Միայնություն
Միայնություն, սոցիալ-հոգեբանական երևույթ, մարդու զգացմունքային բարդ և անհաճո վիճակը, կապված մարդու մոտ դրական, էմոցիոնալ կապերի բացակայության և/կամ նրանց կորցնելու վախի հետ։ Այս հայեցակարգի շրջանակներում առանձնացնում են երկու տարբեր եզրույթներ՝ դրական մենակություն և բացասական մենակություն, բայց ավելի հաճախ միայնություն հասկացությունը բացասական նշանակություն ունի։
Միայնություն անձը կարող է զգալ նույնիսկ այլ մարդկանցով շրջապատված լինելով հանդերձ։ Մենակության պատճառները տարբեր են և ներառում են ընկերական, մտավոր, հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական նախադրյալներ։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ մենակության ցուցիչները ամենից շատ նրանց մոտ են, ովքեր ամուսնացած են, ունեն հարաբերություններ, ընտանիքի մշտական անդամ են, վետերան են կամ հաջողված են իրենց ասպարեզում[1]։ Մենակությունը հին ժամանակներից հետազոտված նյութ է, որը միշտ ներառված է եղել գրականության տարբեր ժանրերում։ Մենակությունը նաև բացատրվում է որպես «ընկերական ցավ». ունի հոգեբանական վիճակ, որը մղում է տառապող անձին, որ ընկերական հարաբերությունները վերացնի[2]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտավոր առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենակությունը միշտ կապված է ընկճման և վհատման հետ, ինչը կարող է տանել դեպի ինքնասպանություն։ Էմիլ Դյուրկհեյմը բացատրում է, որ մենակությունը, հատկապես այն տեսակը, որը տառապող անձին դրդում է վերջ տալ ընկերական հարաբերություններին, եսասիրական ինքնասպանության գլխավոր պատճառներից է[3]։ Չափահասների մոտ մենակության համար մեծ դեր են խաղում ընկճումը և ալկոհոլիզմը[4]։ Մենակությամբ տառապողները տառապում են նաև անքնությամբ, ինչը պատճառ է դառնում աշխատանքի մակարդակը ձախողելուն և վատթարացնելուն[5][6]։ Փոքրերի մոտ ընկերական հարաբերությունների պակասը ամբողջովին տանում է դեպի հակաընկերական կեցվածքի և ինքնակործանիչ վարվելակերպի։ Թե' չափահասների, թե' փոքրերի մոտ մենակությունը բացասական է ազդում սովորելու և հիշողության կարողությունների վրա։ Մենակությունը անքնության կողմից ունի ամենաբացասական հետևանքները[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Peplau, L.A.; Perlman, D. (1982). «Perspectives on loneliness». In Peplau, Letitia Anne; Perlman, Daniel (eds.). Loneliness: A sourcebook of current theory, research and therapy. New York: John Wiley and Sons. էջեր 1–18. ISBN 978-0-471-08028-2.
- ↑ Cacioppo, John; Patrick, William, Loneliness: Human Nature and the Need for Social Connection, New York : W.W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-06170-3. Science of Loneliness.com Արխիվացված 2008-09-01 Wayback Machine
- ↑ Shelkova, Polina (2010). «Loneliness».Կաղապար:Unreliable source?
- ↑ Marano, Hara. «The Dangers of Loneliness». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Hawkley, Louise C; Cacioppo, John T (2003). «Loneliness and pathways to disease». Brain, Behavior, and Immunity. 17 (1): 98–105. doi:10.1016/S0889-1591(02)00073-9. PMID 12615193.
- ↑ Masterson, James F.; Klein, Ralph (1995). Disorders of the Self: Secret Pure Schizoid Cluster Disorder. էջեր 25–7. «Klein was Clinical Director of the Masterson Institute and Assistant Professor of Psychiatry at the Columbia University College of Physicians and Surgeons, New York»
- ↑ «Loneliness and Isolation: Modern Health Risks». The Pfizer Journal. IV (4). 2000. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- How Loneliness Reshapes the Brain - Quanta Magazine
- Одиночество: год спустя Արխիվացված 2009-08-30 Wayback Machine
- Belyaev, Igor A. and Lyashchenko, Maksim N. (2020) “Socio-cultural determinacy of human loneliness”, Journal of Siberian Federal University. Humanities and Social Sciences, vol. 13, no. 8, pp. 1264–1274, DOI: 10.17516/1997-1370-0640.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միայնություն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միայնություն» հոդվածին։ |
|