Մերի Նոլան
Մերի Նոլան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1902[1] |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1948[2][1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի |
Մերի Նոլան (անգլ.՝ Mary Nolan), ի ծնե՝ Մարիամ Իմոջեն Ռոբերտսոն (անգլ.՝ Mariam Imogene Robertson, դեկտեմբերի 18, 1902[1], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ - հոկտեմբերի 31, 1948[2][1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Նոլանը՝ ի ծնե Մարիամ Իմոջեն Ռոբերտսոնը, ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 18-ին (ըստ որոշ տվյալների՝ 1905 թվականին)[3] Լյուսվիլում (Կենտուկի նահանգ՝ ԱՄՆ)[4]՝ դառնալով Աֆրիկանուս և Վիոլա Ռոբերտսոնների հրեական ընտանիքի հինգ երեխաներից մեկը։ Մայրը մահացել է քաղցկեղից 46 տարեկան հասակում։ Հնարավորություն չուենալով հոգ տանելու 5 երեխաների մասին՝ Աֆրիկանուս Ռոբերտսոնը Մորիին տեղավորել է մանկատանը։ 1912 թվականի հունիսին նա լքել է մանկատունը և մեկնել Նյու Յորք, որ լինի իր մեծ քրոջ՝ Մեյբլի կողքին։ Ավելի ուշ նրան նկատել է լրագրող-նկարազարդող Արթուր Ուլիյամ Բրաունը և նա սկսել է աշխատել որպես նկարչի մոդել[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր կարիերան սկսել է որպես Զիֆելդի աղջիկ՝ 1920-ական թվականներին հանդես գալով Իմոջեն «Bubbles» Ուիլսոն բեմական կեղծանունով։ Նա հեռացվել է «Զիգֆելդի խելագարությունից» 1924 թվականին՝ կոմիկ Ֆրենկ Թինի հետ աղմկոտ և լայնածավալ գովազդվող սիրավեպում մասնակցելու համար։ Դրանից շատ չանցած՝ նա լքել է Միացյալ Նահանգները և սկսել է Գերմանիայում նկարահանվել կինոյում։ 1925-1927 թվականներին նա հայտնվել է 17 գերմանական ֆիլմում՝ օգտագործելով նոր՝ Իմոջեն Ռոբերտսոն, բեմական անունը։
1927 թվականին Միացյալ Նահանգներ վերադառնալով՝ նա փորձել է կտրվել իր անցյալի սկանդալից և վերցրել է մեկ այլ բեմական անուն՝ Մերի Նոլան։ 1928 թվականին նա պայմանագիր է կնքել Universal Pictures-ի հետ, որտեղ նա կինոյում նկատելի հաջողությունների է հասել։ 1930-ական թվականներին նրա դերասանական կարիերան թմրամիջոցերի չարաշահման և խառնվածքային կնոջ համբավի պատճառով դադարել է։ Այն բանից հետո, երբ նրան գնել են Universal հետ պայմանագրով, նա կինոյի ոչ մի խոշոր ստուդիայում ապահով աշխատանք չի կարողացել ունենալ։ Նոլանը իր դերասանական կարիերայի մնացած մասն անցկացրել է՝ խաղալով անկախ ստուդիաների համար փոքր բյուջե ֆիլմերում։ Նա իր վերջին ֆիլմում խաղացել է 1933 թվականին։
Կինոյում կարիերան ավարտելուց հետո Նոլանը հայտնվել է վոդևիլում և ելույթ է ունեցել գիշերային ակումբներում և փողոցներում՝ Միացյալ նահանգների ողջ տարածքում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոլանը ամուսնացած է եղել մի անգամ, սակայն երեխաներ չի ունեցել։ Նա բորսային մաքլեր Ուոլես Տ․ ՄաքՔրիր հետ ամուսնացել է 1931 թվականի մարտի 29-ին[6]։ Հարսանիքից մի քանի շաբաթ առաջ ՄաքՔիրը անհաջող ներդրումների պատճառով կորցրել է 3 միլիոն դոլար։ Զույգը օգտագործել է մնացած գումարը Բևեռլի Հիլզում հագուստի խանութ բացելու համար։ Խանութն իր գործունեությունը դադարեցրել է մի քանի ամսից, և Նոլանը սնանկացման մասին հայտարարել է 1931 թվականի օգոստոսին[7]: Նոլանը ՄաքՔրիրից բաժանվել է 1932 թվականի հուլիսին[8]։
Խնդիրներ օրենքի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի ընթացքում Նոլանը մի քանի անգամ բախվել է ոստիկանության հետ։ 1931 թվականի փետրվարին նրան մեղադրել էին մանր գողության մեջ այն բանից հետո, երբ Լ.Հ. Հիլերը, որի տունը Նոլանը վարձել էր, նրան մեղադրել էր տնից 200-դոլարանոց գորգ գողանալու մեջ։ Ավելի ուշ գորգը հայտնվել է բժշկի տանը, որը պնդում էր, որ Նոլանը այն իրեն է տվել բժշկական օգնության վճարման դիմաց[9]։ 1931 թվականի դեկտեմբերին Նոլանը և նրա այն ժամանակվա ամուսին Ուիլյամ Թ․ ՄաքՔրիրին կալանավորվել են այն բանից հետո, երբ նրանց հագուստի խանութի 13 աշխատակիցներ նրանց դեմ մեղադրանք են ներկայացրել աշխատավարձերը չվճարելու համար[10]։ 1932 թվականի մարտին Նոլանը և ՄաքՔրին դատվել են 17 աշխատանքային օրենքներ խախտելու համար և դատապարտվել 30 օրվա ազատազրկման[11]։
