Jump to content

Ուտկիագվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուտկիագվիկ
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքՆորթ Սլոփ շրջան
ԲԾՄ3 ± 1 մետր
Մակերես48,61477 կմ² (ապրիլի 1, 2020)
Ձևավորումհունիսի 8, 1959
Անվանված էSir John Barrow, 1st Baronet?
Քարտեզ
Քարտեզ

Ուտկիագվիկ (անգլ.՝ Utqiagvik, մինչև 2016 թվականը՝ Բարոու, անգլ.՝ Barrow), քաղաք Ալյասկայի հեռավոր հյուսիսում։ Աշխարհի ամենահյուսիսային քաղաքներից մեկը և Միացյալ Նահանգների ամենահյուսիսային բնակավայրն ու քաղաքը։ Բնակչությունը 2021 թվականի տվյալներով կազմում է 4443 մարդ։ Ըստ 2009 թվականի տվյալների՝ բնակչության 61% կազմում էին էսկիմոսներրը[2]։ Հին անվանումը Ջոն Բարոուի պատվին է։ 2016թ հոկտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով 2016 թվականի դեկտեմբերին քաղաքը վերանվանվել Ուտկիագվիկ[3][4]։

Մոտակայքում է Բարոու քաղաքը՝ ԱՄՆ ամենահյուսիսային կետը։ Քաղաքի մոտ կա օդերեւութաբանական կայան, Կատարվում է նավթի արդյունահանում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտկիագվիկ քաղաքը գտնվում է Հյուսիսային բևեռից մոտավորապես 2100 կմ հեռավորության վրա։ Երկրի ընդհանուր մակերեսի 2,6%-ը գտնվում է Ուտկիագվիկից հյուսիս[5]։

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ քաղաքը զբաղեցնում է 54 կմ² տարածք, որից՝ 47 կմ² ցամաքային և 8 կմ² ջրային տարածք է։ Քաղաքի հողային տարածքի մեծ մասին բնորոշ է տունդրան[6],իսկ հողի սառցակալման խորությունը այստեղ հասնում է 400 մետրի։

Քաղաքից ոչ հեռու գտնվում է հինավուրց 8 կիլոմետրանոց Ավակ հրաբխային խառնարանը։

Քանի որ Ուտկիագվիկը գտնվում է Բևեռային շրջանից 515 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքի կլիման ցուրտ է և չոր և համարվում է բևեռային։ Քաղաքում ձմեռները կարող են վտանգավոր լինել սաստիկ սառնամանիքների և ուժեղ քամիների պատճառով, և նույնիսկ ամռանը այնտեղ եղանակը շատ զով է։ Ընդհանուր առմամբ, Ուտկիագվիկում ջերմաստիճանը 0-ից ցածր կարող է լինել տարեկան մոտ 324 օր[7][8], իսկ ցրտահարություններ և ձյան տեղումներ հնարավոր են ցանկացած ամսվա ընթացքում[9]

  • Տարեկան միջին ջերմաստիճան՝ −11,3 C°
  • Քամու միջին արագություն՝ 5,6 մ/վ
  • Օդի միջին տարեկան խոնավություն՝ 72 %

