис, հոկտեմբերի 16, 1948, Պուշկինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, քանդակագործ, մանկական ուսուցիչ, Նկարիչների միությունների միջազգային կոնֆեդերացիայի անդամ[1], «Աշխարհի ժողովուրդների արվեստի» միջազգային ասոցիացիայի փոխնախագահ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1948 թվականի հոկտեմբերի 16-ին, Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի Կլյազմա գյուղում։ 1977 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ 1982-1986 թվականներին սովորել է Լենինի անվան Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի նկարչա-գրաֆիկական ֆակուլտետում։
Մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերան նա սկսել է գծագրություն և կերպարվեստ դասավանդելով Մոսկվայի միջնակարգ դպրոցներում։ 1980 թվականին կազմակերպել է կերամիկայի դպրոցական խմբակ։ 1983 թվականին հիմնել է Մանկական փորձարարական արվեստների սինթեզի «Քոլոր» (Գույներ) ստուդիան[3], որը 1987 թվականից նրա գլխավորությամբ աշխատում է Մոսկվայի կենդանաբանական այգուն կից[4]։ 1991 թվականին նախագծել է աշակերտների և նախադպրոցականների դաստիարակության գեղագիտական մեթոդ, որն առաջարկում էր կրթական գործընթացում միավորել ստեղծագործական (գեղանկարչություն, ծեփագործություն, երաժշտություն, պլաստիկ թատրոն) և խաղային տարրեր[5]։
Սոցիալ-մշակութային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոսկվայի մանկական արվեստի միջազգային թանգարան» նախագծի հեղինակն է, որն ստեղծվել է «Քորոլ» ստուդիայի 1-17 տարեկան աշակերտների 45.000 աշխատանքների հիման վրա. մասնակիցները եղել են Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Ճապոնիայից, Եգիպտոսից, Կոնգոյից, Ավստրալիայից, Լեհաստանից։
Ռուսաստանի քաղաքների արվեստի թանգարաններով «Ուսուցիչ և աշակերտներ» բազմամյա շարժական ցուցահանդեսի կազմակերպիչ է, որը 2006 թվականից անցկացվել է Իվանովո, Կինեշմա, Վիչուգա, Պուչեժ, Յարոսլավլ[6], Ռիբինսկ, Միշկին, Կալուգա, Վլադիմիր[7], Տուլա[8] քաղաքներում։ Ցուցահանդեսներում ցուցադրվում է նկարչություն, գրաֆիկա, ճարտարապետական առարկաներ։
Կազմակերպել է հինգ միջազգային էկոլոգիական «Էկոլոգիա։ Երեխաներ։ Ստեղծագործություն» փառատոն, որը անցկացվել է Ռուսաստանում և արտերկրում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի նկարները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի 17 թանգարաններում։ 1983 թվականից ի վեր տեղի է ունեցել նկարչի աշխատանքների ավելի քան 100 ցուցահանդես, որոնցից առավել նշանակալի են.
- 2000, 2004, 2005, 2006 թվականներ՝ Նկարչի կենտրոնական տուն (Մոսկվա)[9][10]
- 2007 թվական՝ Արվեստի շրջանային թանգարան (Կալուգա)[11]
- 2008 թվական՝ Արվեստի շրջանային թանգարան (Իվանովո)[12]
- 2008 թվական՝ «Բելյաևո» պատկերասրահ (Մոսկվա)[13]
- 2012 թվական՝ «Մաքուր լճերում» պատկերասրահ (Մոսկվա)[14]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сайт Международной конфедерации Союзов художников». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Международная ассоциация «Искусство народов мира»
- ↑ Студия «Колор» в рейтинге кружков Москвы — Большой город, 2012.(չաշխատող հղում)
- ↑ «О студии «Колор» на сайте Московского зоопарка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ ««Воспитание рисованием» — Первое сентября («Искусство»), 2005». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Весёлый зоопарк дядюшки Марка» о выставке в Ярославле, 2007.
- ↑ «О выставке «Учитель и Ученики» в Рыбинске, 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ О выставке в Тульском музее изобразительных искусств, 2011.(չաշխատող հղում)
- ↑ Творческий проект «Стол», 2004.(չաշխատող հղում)
- ↑ «О выставке в ЦДХ, 2000». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ О выставке в Калужском областном художественном музее, 2007.(չաշխատող հղում)
- ↑ «О выставке «Дороги» в Иваново, 2008». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Улисс Маргулис» — Российская газета, № 4737, 2008.
- ↑ О выставке «Ноль и бесконечность», 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վավերագրական ֆիլմեր Մարկ Մարուգլիսի մասին(չաշխատող հղում), 1989—2005.