Jump to content

Ուիլ Ֆորտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլ Ֆորտե
Ծնվել էհունիսի 17, 1970(1970-06-17)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԱլամիդա, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Acalanes High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, հնչյունավորող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և showrunner
ԸնտրանիՍկուբի-Դու (մուլտֆիլմ, 2020), Cloudy with a Chance of Meatballs 2?, Don Verdean?, Nebraska?, Երկիր մոլորակի վերջին մարդը, MacGruber? և The Willoughbys?
Համատեղ ապրող(ներ)Ջենուարի Ջոնս

Ուիլլ Ֆորտե (անգլ.՝ Will Forte, հունիսի 17, 1970(1970-06-17)[1], Ալամիդա, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասան, հնչյունավորող, սցենարիստ ու պրոդյուսեր։ Հիմնականում հեռուստադիտողին հայտնի է տարաբնույթ կատակերգական դերերով` «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստահաղորդումից, որտեղ 2002-2012 թվականներին նա հայտնվել է 157 անգամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրվիլլ Ուիլիս Ֆորտե-չորրորդ (իրական անունը) ծնվել է 1970 թվականի հունիսի 17-ին Կալիֆորնիայի Ալամիդա շրջանում։ Մայրը` Պատրիցիա Ֆորտեն (օրիորդական ազգանունը` Ստիվերս)` նկարչուհի է, հայրը` Օրվիլլ Ուիլլիս Ֆորտե-երրորդ, ֆինանսական բրոկեր, մեծ քույրը Միշելն է։ Հայրը հեռացել է ընտանիքից, երբ Ուիլլն ու Միշելը եղել են երեխա։ Դրանից հետո ընտանիքով վերադարձան նույն մարզի Լաֆեյետ քաղաք։ Այնտեղ ապագա դերասանը ընդունվում է Acalanes High School, որը ավարտել է 1988 թվականին։ Հետո ընդունվում է Կալիֆորնիական համալսարան, որը ավարտել է մասնագիտությամբ պատմաբան։ Սկզբից Օրվիլլը ուզում էր դառնալ բրոկեր, ինչպես հայրն էր, բայց նա աշխատեց այդ շրջանում մեկ տարի և որոշեց իրեն նվիրել կատակերգությանը։

1997 թվականին գրում է սցենար, իսկ 2002 թվականին ակտիվ տպագրվում է, 2001-2002 թվականներին ներկայացել է համապրոդուսերական մի քանի դրվագներւմ «Շոու 70-ական» սերիալի դրվագներում։ 2002 թվականին վերադառնւմ է Նյու-Յորք Կալիֆոռնիայից։

Դերասանը սերտ կապ է պահում ընտանիքի հետ, նրա մայրը մասնակցել է Ուիլլի բոլոր նկարահանումներին։ Մի անգամ որդու հետ միասին մասնակցում են «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստահաղորդմանը։ Ուիլլը երկու քույրերի համար նկարահանել է իրենց հարսանիքը և երկու երեխաների ծնունդը։ Երկրորդ ամուսնալուծությունից հետո դարձյալ հայրը ընտանիքի հետ հանդիպում է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.