Ուտիագվիկը ժողովրդական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում են տեղի ունենում«30 գիշերներ», «Բոլորը սիրում են կետերին», « Սառույցի վր» (2011) ֆիլմերի գործողությունները։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուտկիագվիկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 36
(2)
36
(2)
34
(1)
42
(6)
47
(8)
73
(23)
79
(26)
76
(24)
62
(17)
44
(7)
39
(4)
34
(1)
79
(26)
Միջին բարձր °F (°C) −4.1
(−20.1)
−4.4
(−20.2)
−2.7
(−19.3)
11.7
(−11.3)
28.0
(−2.2)
42.1
(5.6)
48.8
(9.3)
45.6
(7.6)
38.2
(3.4)
26.7
(−2.9)
12.6
(−10.8)
0.6
(−17.4)
20.26
(−6.53)
Միջին օրական °F (°C) −10.9
(−23.8)
−11.4
(−24.1)
−9.9
(−23.3)
4.6
(−15.2)
23.2
(−4.9)
36.6
(2.6)
42.2
(5.7)
40.3
(4.6)
34.2
(1.2)
21.8
(−5.7)
6.2
(−14.3)
−5.8
(−21)
14.26
(−9.85)
Միջին ցածր °F (°C) −17.8
(−27.7)
−18.3
(−27.9)
−17.2
(−27.3)
−2.5
(−19.2)
18.5
(−7.5)
31.1
(−0.5)
35.6
(2)
35.1
(1.7)
30.2
(−1)
16.8
(−8.4)
−0.1
(−17.8)
−12.2
(−24.6)
8.27
(−13.18)
Ռեկորդային ցածր °F (°C) −53
(−47)
−56
(−49)
−52
(−47)
−42
(−41)
−19
(−28)
4
(−16)
22
(−6)
20
(−7)
1
(−17)
−32
(−36)
−40
(−40)
−55
(−48)
−56
(−49)
Տեղումներ դյույմ (մմ) 0.14
(3.6)
0.21
(5.3)
0.18
(4.6)
0.18
(4.6)
0.28
(7.1)
0.43
(10.9)
0.98
(24.9)
1.09
(27.7)
0.77
(19.6)
0.54
(13.7)
0.37
(9.4)
0.22
(5.6)
5.39
(137)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 3.6
(9.1)
3.8
(9.7)
2.8
(7.1)
3.6
(9.1)
3.4
(8.6)
0.7
(1.8)
0.2
(0.5)
0.7
(1.8)
4.3
(10.9)
10.2
(25.9)
8.0
(20.3)
4.9
(12.4)
46.2
(117.2)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in (0.25 mm)) 4.6 4.6 4.1 5.1 5.1 5.8 9.1 11.5 12.7 12.2 7.1 5.7 87.6
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in (0.25 cm)) 6.4 6.4 5.7 7.7 6.4 1.7 0.6 2.3 8.9 15.6 10.6 8.2 80.5
% խոնավություն 72.7 70.0 70.9 76.8 87.0 88.5 87.9 91.1 90.6 85.6 79.4 74.0 81.2
Միջին ամսական արևային ժամ 0 84.75 186 270 310 300 310 186 120 62 30 0 1858,75
Միջին օրական արևային ժամ 0 3 6 9 10 10 10 6 4 2 1 0 5.1
Տոկոս հնարավոր արևի լույս 0 33 51 54 43 42 42 32 30 23 13 0 30.3
Աղբյուր #1: NOAA (relative humidity and dew point 1961–1990)[10][11][12][13]
Աղբյուր #2: Weather Atlas (sun and uv)[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Home». Cityofbarrow.org. 2015 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «The northernmost US city is now Utqiagvik». DW. 2016 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. ««Америка. Большое путешествие» – серия 3 – Уткиагвик». Голос Америки. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Площадь сферического сегмента с центром на полюсе: , где  — широта сечения сферы,  — высота сегмента,  — радиус сферы. Отношение этой площади к площади всей сферы: .
  6. «TECHNOLOGY STATUS ASSESSMENT» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 3-ին.
  7. «State of Alaska Community Database Online». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին.
  8. «Coastal Pilot 9, 25th Edition, 2007» (PDF). "NOAA". Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 29-ին.
  9. «Summary about Barrow NWS Station». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին.
  10. «NOWData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
  11. «Station Name: AK BARROW POST ROGERS AP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  12. «WMO Climate Normals for BARROW/W. POST W. ROGERS, AK 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. «Comparative Climatic Data For the United States Through 2018» (PDF). NOAA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Monthly weather forecast and climate - Barrow, AK». Weather Atlas. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]