Ուշ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականի հուլիսին Նոլանը կրկին դարձել է լուրերի առարկա, երբ հայց է ներկայացրել իր նախկին սիրեկանի՝ M-G-M ստուդիայի ղեկավար և պրոդյուսեր Էդի Մենիքսի դեմ։ Իր հայցում Նոլանը հաստատել է, որ նրանք միասին ապրել են Ambassador-ում 1927-1931 թվականների ընթացքում (այդ ժամանակ Մենիքսը ամուսնացած էր), և որ Մենիքսը հաճախ ծեծել է իրեն և օգտագործել է իր նշանակալի ազդեցությունը, որ կործանի իր կարիերան։ Նոլանը նաև պնդում էր, որ Մենիքսի նման հարձակումներից մեկը ավարտվել է հոսպիտալացումով, և նա տարել է 12 վիրահատություն։ Նա որպես փոխհատուցում պահանջել է 500 000 դոլար[12]։ Էդի Մենիքսը հրապարակայնորեն մերժել է Նոլանի պնդումները, հայտարարելով, որ այդ հայցը գովազդային քայլ էր Նոլանի կարիերային աջակցելու համար։ Սակայն Նոլանի ընկերները աջակցել են նրա հայտարարությանը, հայտնելով, որ երբ նրանք միասին էին, Նոլանը արել է երեք աբորտ, որոնց համար վճարել է Մենիքսը և որ նա հայտնվել է նկարահանման հրապարակում սև աչքերով և կապտուկներով Մենիքսի ֆիզիկական բռնության պատճառով։ Ըստ Մենիքսի կենսագրի՝ Է․ Ջ․ Ֆլեմինգի խոսքերի՝ Մենիքսը բարկացել էր հայցի բերած բացասական հրապարակայնությունից և մտադիր էր վարկաբեկել Նոլանին և ավելի խարխլել նրա հեղինակությունը։ Սթրիկլինգը և M-G-M գովազդային բաժանմունքը մամուլ է բաց թողոլ Նոլանի մասին բացասական պատմություններ։ Ֆլեմինգը ասել է, որ Նոլանը ավելի ուշ հրաժարվել է հայցից և լքել է Լոս Անջելեսը այն բանից հետո, երբ Մենիքսը մասնավոր խուզարկու է ուղարկել Նոլանի բնակարան, որը նրան ասել է, որ եթե վերջինս չհրաժարվի հայցից, կձերբակալվի մորֆին պահելու համար (դեղամիջոց, որը նրան նշանակել էին հիվանդանոցում, որից նա, արդյունքում, կախվածություն էր ձեռք բերել)[13]։
Լքելով Լոս Անջելեսը՝ Նոլանը գումար է աշխատել վոդևիլում խաղալով։ Նա նաև երգել է գիշերային ակումբներում և Միացյալ նահանգի ողջ տարածքի փողոցներում։ 1937 թվականի մարտին բանտարկվել է Նյու Յորքի բանտում այն բանի համար, չի վճարել The Wilma Gowns, Inc.-ում 4 տարվա հնությամբ հագուստի արժեքը, որը կազմում էր 405,87 ամերիկյան դոլար։ Ձերբակալությոն պահին նա գտնվել է «Թայմ Սքվերից ոչ հեռու գտնվող էժանագին բնակելի տանը»[14]։ Բանտում եղած ժամանակ նա տեղափոխվել է Բելվյու հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք։ Ազատ արձակվելուց հետո Նոլանը լրագրողներին հայտնել է, որ նրան Բելվյու են ուղարկել, քանի որ իր ձերբակալությունից առաջացած շոկը առաջացրել է «ուժեղ նյարդային լարվածություն», որը պահանջել է հոսպիտալացում[15]։
Բելվյուից ազատվելուց հետո նա վերադարձել է գիշերային ակումբներում ելույթ ունենալուն։ 1937 թվականի հուլիսին Ամերիկայի դերասանների հիմնադրամը ուղարկել է նրան Նյու Յորքի Ամիրտվիլ քաղաքի Բրանսուկ տուն՝ հոգեբուժական բուժման համար[16]։ Նա տեղափոխվել է Բրանսուիկ տնից 1937 թվականի հոկտեմբերին՝ սեդատիվ դեղամիջոցների չարաշահումից հետո[17]։ Նա հիվանդանոցում է մնացել գրեթե մեկ տարի։ Ազատ արձակվելուց հետո՝ 1939 թվականին, նա վերադարձել է Հոլիվուդ և փոխել է անունը՝ վերցնելեվ Մերի Ուիլսոն կեղծանունը։ Նա տեղափոխվել է ամառանոց, որտեղ նա հետագայում կարողացել է գումար վաստակել[18]։ 1941 թվականին նա իր կյանքի պատմությունը վաճառել է ամերիկյան շաբաթաթերթին, որը սերիալացվել է «Աղջնակի խոստովանությունը խելագարությունից» վերնագրով և հայտնվել է մի քանի թողարկումներում։ 1948 թվականի գարնանը նրան հոսպիտալացրել են թերսնման պատճառով, ինչպես նաև բուժել են լեղապարկի խանգարումից[19][20]։ Իր մահից քիչ առաջ նա գրող Ջոն Պրեսթոնի օգնությամբ սկսել է աշխատել իր «Երեկվա աղջիկը» հուշագրությունների վրա[19]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականի հոկտեմբերի 31-ին Նոլանը 45 տարեկան հասակում մահացած հայտնաբերվել է իր Հոլիվուդի տանը[21]։ Հետաքննությունը ցույց է տվել, որ Նոլանը մահացել է սեքոբարբիտալի չարաշահումից։ Նրա մահը նշվել է որպես «պատահականություն կամ ինքնասպանություն»[22]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել նեյեմբերի 4-ին հոլիվուդյան Utter-McKinley & Strother եկեղեցում[23][24]։ Նոլանը թաղվել է Hollywood Forever գերեզմանոցում։
