Նիկողայոս Հովհաննիսյան
Նիկողայոս Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1877[1] |
Ծննդավայր | Ղազախ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1919[1] |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Նիկողայոս Ալեքսանդրի Հովհաննիսյան (1877[1], Ղազախ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1919[1], Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]), հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1877 թվականին Ղազախ-Շամշադինի գավառի Ղազախ գյուղում, թաթլվեցու ընտանիքում։ 1890-ականներին ավարտել է Մոսկվայի դրամատիկական դասընթացները։ Առաջին նշանակալից դերը Ուրիել Ակոստան էր (Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1900, Բաքու)։ Թիֆլիսում խաղացել է Համլետ (Շեքսպիրի «Համլետ», 1901), Քին (Ա. Դյումայի «Քին»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակները»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Կորադո (Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Ներսեհ (Մուրացանի «Ռուզան») և այլն։
Այնուհետև հեռացել է պրոֆեսիոնալ դերասանական խմբերից և հիմնականում աշխատել է թատերասերների հետ՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխայում, Բաթումում, Բաքվում։ 1905-1906 թվականներին ղեկավարել է Ալեքսանդրապոլի դրամատիկ նոր խումբը։ 1906 թվականին գրել է «Լիզա» կատակերգությունը (բեմադրվել է Ախալցխայում)։
Բարեկամական ջերմ կապերի մեջ է եղել իր հայրենակից ճանաչված դերասանների՝ Սաթենիկ Ադամյանի, Մկրտիչ Մելիք-Ավագյանի, համագյուղացի ճանաչված գիտնական, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանի հետ։ 1911 թվականին թողել է բեմը։
Մահացել է 1919 թվականին Բաքվում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 502, էջեր 502 — 634 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 573)։ |