Արուների մարմնի երկարությունը 0,6-7մմ է, բաժանված է գլխի, կրծքի և փորիկի։ էգերի մարմինը (երկարությունը՝ 0,5-12 մմ) օվալաձև է, գլուխը՝ կրծքի հետ ձուլված, թևեր չունեն, ոտքերը մարմնից կարճ են կամ բացակայում են։ Հիմնականում բազմանում են ձվադըրմամբ, որոշ տեսակներ՝ կենդանածնությամբ, արուներ չլինելու դեպքում՝ կուսածնությամբ։ Թրթուրը 2-3 անգամ կերպարանափոխվում է։
Հայաստանում հայտնի է 150 տեսակ։ Մեծամասնությունը պտղատու, գեղազարդիչ ծառերի, թփերի, տեխնիկական բույսերի վնասատուներ են։ Առավել տարածված են կոմստոկի, խոզանավոր, խաղողի ալրավոր և այլ տեսակներ։ Կան նաև օգտակարներ, որոնցից ստացվում են արժեքավոր նյութեր՝ շելլակ, կարմիր ներկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։