Jump to content

Մնջախաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մնջախաղացներ, 1950 թ․

Մնջախաղ, բեմարվեստի տեսակ է, որում գերակշռող դեր են կատարում միմիկան (դիմախաղը) ու ժեստերը (մարմնի շարժումները)։

Առաջին անգամ մնջախաղը նկարագրել է Քսենոֆոնն իր «Խնջույքում»։ Հին Հունաստանում մնջախաղն սկզբնապես ունեցել է ծիսախաղային բնույթ, հետագայում, հատկապես հելլենիզմի դարաշրջանում, կատարելագործվել է որպես ինքնուրույն արվեստ (հայտնի են Բաֆիլոս Ալեքսանդրացու և Պիլադես Կիլիկեցու անունները, I դարՀին Հռոմում մնջախաղի արվեստը նույնանում է բալետին, վերարտադրում է դիցաբանական սյուժեներ ու կերպարներ («Վեներա», «Մարս», «Հերկուլես» և այլն)։

Մնջախաղը տարածվել է նաև առաջավորասիական երկրներում. IV–VII դարերում Կապադովկիայում, Բյուզանդիայում, Ասորիքում, Հայաստանում դարձել է պրոֆեսիոնալ թատրոնի տեսակ։ Հին Արևելքի երկրներում, հատկապես Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, մնջախաղը դրսևորվել է խիստ յուրահատուկ և խորհրդանշական ձևերով։ Բոլոր ժողովուրդների հին թատրոնները և առհասարակ թատերական բանահյուսությունը հարուստ են մնջախաղի տարրերով։ XVI–XVIII դարերի կեսերին մնջախաղը վերածնվել է իտալական կոմեդիա դելլ’արտե թատրոնում։ XIX դարում այն, որպես ինքնուրույն թատերաձև, զարգացրել են Ջոզեֆ Գրիմալդին (Մեծ Բրիտանիա), Ժան-Բատիստ Դեբյուրոն (Ֆրանսիա

Նոր ժամանակներում մնջախաղը թատերական, էստրադային, կրկեսային ժանր է, որի արտահայտչամիջոցներից օգտվում են նաև բալետը և կինոն (հիմնականում՝ համր)։

20-րդ դարի սկզբին մնջախաղի տարրերը թափանցել են նաև դրամատիկական թատրոն (Մաքս Ռայնհարդ, Վսեվոլոդ Մեյերհոլդ, Եվգենի Վախթանգով, Ալեքսանդր Թաիրով և ուրիշներ)։ Սկզբունքորեն մնջախաղային է նաև Չառլզ Չապլինի արվեստը կինոյում։ 1930–70-ական թվականների մնջախաղի վարպետներից են Ժան-Լուի Բառոն, Մարսել Մարսոն (Ֆրանսիա, 1966 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Երևանում), Լադիսլավ Ֆիալկան (Չեխոսլովակիա), Հենրիկ Տոմաշևսկին (Լեհաստան), Մոդրիս Տենիսոնը (Լիտվա) և ուրիշներ։

Ժամանակի ընթացքում մնջախաղի տարրերը թափանցում են բալետ, կրկես, էստրադա, կինո (Չառլզ Չապլին) և թատրոն։ Մնջախաղի հայ խոշորագույն վարպետ է համարվում Լեոնիդ Ենգիբարյանը։

Ժամանակակից եվրոպական շարժման թատրոնի վառ ներկայացուցիչներից մեկն է ֆրանսիացի ժամանակակից մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեոգրաֆ Վահրամ Զարյանը՝ ծագումով հայ, որն իր կարիերայի ընթացքում իր մեծ ներդնումն է ունեցել արդի թատերական արվեստի և ժամանակակից մնջախաղի զարգացման մեջ։ Վահրամ Զարյանը Մարսել Մարսոյի վերջին աշակերտն է[1][2], նրա արվեստի արժանի ժառանգորդն ու նորովի շարունակողը։

Պաբլո Զիբես

Հայաստանի մայրաքաղաք Երևանում կա Երևանի մնջախաղի պետական թատրոն, այն մնջախաղի ժանրի պետական թատրոնն է։ Թատրոնը ստեղծվել է 1974 թ․ և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թ․։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]