Նոլանի սակավաթիվ իրերից էին հին դաշնամուրը, որը պատկանում էր Ռուդոլֆ Վալենտինոյին։ Ավելի ուշ այն վաճառվել է անշարժ գույքի վաճառքում[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ankerich, 2010, էջ 273
- ↑ «"Hard-Luck Girl" Dies». Spokane Daily Chronicle. 1948 թ․ նոյեմբերի 1. էջ 19. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Ankerich, 2010, էջ 254
- ↑ «Mary Nolan Weds New York Broker». Daily Boston Globe. 1931 թ․ մարտի 29. էջեր A–29.
- ↑ Ankerich, 2010, էջ 268
- ↑ «Mary Nolan Wants Divorce». The Los Angeles Times. 1932 թ․ հուլիսի 17. էջ 3.
- ↑ «Mary Asked For Rug». The Toledo News-Bee. 1931 թ․ փետրվարի 17. էջ 5. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Mary Nolan Sued By 13 Employees». The Newburgh News. 1931 թ․ դեկտեմբերի 11. էջ 27. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Mary Nolan Sentenced To 30 Days in Jail». The Palm Beach Post. 1932 թ․ մարտի 12. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Former Follies Beauty Sues Movie Director for $500,000». Gettysburg Times. 1935 թ․ հուլիսի 10. էջ 2. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Fleming, 2004, էջ 84—85
- ↑ «Ex-Star Jailed After Judgement». The Telegraph-Herald. 1937 թ․ մայիսի 5. էջ 7. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Mary Nolan Is Released; Seized for Debt, Actress Plans to Go to Work in Cabaret». The New York Times. 1937 թ․ մայիսի 6.
- ↑ «Mary Nolan Patient In Brunswick Home». Reading Eagle. 1967 թ․ հունիսի 4. էջ 24. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
{{cite news}}
: Check|archiveurl=
value (օգնություն) - ↑ «Mary Nolan Ill of Poisoning». The New York Times. 1937 թ․ հոկտեմբերի 19.
- ↑ Ankerich, 2010, էջ 271
- ↑ 19,0 19,1 «Follies, Film Star Dies». Reading Eagle. Reading, Pennsylvania. 1948 թ․ նոյեմբերի 1. էջ 16. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Her Path Of Adversity Ends; Bubbles Wilson Found Dead». The Milwaukee Journal. Milwaukee, Wisconsin. 1948 թ․ նոյեմբերի 1. էջ 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Bubbles Wilson, Ex-Follies Star, Taken By Death». Ellensburg Daily Record. 1948 թ․ նոյեմբերի 1. էջ 7. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Ankerich, 2010, էջ 272
- ↑ «Mary Nolan's Funeral to Be Held Tomorrow». The Los Angeles Times. էջ 8.
- ↑ Ellenberger, 2001, էջ 142
- ↑ «Sheik's Piano». Reading Eagle. 1950 թ․ հուլիսի 2. էջ 15. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michael G. Ankerich Dangerous Curves Atop Hollywood Heels: The Lives, Careers, and Misfortunes of 14 Hard-Luck Girls of the Silent Screen. — BearManor, 2010. — ISBN 1-593-93605-2
- Ellenberger, Allan R. Celebrities in Los Angeles Cemeteries: A Directory. — McFarland, 2001. — ISBN 0-786-40983-5
- Fleming, E.J. The Fixers: Eddie Mannix, Howard Strickling and the MGM Publicity Machine. — McFarland, 2004. — ISBN 0-786-45495-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Նոլան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 1948 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի պարուհիներ
- Բեմական կեղծանուններ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Դեղերի չարաշահումից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