Մեդվեդնիցա
Մեդվեդնիցա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Խորվաթիա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1033 մետր |
Բարձրագույն գագաթ | Sljeme? |
Մեդվեդնիցա (խորվ.՝ Medvednica), լեռնազանգված Խորվաթիայում` Զագրեբից հյուսիս[1]։ Զագրեբցիների սիրած հանգստի վայրն է։ Տարածքի 63 %-ը ծածկված է լայնատերև անտառով, որի կազմը փոփոխվում է բարձրությանը զուգահեռ։ Ամենաբարձր գագաթը Սլեմեն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 1033 մ է։ Նրա վրա է գտնվում Սլեմենսկի Տիրամոր (Majke božje Sljemenske Kraljice Hrvata) նշանավոր եկեղեցին։ Սլեմենի գագաթին գտնվում է Զագրեբի հեռուստաաշտարակը, որն ունի 169 մ բարձրություն։ Մեդվեդնիցայի հյուսիսային և արևելյան լանջերին կան լեռնադահուկային ուղիներ` տարբեր բարդության։ Լեռան գագաթ է ձգվում ճանապարհը և ճոպանուղին։ Հյուսիսային լանջին մշտապես անցկացվում են լեռնադահուկային մարզաձևի տարբեր մրցաշարեր։
Մեդվեդնիցայի բնական տեսարժան վայրերից է Վետերնիցա քարանձավը, որ գտնվում է լեռան հարավարևմտյան մասում։ Քարանձավն ունի 7.128 մ երկարություն[2]։ Քարանձավում կան ժայռապատկերներ, ստալակտիտներ և ստալագմիտներ, չղջիկների գաղութներ։
Հարավային լանջին է գտնվում Մեդվեդգրադ ամրոցը, որ կառուցվել է 13-րդ դարում Ինոկենտի IV պապի որոշմամբ Բաթու խանի հրասակախմբերից Զագրեբը պաշտպանելու համար։ Մեդվեդգրադի դիտահրապարակից` 500 մ բարձրությունից, բացվում է զագրեբյան անկրկնելի համայնապատկեր։
Մեդվեդնիցայի տեսարժան վայրերից է Զրինսկի հանքավայրը, որը հանքահորերի, միջանցքների բարդ համալիր է։ Նրա շահագործումը սկսվել է 15-րդ դարից։
1572-1573 թվականներին Մեդվեդնիցայի նախալեռներում ու նրա լանջերին տեղի է ունեցել Մատիա Գուբեցի ապստամբությունը։
Մեդվեդնիցայի տարածքը բնական արգելանոց է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Поиск национальной базы данных географических названий Արխիվացված 2012-03-17 Wayback Machine Регистр географических названий хорватской республики (անգլ.)(խորվ.)
- ↑ Из соображений безопасности посетители могут посещать лишь первые 380 метров.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդվեդնիցա» հոդվածին։ |
|