Մոխրոտիկ տղամարդ
«Նոքդաուն» (անգլ.՝ Cinderella Man, «Մոխրոտիկ-տղամարդ»[4], կա նաև «մականունով Մոխրոտիկ» տարբերակը), ռեժիսոր Ռոն Հովարդի նկարչական ֆիլմը, որ հրապարակվել է 2005 թվականին։ Ֆիլմի հիմքը կազմում է բռնցքամարտիկ Ջեյմս Բրեդդոկի կյանքի պատմությունը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնցքամարտիկ Ջեյմս Բրեդդոկի հրաշալի կարիերան կարծես մոտենում է իր ավարտին։ Մի շարք վնասվածքների պատճառով նա այլևս չի կարողանում մենամարտել։ Ստանալով ծանր վնասվածքներ՝ նա ստիպված է լինում մեկ ուրիշ աշխատանք գտնել՝ իր ընտանիքին կերակրելու համար։ Բայց մի անգամ նրան առաջարկում են ոչ մեծ գումարով մենամարտել, բայց մարտը կանգնեցվում է, քանի որ երկու բռնցքամարտիկներն էլ ուժասպառ էին եղել, իսկ Բրեդդոկը ջարդել էր ձեռքը։ Բրեդդոկին որակազրկում են և խոստանում այլևս մենամարտի չթողնել։ Բայց ճակատագիրը նրան տվեց երկրորդ հնարավորությունը։ Վերջին րոպեին նա փոխարինում է ուրիշ բռնցքամարտիկի և մենամարտում աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բրեդդոկը հաղթում է երրորդ փուլում, որը դառնում է սենսացիա։ Նա դրանից հետո հաղթում է մի քանի խաղեր նույնպես, և արդեն 1935 թվականի հունիսի 13֊ին նա ստիպված է լինում մենամարտել աշխարհի չեմպիոն՝ Մաքս Բերի հետ։ Բերը չորս տարի երիտասարդ է և ավելի բարձրահասակ։ Բերը իր մենամարտերում երկու մրցակից է սպանել։
Նրա կինը փորձում է նրան համոզել ետ կանգնել մարտից, սակայն Բրեդդոկը պատրաստվում է մրցել։ Մամուլը գրում է մոխրոտիկ բռնցքամարտիկի մասին, ով կարծես անվճար ճաշի բաժանման երթում հանկարծակի մենամարտի է բռնվել աշխարհի չեմպիոնի հետ։ Բրեդդոկը դառնում է բոլոր խեղճերի և անհույսների սիմվոլը։ Իր հաղթանակի համար աղոթում են Նյու Ջերսիի սովորական բնակիչներն։ Դաժան մենամարտի 15֊րդ փուլում Բրեդոկին հաջողվում է ճեղքել դիմադրությունը և հաղթել միավորներով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռասսել Քրոու ֊ Ջեյմս Բրեդդոկ
- Ռենե Զելվեգեր ֊ Մեյ Բրեդոկ
- Փոլ Ջիամատի ֊ Ջո
- Կրեյգ Բիրկո ֊ Մաքս Բեր
- Փեդի Կոնսիդայն ֊ Մայք Ուիլսոն
- Բրյուս ՄակԳիլ ֊ Ջիմմի Ջոնսոն
- Քոնոր Փրայս ֊ Ջեյ Բրեդոկ
- Ռոզմարի Դեվիթ ֊ Սառա
- Նիկոլաս Կեմպբել ֊ Սպորտի Լյուիս
- Մեթյու Ջ․ Թեյլոր ֊ Պրիմո Կարներա
- Չակ Շամատա ֊ Ռորիկ հայր
- Ֆուլվիո Չեչերե ֊ ՄակԷվոյ մրցավար
- Փիթեր ՄակՆիլ ֊ էլեկտիկ
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 ֊ Ավստրիալական կինոհամալսարանի մրցանակ լավագույն միջազգային դերասանին (Ռասել Քրոու)
- 2006 ֊ Գիլդիայի մրցանակ ԱՄՆ կինոդերասաններին երկրորդական պլանի լավագույն տղամարդու դերի համար (Փոլ Ջամաթի)
- 2006 ֊ երեք անվանակարգեր «Օսկարի» համար՝ երկրորդական պլանի լավագույն տղամարդու դեր (Փոլ Ջամաթի), լավագույն մոնտաժ (Դենիել Հենլի, Մայք Հիլլ), լավագույն գրիմ (Դեյվիդ ԼեՌոյ Անդերսեն, Լենս Անդերսոն)
- 2006 ֊ երկու անվանակարգեր «Ոսկե գլոբուսի» համար՝ լավագույն տղամարդու դեր ֊ դրամա (Ռասել Քրոու), երկրորդական պլանի լավագույն տղամարդու դեր(Փոլ Ջամաթի)
- 2006 ֊ BAFTA մրցանակի անվանակարգ լավագույն յուրօրինակ սցենարի համար (Ակիվա Գոլդսման, Կլիֆ Հոլինգսվորթ)
- 2006 ֊ անվանակարգ «Արծաթե ժապավեն» մրցանակի համար՝ լավագույն ռեժիսորին (Ռոն Հովարդ)
- 2006 ֊ Գիլդիայի մրցանակ ԱՄՆ կինոդերասաններին լավագույն տղամարդու դերի համար (Ռասել Քրոու)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Cinderella Man - прозвище Джеймса Брэддока, которое он получил после того как смог стать чемпионом мира по боксу в тяжёлом весе после длинной серии поражений.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Նոքդաուն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Տեղեկություն ֆիլմի մասին Արխիվացված 2012-07-09 Wayback Machine Rolling Stone(անգլ.)
- Տեղեկություն ֆիլմի մասին Արխիվացված 2009-09-26 Wayback Machine (անգլ.)
- կայք՝ նվիրված ֆիլմին Արխիվացված 2008-09-21 Wayback Machine
|
- Տորոնտոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2005 դրամա ֆիլմեր
- 2005 ֆիլմեր
- Imagine Entertainment ֆիլմեր
- Miramax ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան սպորտային ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ռոն Հովարդի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում